Ինչն է պահում կնոջը «անկենդան» հարաբերություններում. ահա 5 պատճառ

Ցանկացած հարաբերություն (նույնիսկ «ամենաթունոտը») ինչ-որ մի բանի վրա հենվում է: Հարցը միայն այն է, թե ինչն է այստեղ «սուպերսոսնձի» դեր կատարում:

Ի՞նչն է պահում կնոջը տղամարդու կողքին, որը նրան ամեն կերպ վիրավորում է և երբեմն նույնիսկ ձեռք բարձրացնում կնոջ վրա:

Կամ երկրորդ տարբերակը. զուգընկերները հոգնեցրել են միմյանց, բայց շարունակում են միասին ապրել: Ինչն է պահում նրանց, որն է սրա գաղտնիքը: Հենց այս հարցերին փորձենք պատասխանել zNews-ի հետ միասին, որը 5 հիմնական պատճառ է ներկայացնում:

Կան շատ պատճառներ, որոնք պահում են կնոջը վիրավորական հարաբերություններում: Ահա 5 ամենատարածվածները՝ ըստ հոգեբանների:

1. Սովորություն

Զգացմունքները կարծես թե մարել են, բայց զուգընկերները լավ են ճանաչում և հասկանում միմյանց: Բաժանվել չեն ուզում, քանի որ այդ դեպքում ստիպված են լինելու փոխել ողջ կյանքը:

2. Չիրականացած սպասումներ

Որքան էլ որ տարօրինակ է, որոշ կանայք շարունակում են մնալ զուգընկերոջ հետ տաղտկալի հարաբերություններում միայն այն պատճառով, որ իրենց մոտ հարաբերությունների գեղեցիկ պատրանք է ստեղծվել: Պատրանքներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ և հետո ափսոս է զուր ծախսված ժամանակը:

3. Կյանքի սցենար

Հաճախ կնոջը նման «անկենդան» հարաբերություններում պահում են կյանքի «կարգավորումները», որոնք նրանք ստացել են ծնողներից. «Կդիմանաս՝ կսիրես», «Մեր ցեղում դեռ ոչ ոք չի բաժանվել», «Սա քո խաչն է, պետք է տանես»:

4. Զուգընկերոջ մանիպուլյացիաները

Պետք չէ մտածել, թե «անկենդան» հարաբերություններում կանայք մշտապես տառապում են: Վտանգ զգալով՝ տղամարդն իր զոհին պարուրում է խնամքով, հոգատարությամբ, սիրով ու կրքով այն աստիճանի, որ կինը հավատում է, որ իրենց մոտ ամեն բան լավ կլինի: Ցավոք, այս փուլը երկար չի ձգվում:

5. Վախ

Միայնության նկատմամբ վախը կարող է ստիպել երկար տարիներ մնալ «անկենդան» հարաբերություններում: Իսկ ավելի սարսափելի է, երբ կինն իր զուգընկերոջից հնարավոր բացասական ռեակցիաներ է սպասում. Զայրույթ, ագրեսիա, մեղադրանքներ, վրեժ:

Ինչ անել նման դեպքում:  

Պետք է հասկանալ, որ կանայք հաճախ են շարունակում ապրել թունոտ հարաբերություններում ոչ թե, որ դա իրենց դուր է գալիս, այլ որովհետև չեն կարող հեռանալ:

Բանն այն է, որ հաճախ բռնակալ ամուսնուց հեռանալը կարող է վատ վերջանալ կնոջ համար, անգամ մահով:

Տնային բռնության դեպքում պետք է անմիջապես դիմել օրինապահ մարմիններին: Բացի այդ, պետք է կինն այնպես անի, որ տղամարդը հասկանա, որ նա կարող է ինքն իրեն պաշտպանել, օգտվեք ընկերների աջակցությունից, տեղյակ պահեք ձեր շրջապատին: Մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները:

Իսկ եթե ձեր հարաբերությունները սպառել են իրենց, պարզապես միմյանց հաջողություն մաղթեք այլ զուգընկերոջ հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․