Ինչպե՞ս «վրեժ լուծել» նախկին զուգընկերոջից. զվարճալի տարբերակներ

Հարաբերությունների ավարտից հետո մենք ունենում ենք երկու տարբերակ` կա’մ հիասթափվում ենք և ցանկանում վրեժ լուծել, կա’մ այդպես էլ չենք կարողանում հանել նրան գլխից ու շարունակ փորձում ենք հետ բերել կորցրածը:

Եթե Ձեր դեպքը ավելի շատ առաջինն է, ահա մի քանի խորհուրդ «արդյունավետ վրեժի» համար:

1. Սոցցանցում մի այնպիսի բան գրեք, որ նա ենթադրի, թե Ձեր կյանքում արդեն ինչ-որ մեկը կա, օրինակ՝ «Շնորհակալ եմ հինալի երեկոյի ու անկրկնելի ծաղկեփնջի համար», և ոչինչ, որ նախորդ երեկոն անցկացրել եք ընկերուհիների հետ:

2. Հանդիպեք նրա ընկերների հետ: Խոսքը զուտ ընկերական հանդիպման մասին է, օրինակ՝ խնդրեք նրա լավագույն ընկերոջը օգնել Ձեզ գլուխ հանել համակարգչային որևէ ծրագրից: Նրա հետ ուրախ եղեք ու հյուրընկալ, բայց, որ ամենակարևորն է, բառ անգամ մի խոսեք նախկին «սիրելիի» մասին: Հավատացեք’ երիտասարդը կպատմի իր ընկերոջը, թե որքան երջանիկ եք առանց նրա:

3. Նրա աշխատավայր մի տորթ ուղարկեք երկու տղամարդկանց շոկոլադե արձանիկներով և նմանատիպ գրառմամբ. « «Երկնագույն լուսին» սեքս-խանութի մշտական հաճախորդի համար: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք»: Նրա գործընկերները շատ կզարմանան:

4. Ձեր տանն անշուշտ մնացել է նախկինի իրերից մի քանիսը: Եթե թողել է, ուրեմն անպետք են: Կազմակերպեք տոնավաճառ, օրինակ՝ սոցցանցում մի հայտարարություն գրեք, որ վաճառում եք տղամարդու վերնաշապիկ, ձեռնոց (մանրամասն նկարագրությամբ) շատ էժան գներով:

5. Ծանոթությունների որևէ կայքում հայտարարություն տեղադրեք. «Անչափ զբաղված տղամարդ եմ, ցանկանում եմ ծանոթանալ մի հիասքանչ աղջնակի հետ, խնդրում եմ զանգահարել»: Չմոռանաք գրել նրա հեռախոսահամարը:

6. Եթե բաժանվելուց հետո կապը դեռ այնքան է պահպանվում, որ Դուք կարող եք հայտնվել նրա մեքենայի ներսում, ապա դա հիանալի առիթ է զվարճանալու: Նրա մեքենայի հետևի նստարանների տակ հում ձու դրեք: Շատ շուտով այդ ձուն զզվելի հոտով կլցնի նրա սիրելի ավտոմեքենան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․