Ահա թե ինչու է ձեր կինը չար ու նյարդային դարձել

Զգում եք, որ ձեր կինն անընդհատ լարվա՞ծ է։

Ավելի լավ է փորձել ինքնուրույն հասկանալ պատճառները, քան դիմել կողմնակի օգնության։

Մասնագետներն առանձնացրել են 15 հիմնական պատճառներ, որոնք հարաբերությունների մեջ լարվածություն են ստեղծում։

Ահա դրանք։

1. Դուք միմյանց հետ չեք խոսում։

Անկասկած, դուք շփվում եք միմյանց հետ, բայց ե՞րբ եք դուք միմյանց հետ բաց, ի սրտե զրուցել վերջին անգամ։

Եթե այն ամենը, ինչի մասին դուք զրուցում եք, վաղվա օրվա պարտականություններն են, կամ թե ինչքան ծանր օր եք դուք ունեցել, դուք ձեր կնոջը սթրեսային իրավիճակի մեջ եք դնում։ Որոշ ժամանակ միմյանց հետ անցկացրեք ու պարզապես խոսեք ամենատարբեր թեմաներից։

2. Դուք չեք փոխվում։

Ամեն դեպքում այնպես, ինչպես ինքն է ուզում։ Քանի՞ անգամ եք դուք քննարկել ձեր տնային պարտականությունները, կամ քանի՞ անգամ եք դուք ձեզ վրա պատասխանատվություն վերցրել տվյալ աշխատանքը լավագույնս անելու։

Զարմանալի չէ, որ նա նյարդային է, չէ՞որ դուք ոչ մի ջանք չեք գործադրում խոստացածն անելու համար։

3. Դուք ճիշտ հարցեր չեք տալիս։ Անկասկած, զույգերը շփվում են, բայց հիմնականում խոսքը գնում է ակնհայտ ու կենցաղային բաների մասին։

Դուք չեք ուզում փորձել ավելի շատ իմանալ, բայց միևնույն ժամանակ ցանկանում եք իմանալ, թե ինչ է տեղի ունենում նրա գլխում։ Եթե դուք չգիտեք, թե նա ինչ է զգում կամ մտածում, դուք ինչպե՞ս նրա համար լավագույն ամուսինը կդառնաք։

4. Դուք չեք պահում ռոմանտիզմը։

Դուք միմյանց համար հետաքրքիր եք, երբ սիրահարված եք։ Բայց արդեն մի քանի տարի անց դուք ստիպված կլինեք ավելի շատ ջանքեր գործադրել այդ հուզմունքն ու միմյանց նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու համար։

Հատուկ օրեր, տարեթվեր, պահեր ու անսպասելի բաներ. սա երբեք չի հնանում։

5. Նա միակն է, ով պատրաստում է։

Յուրաքանչյուր ընտանիքի անհրաժեշտ է երեքանգամյա սնունդ։ Լավ է, երբ դուք կարող եք պարզապես նստել ձեռքերը ծալած, իսկ ինչ-որ մեկը ձեզ համար ողջ օրը կերակուր է պատրաստում ու սեղան գցում։

Ձեզ ոչ ոք չի ստիպի խոհարարական գլուխգործոցներ ստեղծել։ Բայց կարելի է ինչ-որ պարզ բան պատրաստել, որպեսզի ձեր կնոջը մի փոքր գոնե շեղեք առօրյա ձանձրալի պատրաստման պրոցեսից։

6. Դուք թափված իրերը չեք հավաքում։

Այնքան էլ բարդ բան չէ իրերին հետևելը։ Դուք պարզապես կարող եք թափված իրերը դասավորել իրենց տեղերում, կեղտոտ ափսեները դնել սպասք լվացող մեքենայի մեջ, որպեսզի ամեն ինչ թափթփված չլինի։

Կարևոր է նաև տան մաքրման պրոցեսը։ Պարբերաբար տունը մաքրելու անհրաժեշտություն է առաջանում, ու դա բավականին հոգնեցուցիչ ու ժամանակատար պրոցես է։ Բայց եթե ամեն դեպքում այստեղ էլ աշխատանքի բաժանում չկա, դա հանգեցնում է հերթական սթրեսին։

7. Նա իրեն միակ ծնողն է զգում։

Ձեր երեխաները 2 ծնող ունեն, դրա համար էլ տրամաբանական է, որ ձեզ պետք է հավասարապես բաժանել ձեր պարտականությունները։

Եթե երեխայի խնամքն ամբողջովին ընկնում է մեկի ուսերին, հատկապես, երբ կա երկրորդ ծնողը, ով անընդհատ հանգստանում է։ Դա դժգոհություն ու սթրես է առաջացնում։

8. Նա հոգատարություն չի զգում։

Ե՞րբ եք դուք վերջին անգամ ձեր կնոջը հարցրել, թե ինչ ֆիլմ կուզենար դիտել, կամ ուր գնալ ընթրիքին։ Բոլորն ունեն սիրո ու հոգատարության կարիք, և հնարավորություն կա, որ ձեր կինը դրանք չի ստանում այնպես, ինչպես նախկինում։

Ջանքեր գործադրեք, որ ձեր կնոջը ցույց տաք, թե որքան եք դուք նրան գնահատում։

9. Նրան ժամանակ է պետք։

Մենք բոլորս ծանոթ ենք այն զգացման հետ, երբ օրվա ժամերը հերիք չեն անում բոլոր պլանավորած գործերը կատարելու համար։

Դուք կարող եք նրան օգնել։ Ավարտեք այն, ինչ ինքն արդեն անում է, կամ մի փոքր թեթևացրեք ձեր գրաֆիկն ու նրան ինչ-որ բանում օգնեք։ Նա անպայման ձեզ շնորհակալ կլինի դրա համար։

10. Նրան տարածություն է պետք։

Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է երբեմն փակվել սենյակում ու միայնակ լինել։ Եթե դուք երեխաներ ունեք, անընդհատ աղմուկը շատ ուժգին հոգնեցնում է, իսկ երբեմն ձեզ պարզապես պետք է գոնե մի քիչ հանգստանալ։

Դուք նաև կարող եք ձեր կնոջը մի փոքր ազատ ժամանակ ու տարածություն պարգևել։ Երեխաներին զբոսանքի տարեք։ Այդ ընթացքում ձեր կինը կարող է մի փոքր հանգստանալ, լոգանք ընդունել կամ գիրք կարդալ։

11. Դուք սխալ առաջնահերթություններ ունեք։

Շատ տղամարդիկ այնքան ժամանակ են հատկացնում աշխատանքին, որ տուն են գալիս սոսկ գիշերելու համար։ Եթե դուք էլ եք այդպես վարվում, հավատացեք, որ ձեր կինը նույնպես դա նկատում է։

Երբ դուք ամբողջովին ձեզ նվիրում եք աշխատանքին, ձեր հարաբերությունները տանը նկատելիորեն փչանում են։ Մտածեք, թե արդյո՞ք դուք բավականաչափ ջանքեր եք գործադրում ձեր ընտանիքի բարեկեցության համար։

12. Ձեր փաստարկները միշտ ավելի շատ են։

Տարաձայնություններ լինելու են միշտ. դա փաստ է։ Երբ վիճում եք, դուք լսո՞ւմ եք նրան, թե՞ շարունակ միայն ձեր փաստարկներն եք առաջ տանում։

Երբ մարդը չի կարող լուծել սիրելիի հետ իր խնդիրները, դա միայն դժգոհություն ու սթրես է առաջացնում։

13. Նա պատասխանատվություն է կրում ամեն ինչի համար։

Ձեր տանն անպայման ձեր պարտականությունները, ծախսերը, խնդիրներն ու այլ հարցեր կան։ Բնականաբար, ինչ-որ մեկը դրանցից պետք է գլուխ հանի։ Եվ, որպես կանոն, դա դրվում է կանացի ուսերին։

Տանը համակեցությամբ ապրող ևս մեկը մի եղեք ձեր կնոջ համար։ Նրա օգնականը դարձեք, այլ ոչ թե վարձու բանվորը։

14. Նա ճնշված է։

Դուք ամեն օր հաղթահարում եք ամենօրյա նույն խնդիրները, գործերը։ Դուք դա զգում եք նույն կերպ, ինչ կերպ և ձեր կինը։

Շփվեք նրա հետ, նրան հարցրեք իր զգացմունքների մասին ու օգնեք տնային աշխատանքներ կատարելիս։ Լավ ամուսին եղեք, որովհետև դա այն է, ինչին նա արժանի է։

15. Նա ամեն ինչ է անում։

Դու երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ ձեր կինն անընդհատ զբաղված է, մինչդեռ դուք պարզապես հանգստանում եք։ Ցավոք, դա այդպես էլ կա։
Անգամ, երբ դուք հոգնել եք կամ սթրեսի մեջ եք, հնարավորության դեպքում տուն գնացեք։ Եվ եթե նա ուզում է ինչ-որ բանով կիսվել, ինչը նրան անհանգստացնում է, անպայման լսեք նրան։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից