«Լսիր քո սրտին, դու կսկսես շարժվել ճիշտ ուղղությամբ: Երբեք նույնիսկ չկասկածես՝ ճի՞շտ է այն, թե՞ ոչ»․ 10 սթափեցնող մեջբերումներ Մուջիից

Ոչ մեկ չի ցանկանում, որպեսզի դու լինես ազատ՝ նույնիսկ քեզ շատ սիրողները: Որովհետև ազատվելով՝ դու կդառնաս անկանխատեսելի…

Ջամայկացի Էնտոնի Պոլ Մու Յանգին մարդիկ ճանաչում են այլ անունով: Նա հայտնի է որպես Մուջի՝ Ադվայտ Վեդանտի վարպետ, իմաստուն հոգևոր ուսուցիչ:

Մուջին սովորական բաների մասին խոսում է այնքան պարզ և հասկանալի, որ թվում է այդ մտքերը ծնվել են քեզ հետ միասին:

Այս 10 մեջբերումները կստիպեն մտորել ձեզ ձեր կյանքի, նպատակների և հոգու վերաբերյալ.

Լսիր քո սրտին, դու կսկսես շարժվել ճիշտ ուղղությամբ: Երբեք նույնիսկ չկասկածես՝ ճի՞շտ է այն, թե՞ ոչ:

Կյանքը քեզ ոչինչ պարտք չէ: Եթե քո վերաբերմունքը լինի այդպիսին, դու երախտապարտ կլինես ամեն ինչի համար: Ինչո՞վ ես արժանացել թթվածնով հարուստ մաքուր օդին 30 տարի: Ի՞նչ ես արել, որպեսզի սիրտ ունենաս, որը բաբախում է նույնիսկ այն ժամանակ, երբ քնած ես: Ի՞նչ ես արել որ ընդհանրապես ինչ-որ բանի արժանանաս: Եվ ընդհանրապես, ո՞վ ես դու: Եթե խորը մտածես այդ մասին, այլևս երբեք չես տառապի, այլ կսկսես սիրել կյանքն իր բոլոր դրսևորումներով:

Յուրաքանչյուր միտք ուժեղ է այնքան, որքան ուժեղ է այն ուշադրությունը, որը դուք ընձեռում եք նրան: Ինչ էլ որ տեղի ունենա՝ դա ուղղակի այն է ինչին ուշադրություն եք դարձնում:

Հարաբերությունները՝ այն չէ, որ պետք է ամեն գնով պահպանել, հարաբերություները պետք է վայելել: Չափազանց մեծ ջանքերը լարվածություն են առաջացնում: Երբ դուք դատարկ եք, երբ դուք ազատ եք հարաբերությունների կարիքից, ձեզ հարկավոր չէ հաստատում, ձեզ նույնիսկ հարկավոր չէ, որպեսզի ձեզ սիրեն: Բոլորը ցանկանում են լինել ձեր կողքին, երբ դուք ազատ եք ջանքերից:

Ոչ մեկ չի ցանկանում, որպեսզի դու լինես ազատ՝ նույնիսկ քեզ շատ սիրողները: Որովհետև ազատվելով՝ դու կդառնաս անկանխատեսելի:

Մեծագույն անձնավորություններ գոյություն չունեն: Ալեքսանդր Մակեդոնացին՝ ընդամենը միֆ է: Որտե՞ղ է նրա մեծությունն այժմ: Ես չեմ հանդիպել որևէ մեկին, ով իր սրտում պահի Մեծն Ալեքսանդրի մասին հիշողությունները: Փոխարենը կար մի մարդ, ով ավանակ էր հեծնում և ում մասին հնարավոր չէ մոռանալ նույնիսկ հազարամյակներ հետո: Դուք պետք է ձեզ համար պարզեք, թե ինչո՞ւմ է նրանց տարբերությունը:

Եթե դու հետաքրքրված չես ինչ-որ մտքով, նա քեզ վրա ոչ մի ուժ չունի: Քեզ նույնիսկ պետք չէ դրանից ազատվել: Այն ուղղակի գոյություն չունի:

Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին դու ես պատկերացնում: Սակայն աշխարհն իրեն քեզ է ներկայացնում այնպիսին, ինչպիսին դու այն համարում ես: Այդպիսին է հավատքի ուժը:

Գտիր այնպիսի հանգստություն, որի պահպանման համար անհրաժեշտ չէ ոչ մի փորձ, որովհետև այն հանգստությունը, որը ձեռք է բերվում ինչ-որ փորձի հիման վրա՝ քարուքանդ է լինում Ձեր կյանքի առաջին իսկ սթրեսից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք