Հոգեբան Միխայիլ Լիտվակ․ 28 անգին խորհուրդներ՝ կյանքի ու կարիերայի մասին

Հոգեբան Միխայիլ Լիտվակ։ Աֆորիզմ-կանոններ կյանքի ու կարիերայի մասին

1. Լսիր հիմար ղեկավարին, որովհետև նա հիմար է։ Լսիր խելացի ղեկավարին, քանի որ նա խելացի է։ Խելացի ղեկավարի հետ պայմանավորվիր, իսկ հիմարին՝ հիմարացրու։

Իսկ եթե չկարողանաս հիմարացնել, մտածիր, թե ձեր երկուսից հիմարն ով է։ Եթե համաձայն չես ղեկավարիդ հետ ու չես ուզում նրա ասածն անել, ավելի լավ է այդ մասին ասել խելացի ղեկավարին։ Եթե ճիշտ դուրս գաս, նա քեզ շնորհակալ կլինի, բայց եթե հակառակվես հիմար ղեկավարին, հզոր թշնամի կվաստակես, իսկ դա քեզ պետք չէ։

2. Մի մտածիր գործի մասին, այլ մտածիր քո մասին։ Գործը դրանից միայն կշահի, իսկ դու՝ առավել ևս։

3. Ավելի լավ է սխալներ փնտրես ինքդ քո մեջ, քան ղեկավարիդ մեջ։ Սեփական սխալները կարելի է ուղղել, և դա կնպաստի աճիդ։

4. Խելացի մարդու հետ հեշտ է, հիմարի հետ՝ շատ բարդ։
Վերաձևակերպելով՝ կարելի է ասել, որ հիմար է նա, ում հետ բարդ է, խելացի է նա, ում հետ հեշտ է։

5. Օրհնեք ձեզ հետապնդողներին, քանի որ նրանք ձեզ, առանց հասկանալու, ուղղորդում են դեպի պայծառ ապագան։

6. Քո ենթակային վերաբերվիր՝ ինչպես քո ղեկավարի հետ, քանի որ ենթակադ իր հոգու խորքում իրեն քեզ ղեկավար է տեսնում։

Հիշիր, հնարավոր է՝ գա այն ժամանակը, երբ նա իսկապես դառնա քո ղեկավարը։ Այս մոտեցման դեպքում նրա հետ աշխատելն ավելի հեշտ կլինի։

7. Կոնֆլիկտ ունենալու դեպքում աշխատանքից մի ազատվիր։ Դա արա այն դեպքում, եթե այնտեղ անձնական աճի հեռանկար չկա։

8. Առաջարկությունն ընդունիր անմիջապես, մի ստիպիր, որ քեզ խնդրեն, որովհետև երկրորդ անգամը պարզապես կարող է չլինել։

9. Մերժելուց առաջ մտածիր։ Եթե արդեն մերժել ես, ամուր եղիր ու թույլ մի տուր, որ քեզ համոզեն հակառակում։

10. Եթե ուզում ես, որ քո մասին լավը մտածեն, ինքդ քո մասին վատ արտահայտվիր։ Միայն թե դա կարելի է անել միայն սեփական արժանիքների վերաբերյալ։
Այս կանոնին հետևելը շատ կարևոր է, երբ քեզ համար իմիջ ես ստեղծում գործարար աշխարհում։

11. Քո մասին պատմելիս՝ սկսիր թերություններից, ուրիշի մասին պատմելիս՝ արժանիքներից։

12. Գովիր ձրի, քննադատիր փողով, իսկ եթե դրա համար փող չես ուզում վերցնել, ուրեմն մի էլ քննադատիր։

13. Երբեք մի արդարացիր, քանի որ արդարացումը հարձակում է։  Այս խորհուրդը ենթակայի համար է։ Եթե դու արդարանում ես, դրանով իսկ հայտարարում ես, որ դու ճիշտ ես, իսկ ղեկավարդ՝ սխալ։ Իհարկե, այս դեպքում վերջինս իրեն վիրավորված կզգա ու առիթ կփնտրի քեզնից վրեժ լուծելու համար։

14. Գովիր բոլորի ներկայությամբ, բարկացիր առանձին, առանց վկաների։
Սա խորհուրդ է ղեկավարի համար։

15. Մեկ անգամ բարկացիր, 7 անգամ գովիր։

16. Մի առաջարկիր քո ծառայությունները։ Սպասիր, որ այդ մասին քեզ խնդրեն։

17. Ոչ մեկի մի քննադատիր, եթե անում ես դա, քննադատիր միայն քեզ։ Շահավետ է և անվտանգ։

18. Մի կանգնիր լանջին. բարձրացիր վերև կամ ցած իջիր։ Մի պտտվիր անընդհատ նույն կետի շուրջ։ Փոխիր ճանապարհդ։
Սա խորհուրդ է նոր-նոր կարիերա ստեղծել փորձողի համար։

19. Եթե քո ենթական քեզնից վատ է հասկանում, ուրախացիր, որ նա չի կարող զբաղեցնել քո տեղը։

20. Եթե քո ենթական քեզ չի հասկանում, դու ինքդ ես մեղավոր. Նշանակում է, չես կարողանում բացատրել կամ չես ճանաչում քո ենթակային ու նրան այնպիսի հանձնարարություններ ես տալիս, որոնց կատարումը նրա ուժերից վեր է։

21. Եթե ուզում ես, որ քո կարգադրությունները կատարվեն, դրանք տուր այն ենթականերին, որոնք կարող են կատարել։

22. Ավելի լավ է փոքր գործ անել, քան մեծ հույսեր ներշնչել։

23. Հույս է ունենում ծույլը, գործարար մարդը գործում է։

24. Լավ աշխատողը միշտ էլ ուզում է զբաղեցնել ղեկավարի տեղը։ Եթե ուզում ես լավ աշխատողներ ունենալ, աճիր ինքդ ու տեղ ազատիր ենթակայիդ համար։

25. Մարտնչող խումբը միշտ քայքայվում է. պարտության դեպքում՝ մեղավորներ փնտրելիս, իսկ հաղթանակի ժամանակ՝ ավարը բաժանելիս։

Վերհիշեք բոլոր նվաճողների պատմությունը։

26. Քեզ տեղեկացնողներ մի ունեցիր, սովորիր ինքդ ստանալ քեզ հետաքրքրող ինֆորմացիան։ Եթե ուզում ես աշխատակցիդ մասին ինֆորմացիա ստանալ, նրան գովիր նրանց ներկայությամբ, ովքեր այդ տեղեկատվությունը կարող են տալ քեզ։

27. Եթե ուզում ես քո անմիջական ղեկավարին վատություն անել, նրան գովիր իր ղեկավարների և կարգավիճակով հավասարների առջև։

28. Մի զայրացիր քեզ վրա բարկացող ղեկավարի վրա, այլ խղճա նրան։ Չէ՞ որ նա իր ղեկավարից ավելի շատ լուտանք է ստանում, քան դու՝ նրանից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը