10 նշան, որ եկել է մեկընդմիշտ իրար հրաժեշտ տալու ժամանակը

Ձեր եւ ձեր զուգընկերոջ միջեւ այլեւս շփում չկա։ Եթե շփումը զրոյական է, դա ակնհայտ նշան է, որ ամենակարեւոր գործոնը՝ կապը, բացակայում է, իսկ դուք չեք կարող նորմալ հարաբերություններ կառուցել առանց հուսալի կապի։

Դուք չգիտեք, թե ինչ եք նշանակում նրա համար։ Դուք չգիտեք, դուք նրա համար ընկե՞ր եք, թե՞ ոչ։

Դուք նույնիսկ չգիտեք՝ նրան դուր գալի՞ս եք , թե՞ ոչ, քանի որ նրա գործողությունները ցույց չեն տալիս ձեր նկատմամբ համակրանք կամ հիացմունք։

Նա այն մարդը չէ, ում դուք հիշում եք ձեր առաջին հանդիպումից։ Ինչ-որ բան է փոխվել, ու ձեր միջեւ ինչ-որ բան է «անջատվել»։ Դա կարող է լինել փոփոխություն վարքագծում կամ էլ պարզապես անձի մյուս կողմը, որը նախկինում չեք ճանաչել։ Այդ փոփոխությունները ստիպում են ձեզ մտածել, որ դուք հավանաբար գերագնահատել եք այդ մարդուն կամ էլ նա է ուրիշ մարդ ձեւացել, որպեսզի ձեզ վրա տպավորություն թողնի։

Դուք չունեք պատասխան, երբ մարդիկ հարցնում են ձեզ նրա մասին։ Դուք չգիտեք, ինչ ասել, դուք չգիտեք՝ միասին եք, թե՞ ոչ, հանդիպո՞ւմ եք, թե՞ պարզապես քնում եք իրար հետ։ Դուք նրան չեք վստահում։ Դուք ձեր կողքին հուսալի ուս չեք զգում, քանի որ նա հաճախ է ձեզ հակառակն ապացուցել։ Դուք կասկածում եք, որ նա կփորձի վերադարձնել ձեզ, եթե դուք հեռանաք։ Դուք չեք կարծում, որ նա ձեզ կպաշտպանի ցավից։

Ձեր միջեւ հեռավորությունն ավելի շատ է, քան մտերմությունը։ Եթե, լինելով միասին, դուք սառն ու անտարբեր եք, ու ձեր հանդիպումները ավելի շատ պարտականության են նման, դա արդեն իսկ նշան է, որ ձեզ կապող ոչինչ չկա, ու ձեր բաժանումը ժամանակի հարց է։ Եթե դուք չեք մտերմանում, դուք միանշանակ հեռանում եք իրարից։

Դուք զգում եք, որ ձեր զգացմունքները միակողմանի են։ Դուք անընդհատ ջանքեր եք գործադրում, որպեսզի գտնեք ինչ-որ բան շտկելու միջոց ու առհասարակ անում եք հնարավոր ամեն ինչ ձեր հարաբերությունները պահպանելու համար։ Դուք անընդհատ տալիս եք, տալիս, բայց ոչինչ չեք ստանում փոխարենը։\

Դուք վիրավորված եք։ Եթե շատ բացասական զգացմունքներ, բարկություն ու կսկիծ ունեք այն կապակցությամբ, ինչի միջով ձեր զուգընկերը ձեզ ստիպել է անցնել, այդ դեպքում դուք երբեք չեք լինի հոգեբանական կամ զգացմունքային առողջ վիճակում, որպեսզի լինեք սիրող զուգընկեր, քանի որ դուք դեռ մտովի պայքարում եք նրա նախկին գործողությունների, նախկին վերաբերմունքի դեմ։

Դուք դեռ կառչած եք նրա ներուժից , այլ ոչ թե նրա իրական անձից։ Երբ իրոք սիրում եք ինչ-որ մեկին, դուք հակված եք կարծելու, որ ձեր ընտրյալն ի վերջո կդառնա այն մեկը, ում հետ դուք կցանկանայիք ապրել ամբողջ կյանքը, բայց իրականում ամեն ինչ այդպես չէ։ Մարդը սովորաբար մնում է այնպիսին, ինչպիսին եղել է, քանի որ նա պատրաստ չէ կամ էլ չի ցանկանում փոխվել, ու ձեր սերը ոչ միշտ է լինելու կախարդական փայտիկ, որը ձեզ չհամապատասխանող տղային կդարձնի ձեր միակ ու անկրկելի տղամարդը։

Բոլորը ձեզ ասում են, որ դուք ավելի լավին եք արժանի։ Եթե ձեր ընկերներն ու ազգականներն ասում են ձեզ, որ դուք ավելի լավին եք արժանի ու պետք է առաջ շարժվեք, լսեք նրանց, քանի որ նրանք ուզում են, որ դուք ավելի լավ կյանք ունենաք, նրանք տեսնում են, որ այդ հարաբերությունները հյուծում ու տանջում են ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով
ԹԵՍՏ. Հիշու՞մ եք արդյոք սիրված հայկական ֆիլմերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»