«Եթե ուզում ես հասկանալ, թե ինչն է իսկապես քոնը, բաց թող ամեն բան, և այն, ինչ քոնն է, կմնա»

Էկհարթ Տոլլեն գերմանացի գրող ու փիլիսոփա է, ում առաջին գիրքը թարգմանվել է աշխարհի 33 լեզուներով։

Ժամանակին երկարատև դեպրեսիայից հետո նա վերապրեց խորը ներքին փոխակերպման վիճակ։

Դա փոխեց նրա ողջ հետագա կյանքը։

Տոլլեն որևէ կրոնի չի դավանում, թեպետ չի ժխտում գոյություն ունեցող կրոններից և ավանդույթներից և ոչ մեկը։

Նրան սիրում են պարզության ու անկեղծության համար, նա խորը, բարդ բաների մասին խոսում է հումորով ու բոլորի համար մատչելի լեզվով։

1. Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչն է իսկապես քոնը, բաց թող ամեն բան, և այն, ինչ քոնն է, կմնա քեզ հետ։

Եթե դու բաց ես թողնում այն սպասումը, որ մարդը, իրավիճակը, վայրը կամ ինչ-որ առարկա կբավարարի քեզ, քեզ համար ավելի հեշտ է լինում ներկա գտնվել տվյալ պահին, ներկայում, քանի որ դու այլևս չես սպասում հաջորդ պահին։

2. Մտածելով՝ դու խնդիրները չես լուծում։ Մտածելով՝ դու դրանք ստեղծում ես։ Լուծումն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դու դուրս ես գալիս մտածելու շրջանից ու մտնում ես

Լռության ու բացարձակ Ներկայության վիճակի մեջ՝ թեկուզև մեկ վայրկյանով։ Այդ ժամանակ մի փոքր ավելի ուշ, քան միտքը քեզ կվերադառնա, հանկարծ տեղի է ունենում ստեղծագործական պայծառություն, որը նախկինում չկար։ Վե՛րջ տուր չափազանց շատ մտածելուն, ու կտեսնես, թե ինչպես է շուրջդ ամեն վատ փոխվում։

3. Այն, ինչը ձեր կարծիքով աշխարհը չի ուզում ձեզ տալ, դուք ինքներդ չեք ուզում տալ աշխարհին։

Փորձեք մի քանի շաբաթ ուրիշներին տալ այն, ինչ, ըստ ձեզ, ձեզ չի բավականացնում։ Մարդկանց հետ կիսվեք գովեստներով, խոստովանությամբ, հոգատարությամբ ու կտեսնեք, թե դա ինչպես կփոխի ձեր կյանքը։ Դուք կհասկանաք, որ իրականում դուք արդեն ունեք այն ամենը, ինչի մասին երազում եք, այլապես ինչպե՞ս կկարողանայիք ձեր չունեցածը տալ մարդկանց։

4. Դու դեպի քեզ ես քաշում ու արտահայտում այն, ինչ համապատասխանում է քո ներքին վիճակին։

5. Դոգմաները մարդկության ընդհանուր զնդանն են։

Եվ տարօրինակ է, բայց մարդիկ սիրում են իրենց բանտախցերը։ Դա նրանց անվտանգության և «ես գիտեմ»-ի կեղծ զգացողություն է տալիս։

6. Դու ինքդ ես սնում քո դժբախտությանը՝ նրան ժամանակ հատկացնելով։ Ժամանակը նրա արյունն է։

7. Սկզբում մարդը դադարում է իրեն դատել, ապա և՝ իր զուգընկերոջը։ Հարաբերությունները փոխելու ամենաարագ եղանակը զուգընկերոջը այնպիսին ընդունելն է, ինչպիսին որ նա կա՝ գնահատականներ չտալով ու չփորձելով փոխել ուրիշ մարդու։ Դա կապվածության ավարտն է, որը ձեզ ստիպում է խաղալ այլ մարդու վարքագծի չգիտակցված մոդելի կանոններով՝ դրանով իսկ կրակի վրա յուղ լցնելով։

Դրանից հետո դուք կամ ձեր զուգընկերոջ հետ սիրով կբաժանվեք, կամ միասին կընկղմվեք Այստեղի ու Ներկայի մեջ։ «Մի՞թե ամեն ինչ այդքան հեշտ է»,- կհարցնեք դուք։ Այո, ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

8. Երջանկություն մի փնտրեք։ Եթե դուք այն փնտրում եք, ապա դուք այն չեք գտնի, քանի որ փնտրտուքը երջանկության լրիվ հակապատկերն է։ Երջանկությունը միշտ անորսալի է, բայց դժբախտությունից ազատվելը հասանելի է այժմ՝ ավելի շուտ ընդունելով այն, ինչ կա, քան դրա մասին պատմություններ հորինելով։

Դժբախտությունը փակում է բարեկեցության ու ներքին անդորրի ձեր սեփական վիճակը, իսկական երջանկության աղբյուրը։

9. Եթե հանգստությունն իսկապես այն է, ինչ դուք ուզում եք, ուրեմն ընտրեք հանգիստ լինելը։

10. Քեզ պետք չէ սպասել, որ քո կյանք մտնի «իմաստ ունեցող» ինչ-որ բան, և, որ դու վերջապես սկսես քո զբաղմունքից հաճույք ստանալ։ Ուրախության մեջ ավելի շատ իմաստ կա, քան դու կարող ես պատկերացնել։

«Ապրել ցանկանալու» սինդրոմը անգիտակցական վիճակի ամենատարածված մոլորություններից է։ Ավելի շուտ ձեր կյանքի արտաքին պլանում դրական փոփոխություններ կնշմարվեն այն դեպքում, եթե դու կարողանաս հաճույք ստանալ այն բանից, ինչ արդեն անում ես, այլ ոչ թե սպասում ես ինչ-որ փոփոխությունների, որ սկսես ապրել։

Քո գիտակցությունից թույլտվություն մի հարցրու այն բանի համար ուրախանալու, ինչով արդեն զբաղվում ես։ Այն, ինչ դու որպես պատասխան կստանաս, տարբեր փաստարկներ կլինեն այն մասին, թե ինչու դու չես կարող ուրախանալ։

«Ոչ հիմա»,- կասի քեզ ուղեղդ։ «Մի՞թե չես տեսնում, որ զբաղված եմ ու ժամանակ չունեմ։ Միգուցե վաղը դու կկարողանաս սկսել վայելել…»։

Այդ «վաղը» երբեք չի գա, քանի դեռ դու չես սկսել հաճույք ստանալ նրանից, ինչ հիմա ես անում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց