Խոհանոցային խորամանկություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

1. Եթե դուք արգանակի վրայից ժամանակին փրփուրը չեք վերցրել, և այն հատակն է իջել, կաթսայի մեջ մեկ բաժակ ջուր լցրեք։ Փրփուրը վեր կբարձրանա, և դուք կարող եք այն հեռացնել։

2. Հավի արգանակի մեջ ոչ մի տեսակի համեմունք մի ավելացրեք, միայն սոխ և գազար, այլապես այն իր համը կկորցնի։

3. Երբեք ապուրի մեջ դափնու տերևը մի թողեք։ Այն լավ է եփելիս, իսկ հետո միայն փչացնում է համը։

4. Թակածոները փափուկ են ստացվում, եթե տապակելուց 1-2 ժամ առաջ նրանց մշակեք քացախի ու բուսայուղի խառնուրդով։ Նույնը արեք նաև գրիլի վրա պատրաստվող մսի հետ։

5. Համեղ, հյութեղ կոտլետներ պատրաստելու համար մսի մեջ հավասար քանակությամբ մանր կտրտած հում ու թեթև տապակած սոխ ու մի քիչ քերած կարտոֆիլ ավելացրեք։

6. Կոտլետը տապակելու առաջին րոպեին կրակը պետք է ուժեղ լինի, որպեսզի այն կեղևակալի ու թույլ չտա, որ հյութը միջից հոսի դուրս, իսկ հետո պետք է շարունակել տապակել միջին կրակի վրա ու շուռ տալով կոտլետները՝ կրկին կես րոպեով ուժեղացնել կրակը։

7. Ձուկը մասերի չի բաժանվի ու ոսկեգույն կեղև կունենա, եթե տապակելուց 10-15 րոպե առաջ այն չորացնեք սրբիչով ու անմիջապես աղ անեք։

8. Քերած հում կարտոֆիլն անմիջապես խառնեք մի փոքր կաթի հետ, այլապես այն կկապտի։

9. Հին կարտոֆիլն ավելի համեղ կլինի, եթե եփելիս ջրի մեջ մի գդալ քացախ, 2-3 ատամիկ սխտոր ու դափնու տերև ավելացնեք։ Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր կպահանջվի եփելիս։

10. Խմորիչով խմորն ավելի փափուկ ու թեթև կլինի, եթե նրա մեջ եփած, մանր քերած սառը կարտոֆիլ ավելացնեք։

11. Տապակելիս սերուցքային կարագը չի մգանա, եթե տաք թավայի մեջ նախապես ձեթ քսեք։

12. Խմորն արագ կհասունանա, եթե նրա մեջ խրեք մի քանի հատ խողովակաձև մակարոններ։

13. Թեթև կրեմ ստանալու համար հարիչով խառնելիս ոտիկով կրեմի մեջ ութեր նկարեք ու ժամանակ առ ժամանակ տարայի պատերի կողքերով՝ շրջանակներ։

14. Չոր խմորից պատրաստված բաները փխրուն կլինեն, եթե խմորի մեջ մեկ գդալ կոնյակ ավելացնեք։

15. Եթե ուզում եք, որ եփելիս լոբին չմգանա, այն եփեք բաց կաթսայի մեջ։

16. Որպեսզի ձեթն այս ու այն կողմ չլցվի տապակելիս, նախքան տապակելը թավայի մեջ թեթևակի աղ լցրեք։

17. Աղցանի մեջ բուսայուղ կարելի է լցնել միայն այն ժամանակ, երբ աղցանն արդեն համեմել եք աղով, պղպեղով ու քացախով, քանի որ աղը ձեթի մեջ չի լուծվում։

18. Մայոնեզով աղցանն ու վինեգրետն առանձնահատուկ համեղ կլինեն, եթե մինչ մատուցելը կարճ ժամանակով կիտրոնի կեղև դնեք նրանց մեջ։

19. Եթե ուզում եք, որ վինեգրետը նուրբ ու հաճելի համ ունենա, նրա մեջ մի ճաշի գդալ կաթ լցրեք ու մեկ թեյի գդալ շաքարավազ։

20. Թափանցիկ մսի արգանակ ստանալու համար եփելու ընթացքում նրա մեջ պետք է դնել մաքուր ձվի կճեպ։ Պատրաստի արգանակը պետք է քամել։

21. Սոխի կճեպի եփուկով կարելի է գունավորել արգանակը։ Դա բարձրացնում է նրա սննդայնությունը, հարստացնում է վիտամիններով ու գեղեցիկ արտաքին տեսք հաղորդում։

22. Ծեր հավն ավելի արագ կեփվի, եթե այն 20-30 րոպե եփելուց հետո 5-6 րոպեով ընկղմեք սառը ջրի մեջ, ապա շարունակեք եփելը։

23. Որպեսզի միսը չայրվի ու չոր չլինի, ջեռոցի մեջ ջրով լի տարա դրեք։

24. Ձուկը տապակելիս սուր հոտը հեռացնելու համար բուսայուղի մեջ նախապես մաքրած ու կտրատած մեկ հում կարտոֆիլ դրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով