Ինչպե՞ս տղամարդու հետ խոսել ինտիմ խնդիրների մասին

Զուգընկերոջ հետ ցանկացած պարագայում կարևոր է կարողանալ խոսել ինտիմ կյանքում առկա խնդիրների կամ դժգոհությունների մասին:

Եթե Ձեզ ինչ-որ բան չի գոհացնում կամ փոփոխությունների կարիք ունեք, լավագույն տարբերակը անմիջական զրույցն է, որին անցնելուց առաջ լավ կլինի’ տիրապետեք մի քանի կանոնների:

1. Ընտրեք ճիշտ տեղ ու ժամանակ: Ինտիմ խոսակցությունը ոչ մի դեպքում չի կարելի սկսել հասարակական վայրերում: Դուք պետք է երկուսով լինեք, որպեսզի ընդգծվի հոգիների ներդաշնակույթունն ու ցանկության ընդհանրությունը: Նման թեմայով խոսելու համար անպատեհ ժամ է համարվում աշխատանքային ծանր օրվա ավարտն ու այն պահը, երբ հենց նոր եք վիճել, քանի որ այդ պարագայում ցանկացած խնդրի շոշափում Ձեր տղամարդը կդիտարկի որպես մեղադրանք:

2. Չմոռանանք’ ինչու ենք հավաքվել: Կանայք տարօրինակ արարածներ են, ովքեր կարող են սկսել խոսակցություն մի թեմայով, ավարտել’ բոլորովին այլ: Սեքսի մասին խոսելիս պետք է ծայրահեղ զգույշ լինել և չշեղվել բուն թեմայից: Եթե սկսել եք զրույցը, ապա քննարկման դրեք ամեն ինչ’ բաց չթողնելով անգամ մանրուքները:

3. Ապահովեք լիարժեք հաղորդակցություն: Սեքսի մասին խոսելիս կարևոր է զուգընկերոջը խոսակցության մեջ ներգրավելը: Պետք չէ, որ միայն Դուք խոսեք, թույլ տվեք արտահայտվել նաև նրան:

4. Ձեզ հանգիստ պահեք: Եթե արդեն որոշել ու սկսել եք տղամարդու հետ քննարկել Ձեր սեռական կյանքի մութ կողմերը, ապա պատրաստ եղեք, որ նա էլ կասի, թե ինչը չի գոհացնում իրեն: Դա կարող է Ձեզ դուր չգալ, բայց Դուք պարտավոր եք դիմանալ ու պահպանել հանգստությունը:

5. Չվախենալ: Մոռացեք սեքսի մասին խոսելու վախի կամ ամոթի մասին: Դուք նրա հետ զբաղվում եք սեքսով, ուրեմն ինչու՞ չխոսել: Նման զրույցները երկուսիդ համար էլ շատ բան կպարզեն, ավելի անմիջական կդարձնեն Ձեզ, խոսելն էլ ժամանակի ընթացքում սովորական կդառնա, և, որ ամենակարևորն է, ինտիմ բնույթի խնդիրները լուծում կստանան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․