Կարո՞ղ եք Ձեզ անվանել իրոք երջանիկ մարդ: Ձեր կյանքում Ձեզ ամեն ինչ դո՞ւր է գալիս: Դուք Ձեր առջև նպատակներ դնո՞ւմ եք և հասնո՞ւմ եք դրանց: Եթե այս հարցերի պատասխանները բացասական էին՝ նշանակում է, որ Ձեր կյանքում ինչ-որ բան այնպես չէ:
Այն անկում է ապրում և բոլորովին Ձեզ չի ուրախացնում:
Մենք ապրում ենք երջանկության համար: Ի՞նչ իմաստ ունի գոյությունը, եթե այն հաճույք չի պատճառում: Հետևյալ 10 նշանները այն բանի, որ դուք ճիշտ չեք ապրում, կօգնեն Ձեզ բացահայտել Ձեր կյանքի պրոբլեմները և լուծել դրանք:
1. Ձեր կյանքում չունեք նպատակ
Դուք շարժվում եք հոսանքի հետ: Թե ուր կտանի կյանքը՝ այնտեղ էլ գնում եք: Ձեր որոշումները դուք չեք կառավարում: Դրանք ուղղակի կախված են պատահական հանգամանքներից կամ այլ մարդկանց քմահաճույքներից: Դուք թափառում եք կյանքում՝ չիմանալով ինչպես Ձեզ պահեք, ինչ որոշումներ կայացնեք:
2. Դուք չգիտեք ինչ անել Ձեր ժամանակի հետ
Երազում եք լավ ապրել, սակայն դրա համար ոչինչ չեք անում: Անընդհատ ինչ-որ հիմար գործերով եք զբաղվում, որոնք ոչ մի օգուտ չեն բերում: Նստած եք ինտերնետում, թափառում եք անգործ, քնում եք ավելի շատ, քան պետք է:
3. Անընդհատ վախենում եք ամեն ինչից
Դուք զգուշանում եք հարաբերություններ ստեղծելուց, որովհետև դրանք կարող են ցավ պատճառել: Չեք ճանապարհորդում ինքնաթիռով, որովհետև դրանք կարող են վթարվել: Կարիերայում չեք ձգտում բարձրունքների, որովհետև դրանք մեծ պատասխանատվություն են պահանջում: Դուք երբեք չեք խիզախում, բայց հոգու խորքում նախանձում եք խիզախներին:
4. Աշխատանքը հաճույք չի պատճառում
Ամեն օրը Ձեզ համար նման է տաժանավայրի: Դուք ատում եք Ձեր կոլեկտիվը, ղեկավարին, աշխատավարձը և ընդհանրապես այդ աշխատանքը: Երբ հիշում եք Ձեր աշխատանքային գործերի մասին՝ Ձեզ մոտ սրտխառնոց է առաջանում:
5. Ձեզ մոտ երբեք փող չի լինում
Դուք անկեղծ ցանկանում եք խնայել, որպեսզի ավտոմեքենա կամ թանկարժեք կոստյում գնեք, սակայն փողը անընդհատ չի հերիքում: Դրանք հոսում են Ձեր ձեռքից: Դուք այդպես էլ չեք կարողանում փող հավաքել թանկարժեք գնման համար, անընդհատ անպետք ծախսեր եք Ձեզ թույլ տալիս:
6. Դուք չունեք ընկերներ
Ինչ էլ որ ասեն, բայց ընկերներ մեզ պետք են: Նրանք կաջակցեն, կտան անհրաժեշտ խորհուրդը: Նրանց հետ ուղղակի հաճելի է ժամանակ անցկացնել: Ընկերներ չունեն միայն փակ, վանող և չարացած մարդիկ:
7. Ձեզ համար միևնույնն է
Դուք կխմեք այն ամենը՝ ինչ կա: Ձեզ համար միևնույնն է, թե ինչ փողկապ կապել: Եվ եղանակը նույնպես այդքան կարևոր չէ: Դուք թքած ունեք ամեն ինչի վրա: Անտարբերությունը գրավել է Ձեր կյանքը և Ձեզ անկյուն կանգնեցրել: Ամեն ինչի հանդեպ անտարբերությունը վերածել է ժամանակին կենսախինդ մարդուց անհոգի ամեոբայի:
8. Անընդհատ ինչ-որ բանից բողոքում եք
Ձեզ ոչինչ դուր չի գալիս: Շուրջբոլորը այծեր ու ոչխարներ են, եղանակը զզվելի է, իսկ բենզինը կրկին թանկացել է: Դժգոհելու և մռթմրթալու պատճառներ միշտ կգտնվեն: Նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ իդեալական է:
9. Ամեն նոր օրը նման է նախորդին
Ոչ մի փոփոխություն: Ամեն ինչ կլանել է առօրյա քարածվածությունը: Դուք ոչինչ չեք անում օրը գունավորելու համար: Ձեր հոգում չկա տոն, նրանում միշտ մռայլ և գորշ օրեր են:
10. Դուք ցանկանում եք ինքնասպանություն գործել
Ինքնասպանության մտքերը մեծ հաճախականությամբ պտտվում են Ձեր գլխում: Ամեն առավոտ դուք կրկին գիտակցում եք, որ չեք ցանկանում մնալ այս աշխարհում: Դուք չեք գնահատում կյանքը և ամեն րոպե պատրաստ եք վերջ դնել:
Ինչո՞ւ մենք չենք ապրում այնպես, ինչպես ցանկանում ենք: Բոլորն էլ երջանկություն են ցանկանում, սակայն ստանում են այն ոչ բոլորը: Ավելի ճիշտ, մեզանից ոչ բոլորն են գնահատում այն, ինչ ունեն: Մենք մեր գլխում ստեղծել ենք իդեալական կյանքի պատկեր, սակայն ոչինչ չենք անում, որպեսզի մեր երազանքը ի կատար ածվի:
Երազանքի և իրական կյանքի միջև տեղի ունեցող կոնֆլիկտն էլ պատճառ է դառնում դեպրեսիաների և հոգեկան շեղումների: Մենք հասկանում ենք, որ ճիշտ չենք ապրում, սակայն ոչինչ դրա դեմ չենք անում:
Փորձեք հասկանալ կյանքից Ձեր դժգոհությունների պատճառը: Մի վախեցեք փոխել Ձեր անձը: Մաշկի հետ միասին քերեք Ձեր վրայից հին կերպարը: Ամեն օր Ձեզ համար արեք որևէ պոզիտիվ և ուրախալի բան: Նույնիսկ ամենաչնչինը: Եվ այդ ժամանակ դուք հետզհետե կկարգավորեք Ձեր կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ