Հետաքրքիր փաստեր Ադրիանո Չելենտանոյի մասին

Վերջերս (հունվարի 6) իտալացի մեծ երաժիշտ և դերասան Ադրիանո Չելենտանոն 83 տարեկան դարձավ։

Այդ կապակցությամբ zNews-ը որոշել է նրա կենսագրության ամենահետաքրքիր փաստերը ներկայացնել։

Ինչպես գիտենք, Ադրիանոն ծնվել է 1938 թվականին Միլանում և ընտանիքի հինգերորդ երեխան էր։ Հինգերորդ դասարանն ավարտելուց հետո նա ստիպված էր թողնել դպրոցը՝ ընտանիքի աղքատության պատճառով։ Փոխարենը նա մեծ հաճույքով ժամագործի մոտ է աշխատանքի տեղավորվում, և միշտ ասում էր, որ զարթուցիչները երջանիկ տեսք ունեն։

Շուտով տղայի մոտ երաժշտական տաղանդ է հայտնաբերվում, իսկ այդ տարիներին Բիլ Հեյլիի շատ հայտնի Rock Around The Clock երգը նրան ռոք– էն–ռոլի սիրահար է դարձնում։ Մայրը դեմ էր տղայի մտադրություններին, մինչև որ նա չհասավ իր առաջին իսկական հաղթանակին. ելույթներ տեղական ռոք–փառատոնում։

Չելենտանոն և իր ընկերները միակ խումբն էին, որ ելույթ ունեցան իրենց երգով, ինչի համար էլ ստացան վաստակած առաջին մրցանակը։ Միևնույն ժամանակ Ադրիանոյի մոտ նաև դերասանական տաղանդն արթնացավ։ Նա նաև առաջին մրցանակը ստացավ նմանակումների մրցույթում։

1961 թվականին ստեղծվում է Clan Celentano խումբը, որը ոչ միայն միավորում է պրոֆեսիոնալ երաժիշտների, այլև Չելենտանոյի մանկության ընկերներին։ Այսօր այդ անվան տակ միավորված են ձայնագրման ստուդիան, համերգային գործակալությունն ու հրատարակչությունը։

Չնայած «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմի մեծ հաջողությանը, Չելենտանոյի ամենագլխավոր ֆիլմն է համարվում Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանքը»։ Իսկ նրա կինոկարիերայի ամենամեծ թռիչքը «Սերաֆինո» ֆիլմն էր։

Հանդիսատեսն ու քննադատները միշտ զարմանում էին, թե ինչպես է հաջողվում Չելենտանոյին և Մուտիին այդքան ներդաշնակ խաղալ իրար հետ։ Նույնիսկ լուրեր էին պտտվում նրանց միջև սիրավեպի մասին։

Միայն վերջերս Չելենտանոն խոստովանեց, որ իրենց միջև իրոք սիրավեպ է եղել։ Դերասանուհին նույնիսկ թողել է ամուսնուն և պատասխան քայլի է սպասել Ադրիանոյից։ Բայց միևնույն ընթացքում Կլաուդիա Մորին գնացել է տնից՝ երեխաներին իր հետ տանելով։ Միայնության մեջ նստած՝ դերասանը հասկացել է, որ իրեն միայն Կլաուդիան է պետք։

Այս խոստովանությունը զարմացրել և վիրավորել է Օրնելային։ Դերասանուհին հայտարարել է, որ սիրավեպ իրենց միջև իրոք եղել է, բայց ինչ պետք էր այդ մասին հայտարարել այսքան տարի անց։ Նա նաև ասել է, որ երբեք դա չէր խոստովանի հանուն ամուսնու և երեխաների։

Ի դեպ, Կլաուդիա Մորիից դերասանը չի բաժանվել 1964 թվականից ի վեր։ Հենց այդ ժամանակ էլ նրանք գաղտնի պսակադրվել են Գրոսետո քաղաքում։ Հանուն նրա նա թողել է իր կարիերան և դարձել է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք երեք երեխա ունեն՝ Ռոզիտան, Ռոզալինդան և Ջակոմոն։

Ֆիլմեր նկարել և նկարահանվել Չելենտանոն վաղուց դադարել է, սակայն համերգներ նա ժամանակ առ ժամանակ դեռ տալիս է։

Ադրիանո Չելենտանոն իրավամբ բազմատաղանդ մարդ է։ Բոլորը կհամաձայնեն, եթե նրան պարզապես կենդանի լեգենդ անվանենք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․