Երեք հաբեր՝ 50-ից հետո

Ծերությունն անխուսափելիորեն բոլորին է այցելում, բայց այն կարելի է արժանապատվորեն դիմավորել՝ խուսափելով տհաճ նշաններից ու հիվանդություններից։ Հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ծերության ի հայտ գալը լիովին հնարավոր է, եթե սկսես ժամանակին ընդունել ճիշտ դեղամիջոցներ։

Ժամանակակից բժշկությունը հասել է օրգանիզմի վրա դեղամիջոցների ազդեցության որոշման մաթեմատիկական ճշգրտության։ Գիտությունը լիակատար վստահությամբ առանձնացնում է ընդամենը 3 դեղամիջոց, որոնք օգնում են վայելել կյանքը հասուն տարիքում ու դանդաղեցնել լուրջ հիվանդությունների զարգացումը։ Դրանք պետք է 50 տարեկանից հետո ընդունի յուրաքանչյուր մարդ։

1. Ասպիրին

Այսօրվա դրությամբ ասպիրինն ամենահիանալի դեղամիջոցն է։ Նրա ի հայտ գալու հետ մեկտեղ՝ փոխվեց շատ մարդկանց կյանքը, քանի որ սրտային վիրահատությունների կարիքը զգալիորեն պակասեց։ Ի՞նչ է անում ասպիրինը։ Այն խոչընդոտում է արյան բջիջների՝ իրար կպչելուն ու անոթներում թրոմբների առաջանալուն, պաշտպանում է ինֆարկտից ու ինսուլտից։ Ասպիրինը նախազգուշացնում է հաստ աղու ուռուցքի զարգացումը ու պակասեցնում է այդ հիվանդությունից մահացության թիվը։ Սրտաբանները խորհուրդ են տալիս ընդունել «Ասպիրին կարդիո»։ Այն ավելի քիչ ագրեսիվ է ստամոքսի պատերի համար, քանի որ արտադրվում է պաշտպանիչ թաղանթով։

2. Ինհիբիտորներ ԱՎՖ (Ингибиторы АПФ), այսինքն՝արյան զարկերակային ճնշումն իջեցնող պրեպարատներ կամ, ինչպես հաճախ հիվանդներն են ասում, «պրիլներ»՝ «Լիզինոպրիլ», «Ինդապրիլ», «Կապտոպրիլ», «Էնալապրիլ» և այլն։ Հիպերտոնիայի բուժման համար սրանք կիրառվում են արդեն ավելի քան 30 տարի։ Տարիքի հետ մեր արյունատար անոթները կորցնում են ճկունությունը, բարակում են, մեծանում է ինսուլտի ռիսկը։ Վերոնշյալ դեղամիջոցներն ընդունելով՝ դու անոթներդ ավելի երկար էլաստիկ կպահես, ու մինչև խոր ծերություն ճնշումդ կլինի նորմայի մակարդակում։ Այս դեղամիջոցը ձեզ համար անպայման բժիշկը պետք է նշանակի հետազոտության արդյունքում։

3. Ստատիններ։

Ստատինները լյարդում խոլեստերինի սինթեզի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցներ են։ Ստատիններ պետք է ընդունել նույնիսկ խոլեստերինի ցածր ցուցանիշների դեպքում, հատկապես, եթե մարդը մտնում է ռիսկի խմբի մեջ՝ ծեր հասակ, վատ ժառանգականություն, արական սեռ, ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ։

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ այդ դեղամիջոցներն ունակ են դանդաղեցնել մարդու ծերացման գործընթացը։ Այսօրվա դրությամբ ստատինների օգտակարությունը դեռ ամբողջովին բացահայտված չէ, և լիովին հնարավոր է, որ այդ դասի դեղամիջոցներին մեծ ապագա է սպասվում։

Շատ մարդիկ 50-ից հետո ընդունում են այս պրեպարատները և շնորհակալ են, որ դրանք կան։ Եթե քեզ էլ են դրանք նշանակել, համարձակ կանոնավոր կերպով ընդունիր դրանք, և քո ծերությունը 20 տարով կուշանա։

Այս պրեպարատները հատկապես կարևոր են 50-ն անց կանանց համար, չէ՞որ դաշտանադադարը կարող է սրտի հետ կապված խնդիրներ հարուցել։

Ու հիշեք, որ հասուն տարիքում կյանքը նոր միայն սկսվում է։ Ծերությանը խաբել, իհարկե, կարելի է, եթե հետևես քեզ ու լսես օրգանիզմիդ ձայնին՝ նրան տալով ամենաանհրաժեշտը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից