Բառեր, որոնց պատճառով կանայք կորցնում են կանացիությունը

Կա երեք բառ, որոնք կարող են սպանել աղջկա՝ ապագայում կին դառնալու ցանկությունը։

Այդ բառերը սպանում են ձեր բոլոր ցանկությունները եւ քամում կենսական էներգիան։

Տարիներ անց այդ բառերն արդեն հասուն կնոջը կստիպեն հրաժարվել նույնիսկ տարրական ուրախություններից, ինչը նրա կյանքին գորշ երանգ կհաղորդի։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Ինչո՞ւ զգեստդ մաքուր չէ»։

Եվ ահա արդեն 20 տարեկան ես։ Դու նոր զգեստ ես հագնում եւ անզգուշաբար հյութ ես թափում դրա վրա։ Ածականների մի ամբողջ շարք անմիջապես սկսում է պտտվել գլխումդ։ Դու կրկին հիշում ես, որ անփույթ ես ու փնթի։ Իսկ աղջիկներն այդպիսին չեն լինում։ Եվ այդպիսիններին ոչ ոք երբեք չի սիրի։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Հինգ րոպե հանգիստ նստիր»։

Եվ ահա դու 20 տարեկան ես։ Եվ փորձում ես քեզ ստիպել հանգիստ ապրել՝ ոչ մի վատ բան չցանկանալ, բացի ընտանիքում երեկո անցկացնելուց։ Ընկերուհիներիդ հետ զբոսանք, ակտիվ կյանք չցանկանալ։ Չէ՞ որ ինչ-որ մեկն ասել է, որ բավական են միայն տակաշորերն ու տապակաները։ Պետք է հանգիստ մի տեղ նստել, օրիգամի եւ խճանկար հավաքել՝ լավը եւ սիրելի լինելու համար։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Ինչո՞ւ են գնահատականներդ վատը»։

Եվ ահա դու արդեն 30 տարեկան  ես։ Եվ, միեւնույն է, փորձում ես ամեն ինչ գերազանց անել. լինել ամենալավը աշխատավայրում, բոլորից լավ ավարտել չորրորդ բուհը, բոլորից լավը, առանց սխալների։ Եվ Աստված չանի, մի բան չստացվի։ Մեղքի զգացողության վիշապը սկսում է քիչ-քիչ կրծել քո փխրուն մարմինը։ Չի կարելի սխալվել. դրա համար քեզ կդադարեն սիրել։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Ինչո՞ւ ես տղաների հետ կռվում»։

Երբ քեզ նեղացնում են, պետք է լռել ու ժպտալ։ Ձեւացնել, թե միեւնույն է։ Եվ ահա, դու արդեն  35 տարեկան ես, եւ երբ ամուսինդ քեզ վիրավորական բաներ է ասում, դու ժպտում ես։ Մեքենայաբար։ Քո ներսում ատոմային ռումբ է պայթում, իսկ արտաքինից ամեն ինչ կարգին է։ Ինչո՞ւ ամուսինդ մինչեւ այսօր չի հասկացել, որ քեզ ցավ է պատճառում՝ կատակելով քո քաշի հետ կապված։ Ինչո՞ւ է մինչեւ այսօր նա քեզ վիրավորական խոսքեր ասում ուրիշների ներկայությամբ։ Որովհետեւ լռում ես, որ նա կարողանա սիրել քեզ։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Ինչո՞ւ է սենյակդ այդքան թափթփված»:

Եվ ահա դու 40 տարեկան ես։ Տան մաքրության հետ կապված քեզ մոտ պարանոյա է սկսվել։ Դու 20 անգամ սրբում ես միեւնույն ափսեն, որպեսզի ոչ ոք չմտածի, թե այն յուղոտ է։ Դու մաքրում ես բազմոցի տակն ու պահանջում, որ բոլորը բաժակներն իրենց տեղը դնեն։ Դու տեսնում ես պատերը, որոնց վրա նկարել են երեխաները, եւ լաց ես լինում։ Տունը ե՛ւ քեզ, ե՛ւ մտերիմներիդ համար մշտական սթրեսի վայր է դառնում։ Իսկ դու միայն ցանկանում ես, որ քեզ սիրեն։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Դու պետք է բոլորին օգնես»։

Եվ ահա դու 45 տարեկան ես։ Ամբողջ կայնքում փորձում ես հաճոյանալ բոլորին։ Սոսնձում ես հարեւանի պաստառները, որը երեք չափահաս որդի ունի։ Ուրիշների երեխաներին ես խնամում, եթե նույնիսկ երեկոյան այլ ծրագրեր ունես։ Հրաժարվում ես ամուսնուդ հետ ժամադրութունից՝ հանուն աշխատավայրում շաբաթօրյակի։ Դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Ճիշտ է, երբեմն դա անում ես քո ընտանիքի հաշվին։ Մյուսները կարող են քեզ վրա հույս դնել, դու բոլորին օգնում ես։ Եվ երբ քեզ են ինչ-որ բան առաջարկում, դու, իհարկե, հրաժարվում ես։ Միակ մարդը, որի համար ուժերդ սպառվում են, ինքդ ես։ Դու մոռացել ես, թե ինչ բան է գեղեցկության սրահը կամ նոր զգեստը։ Դու մոռացել ես այն մասին, որ հանգիստ կարելի է գիրք կարդալ եւ ոչ մի տեղ չշտապել։ Դու այլ կերպ չես կարող ապրել. պետք է օգնես, որ քե սիրեն։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Ինչո՞ւ ես բղավում»։

Դու կոպտելու, զայրանալու, բղավելու իրավունք չունես։ Այդ զգացմունքն աղջկա համար չէ։ Եվ այդ բոլոր չասված հավակնությունները կուտակվում են քո մարմնում՝ հիվանդությունների պատճառ դառնալով։ Դու մինչ օրս չես ասել նախկին ամուսնուդ, որ յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ անգամ քեզ չուղարկի իր նոր ընտանիքի լուսանկարները։ Իսկ երբ քո ղեկավարը պահանջում է շատ աշխատել եւ չի պարգեւատրում, կրկին լռում ես։ Իհարկե՝ երբեմն պոռթկում ես։ Այնտեղ, որտեղ անվտանգ է։ Նախկինում երեխաների վրա էիր թափում  զայրույթդ։ Բայց երբ նրանք հեռացան քեզանից, մնաց միայն կատուն։ Եվ նույնիսկ նրանից սեր չես զգում։

«Չէ՞ որ դու աղջիկ ես։ Ինչպե՞ս կարող ես ինձ զայրացնել»։

Դու 60 տարեկան ես։ Քո կյանքն անցել է առանց որեւէ մեկին զայրացնելու ու վիրավորելու։ Դու մեծ ջանքեր ես գործադրել՝ օրինակելի աղջնակ լինելու համար։ Բայց արդյունքում հիվանդ ես, միայնակ ու դժբախտ։ Դու սովոր ես այն բանին, որ մյուսները հաստատ գիտեն՝ ինչ ես դու ցանկանում։ Նրանք գիտեն, թե ինչն է քեզ համար լավ, ինչով պետք է զբաղվես եւ ուր գնաս։ Իսկ քո ցանկությունների մասին դու չգիտես ու չես հիշում։ Միայն ուրիշներինը։ Հայրիկինը, մայրիկինը, ամուսնունը, երեխաներինը։ Բայց քո մայրն արդեն լքել է այս աշխարհը եւ  պատկերացնում ես, թե ինչ է քեզ սպասվում հետագայում։ Բայց չէ՞ որ դու կյանքում ընդամենը մի փոքր սեր էիր ցանկանում։

Կին լինել կարելի է սովորել միայն կնոջից։ Երջանիկ կնոջից, ումից ճառագում է այդ երջանկությունը։ Հնարավոր չէ աղջկան դաստիարակել, եթե դու ինքդ մոռացված ու դժբախտ ես։ Նույնիսկ չես էլ կարող քեզ կին անվանել՝ գորշ, անդեմ արարած, որը չի էլ հիշում, թե վերջին անգամ կյանքում երբ է ուրախացել, ում ուսերին է ամբողջ ընտանիքի հոգսը։ Ինչպե՞ս կարելի է ցանկանալ դառնալ այդպիսին, երբ մեծանաս։

Աղջիկ լինելու մասին կարծրատիպերի շրջանակ ստեղծելու փոխարեն ավելի լավ է հիշել, որ երեխաները սովորում են միայն օրինակներից։ Եվ աղջնակը անպայման կցանկանա կին դառնալ, եթե նա տեսնում է երջանիկ մայրիկին, որին շատ է սիրում հայրիկը։ Սիրում է նրա բնական գեղեցկության, մաքրության ու կանացիության համար։  Նրա հավերժ երիտասարդության համար, որն արտացոլված է աչքերում։ Որովհետեւ նա կարողանում է սիրել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց
Ինչպիսի տեսք պետք է ունենա սեքսուալ կանացի մարմինն՝ ըստ տղամարդկանց (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց