Նախապաշարմունքներ. 10 բան, որոնք երջանկություն են բերում

Ասում են, թե տան երջանկությունը կախված է ոչ միայն տանտիրոջ դրական տրամադրվածությունից:

Բաներ կան, որոնք հաջողություն ու բարեկեցություն են բերում տուն:

Դրանք են`

Պայտ

Համաձայն ժողովրդական հավատալիքի` այն հաջողություն ու առողջություն է բերում:

Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք:

Այն կմատնանշի դեպի ձեր տուն ընկած ճանապարհը:

Պայտը ճիշտ տեղում տեղակայելը շատ կարևոր է: Տեղի հաջող ընտրության դեպքում տանը կտիրեն երջանկությունն ու հարստությունը, իսկ վշտերն ու հիվանդությունները կշրջանցեն ձեզ:

Այս պահպանիչ իրն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պայտը ծանոթացնել ողջ տանը, նրան ցույց տալ սենյակների դասավորվածությունն ու տեղն ու խնդրել նրան պաշտպանության ու բարեկեցության մասին: Չմոռանաք պայտին պատմել, թե որքան է նա օգնում ձեզ:

Սխտոր

Տանն անհամաձայնության ու վեճերի առավել հավանական պատճառն անմաքուր ուժն է: Շատերն են բախվել այն բանի հետ, որ տնային գործերը չեն ստացվում. Կամ սպասքն է ձեռքից սահում ու ընկնում գետնին, կամ վեճեր են լինում, կամ էլ տրամադրությունն է ընկնում:

Անմաքուր ուժին զսպելու համար, համաձայն հավատալիքների, օգտագործվում է սխտորը: Նրա ավելացումով կարելի է շատ ուժեղ պահպանիչ սարքել, որը տունը կպաշտպանի բացասական էներգիայից: Տան ընդհանուր մաքրման համար սխտորը պետք է կախել մի մեկուսի տեղում` առաստաղի տակ` խնդրելով չար աչքից ու անմաքուր ուժից պաշտպանություն:

Սննդի մեջ սխտորի կիրառությունը բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը ու այն մաքրում չարակամների բացասական ազդեցությունից:

Մեղր

Նրանց համար, ովքեր ուզում են, որ տանն առատություն տիրի, պետք է մեղր պահուստավորել: Մեղրը հիանալի գրավող միջոց է ձեզ դուր եկած մարդու համար: Նրան այս քաղցրեղենով հյուրասիրելով` տանտիրուհին իրեն ներկայացնում է՝ որպես սրտաբաց մարդ, իսկ հյուրն այդ տունը հիշում է՝ որպես տաքուկ ու հյուրընկալ մի անկյուն: Ինչպես ժողովուրդն է ասում, եթե տանը մեղր կա, կա նաև լիություն:

Թարմ քամված մեղրը լցնում են գեղեցիկ, նախշավոր ափսեի մեջ` խնդրելով, որ տան պահպանիչը պաշտպանի տունը չարից, անհաջողությունից, ու տուն բերի երջանկություն ու բարեկեցություն: Եվ թող տունը մեղրի պես քաղցր լինի:

Խնձոր

Ըստ հավատալիքների` տանը խնձորներ ունենալը նշանակում է՝ տանն ամեն ինչ լիուլի ունենալ: Իրենց թարմությամբ նրանք ձեզ համար լավ տրամադրություն կապահովեն ու թույլ չեն տա տխրել: Դրական էներգետիկան, որով նրանք լցվում են ողջ ամառ, ներս կմտնի տուն, ու այն կմաքրի բոլոր էներգետիկ մակարդակներում:

Հավասար, առողջ, առանց որդերի խնձորը դրեք գեղեցիկ ափսեի մեջ, պոչից մետաքսյա ժապավեն կապեք ու ասեք, որ այդպես հանգույցը կապելով` երջանկությունը տուն եք հրավիրում: Խնձորը դրեք խոհանոցում, ու կարգուկանոնն ու բավարարությունը կպահպանեք:

Սրբապատկեր

Բոլոր ժամանակներում հավատացյալների համար սրբապատկերները հզոր պաշտպանիչներ են եղել ու օգնականներ: Նրանցից խորհուրդ ու պաշտպանություն են հայցում, աղերսում առողջության համար: Սրբապատկերներն ունակ են ցանկացած չար ուժ վանել, որը սպառնում է ձեր տանը:

Տանը սրբապատկերները պետք է խելացի կերպով տեղակայել: Նրանց նկատմամբ հարգալից ու խնամատար վերաբերմունքը, անկասկած, տանը բոլոր ապրողների համար խաղաղություն ու հոգու հանգստություն կբերի ու կմաքրի նրա էներգետիկան:

Քորոց

Չար աչքից պաշտպանվելու ամենատարածված միջոցը քորոցն է: Տանը երջանկություն ոչ միայն ունեցվածքն է բերում, այլև նրա բնակիչների առողջությունը: Վատ մտքերը հաճախ անկոչ հյուրի պես տուն են մտնում, ու երբեմն շատ դժվար է լինում դրանցից ազատվելը:

Քորոցի` որպես պաշտպանիչ իրի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվանալ հոսող ջրի տակ ու գիշերը վրան ցանել աղ ու պղպեղի խառնուրդ ու թողնել, որ այդպես մնա: Առավոտյան պետք է քորոցին խնդրել պաշտպանել անմաքուր մտադրություններից, ու այն ամրացնել մուտքի դռան վերևում այնպես, որ չերևա:

Զանգակ

Զանգակի մեղեդային ձայնն ունակ է վերադարձնել տան տրամադրությունը, վանել ողջ չարիքը ու հակադարձել չար ուժերի սողոսկմանը: Ժողովրդի մեջ համարվում էր, որ ավելի ճիշտ է ընտրել երկաթյա կամ արծաթյա զանգակ: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն: Պաշտպանիչ զանգակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այն կախել այն տեղում, ուր այն հաճախ կզնգա: Լսեք նրա ձայնը: Եթե մեղեդին փոխվի, դառնա ոչ զնգուն կամ առհասարակ լռի, ուրեմն ժամանակն է այն փոխել, քանզի դա նշանակում է, որ զանգակն իր մեջ շատ բացասական էներգիա է կուտակել:

Օճառ

Առողջության ու մաքրության խորհրդանիշը սովորական օճառի կտորն է: Նրա հետ շատ հավատալիքներ են կապված, թեպետ քչերը գիտեն այդ մասին: Սեփական լոգարանը մաքրության ու մաքուր էներգետիկայի տաճար դարձնել կօգնի գեղեցիկ տուփի մեջ դրված, ժապավենով կապված օճառի չոր կտորը: Պաշտպանիչ օճառն ակտիվացնելու համար պետք է սպիտակ մոմը վառել, վերցնել առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ, դրանցով լվանալ ձեռքերը մինչև արմունկները ու ասել` ինչպես փրփուրով ջուրն է մաքրում կեղտը, այնպես էլ օճառն է պաշտպանում տունը հիվանդություններից, բացասական էներգետիկայից, վեճերից: Օճառի մի կտորը դրեք լոգարանում, իսկ մյուսը` զուգարանում:

Մոմեր

Մոմերը հզոր պաշտպանիչներ են, որոնք դեպի տուն են ներգրավում բարեկեցություն բոլոր ոլորտներում: Ոչ մի տուն չի կարող հաջողել առանց մոմի` լույսի ու իմաստնության խորհրդանիշի: Ամենից լավ այս գործառնությունն իրականացնում են եկեղեցական մոմերը: Միայնության մեջ մնալով` վառեք մոմը ու պտտվեք ողջ տնով մեկ` բաց չթողնելով ոչ մի անկյուն: Կատարեք տան մաքրման արարողություն, տանն ու հոգիներում պաշտպանություն ու լույս խնդրեք: Մոմի մնացուկը դրեք սրբապատկերի առաջ կամ տան արևելյան կողմում մի տեղ գտեք, ուր այն կարող եք դնել:

Հայելի

Ամենից լավ որպես պաշտպանիչ միջոց աշխատում է փայտյա շրջանակի մեջ դրված կլոր հայելին: Տանը, ուր տիրում են խաղաղությունն ու փոխհասկացվածությունը, այն իր մեջ է ներծծում դրական էներգետիկան ու այն վերադարձնում տանը: Պաշտպանիչ հայելուն վատ տրամադրությամբ մի մոտեցեք: Նրա մոտ մի վիճեք ու վատ բառեր մի օգտագործեք:

Լավ կլինի, որ հայելու պաշտպանողական ֆունկցիան կինն ակտիվացնի: Մաքուր կտորը թրջեք սիրելի օծանելիքով ու հայելու մակերեսը մաքրեք շուրջանակի շարժումներով: Գիշերը հայելու առաջ դրեք գեղեցիկ խորը ափսե: Այն լցրեք խորհրդանշական առարկաներով` դրամ, որ հարոստություն լինի, սանր` գեղեցկության համար, ընտանեկան լուսանկար` բարեկեցության համար: Եվ պաշտպանություն խնդրեք նրանից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի
«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Եկեք խաղանք «Ո՞վ է nւզում դառնալ միլիnնատեր» խաղը․ քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ