Ինչու են գիտնականները կարծում, թե ձախլիկները բացառիկ մարդիկ են

Like on FB:

Լաֆեյեթ քոլեջի և Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականների 2006 թվականին իրականացրած հետազոտության համաձայն՝ բարձրագույն կրթությամբ ձախլիկները 10-15% ավելի շատ են վաստակում, քան իրենց աջլիկ գործընկերները։

Ձախլիկները, որոնք մարդկության 10% են կազմում, ակնհայտորեն որոշակի յուրահատկություն ունեն։

Նրանց թվին են պատկանում շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Բիլ Գեյթսը Արիստոտելը և Մարիա Սկլոդովսկայա–Կյուրին։

zNews-ը մի քանի նշանակալի փաստեր է հավաքել ձախլիկների և այն մասին, թե ինչն է նրանց այդքան առանձնահատուկ դարձնում։

Ձախլիկներն ավելի մեծ շանսեր ունեն հանճար դառնալու։ Զարմանալի չէ, որ նրանց թվում է նաև Ալբերտ Էյնշտեյնը։

Հանճարները մեծ հավանականությամբ ձախլիկ են լինում

Մարիա Կյուրի Ալբերտ Էյնշտեյն

Ձախլիկներից լավագույն նկարիչներն են ստացվում

Ռեմբրանդտ Միքելանջելո

Վերջերս նրանք սկսել են ԱՄՆ նախագահներ դառնալ

ԱՄՆ վերջին հինգ նախագահներից երեք ձախլիկ էին։ Բարակ Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշ ավագը ձախլիկ էին, ինչպես նաև նախագահներ Ջերալդ Ֆորդը, Ջեյմս Հարֆիլդը և Հարի Թրումենը։ Վերջերս հոլանդացի գիտնականները եզրակացրել են, որ ձախլիկ քաղաքական գործիչները իրենց ավելի լավ են դրսևորում հեռուստատեսային դեբատների ժամանակ։ Դա պայմանավորված է նրանով, որ աջ ձեռքով ժեստերը դրական են ընկալվում, ձախ ձեռքովը՝ բացասական։ Իսկ քանի որ պատկերը էկրանի վրա հայելային արտացոլմամբ է հաղորդվում, ձախլիկները մեզ աջլիկ են թվում։

Նրանք առավելություն ունեն սպորտում

Ձախլիկներին ավելի հեշտ են տրվում այնպիսի սպորտաձևերը, ինչպիսիք են թենիսը, բադմինտոնը և բռնցքամարտը։ Դա բացատրվում է նրանով, որ ձախլիկ մարզիկները սովորաբար մարզվում են խաղալու աջլիկների դեմ։ Այդ պատճառով էլ աջլիկները պատրաստ չեն լինում ձախլիկների հետ բախմանը, այն դեպքում, երբ ձախլիկը գերազանց պատրաստված է աջլիկի հետ մրցելուն։

Նրանցից հրաշալի մարտիկներ են ստացվում

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ խաղաղ հասարակություններում ձախլիկները կազմում են բնակչության մոտ 3%-ը, այն դեպքում, երբ ռազմական գոտիներում նրանց թիվը հասնում է 27%-ի։ Գիտնականները հավաստում են, որ այս անհամապատասխանության պատճառը ձախլիկների ֆիզիկական առավելությունն է աջլիկների նկատմամբ՝ ձախ կողմից նրանց անսպասելի հարվածի հավանականության պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Ինչպես ճիշտ սիրահարվել
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում
Կանացի սեքսուալության 5 տեսակ
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»