Ձեր ընկերուհին` ըստ կենդանակերպի նշանի

Ասում են կանանց ընկերություն չի լինում։ Իրականում կանայք էլ կարողանում են այնքան ամուր ընկերություն անել, որքան տղամարդիկ։

Պարզապես կանանց ընկերության դեպքում նրբություններն ավելի շատ են։

Կյանքը ցույց է տալիս, որ կանանց ընկերությունը կարելի է երեք տեսակի բաժանել. ընկերություն–աջակցություն, ընկերություն–շահ և ընկերություն–մրցակցություն։

Եկեք zNews-ի հետ միասին պարզենք, թե այս տիպերից որին է պատկանում ձեր ընկերուհին՝ ըստ կենդանակերպի նշանի։

«Խոյ» ընկերուհի

Այս օրիորդին կարելի է դասել «մրցակից ընկերուհու» տեսակին։ Սակայն մի շտապեք սրան բացասական երանգ տալ։ Խոյ ընկերուհին պատրաստակամ օգնության կգա ձեզ, եթե դուք դրա կարիքն ունենաք։ Պարզապես նա սիրում է ամեն ինչով մրցակցել ընկերուհու հետ՝ հագուստով, արտաքինով և անգամ երկրպագուներով։ Բայց նրա սիրտը մաքուր է, նախանձ և թշնամանք չկա։ Մի խոսքով,սա պարզապես նրա համար կատարելագործվելու խթան է և Խոյի հետ ընկերությունը օգուտ է բերում երկու կողմերին էլ։

«Ցուլ» ընկերուհի

Ցուլի հետ ընկերության դեպքում ավելի շատ աջակցությունն է։ Այս նշանի ներկայացուցիչներն այնքան էլ ինքնավստահ չեն և նրանց լավ ընկերուհի է պետք, որը միշտ կօգնի խորհրդով, կաջակցի ամեն ինչով։ Կգա ժամանակը և Ցուլ ընկերուհին կփոխհատուցի ձեզ իր ազնվությամբ և նվիրվածությամբ։ Նա երբեք չի խաբի, չի դավաճանի, չի բամբասի ձեր մեջքի հետևում։

«Երկվորյակ» ընկերուհի

Երկվորյակի հետ ընկերություն անելիս դուք ավելի հաճախ բախվում եք մրցակցության հետ։ Այս ընկերուհին ձեր մեջքի հետևում կքննարկի անպայման ձեր այսօրվա ձգեստն ու ձեր տղամարդուն։ Նա նույնիսկ կարող է ձեր քթի տակից տանել ձեր երկրպագուին, եթե դուք նրա հետ շատ անկեղծ լինեք և կորցնեք զգոնությունը։ Իհարկե չի կարելի ասել, որ բոլոր Երկվորյակ կանայք են այսպիսին, նրանց մեջ կան նաև շատ անկեղծ և նվիրված ընկերուհիներ։

«Խեցգետին» ընկերուհի

Խեցգետինները հավատարիմ աղջիկներ են, որոնք իրենց վերջին ունեցածն էլ կտան ընկերուհուն, քանի որ անկեղծորեն սիրում են նրան և փայփայում ընկերությունը։ Ընդ որում, խեղգետինը պատրաստ է ավելի շատ տալ, քան ստանալ։ Աշխատեք գնահատել Խեցգետնի այս որակները և երբեք մի դավաճանեք նրան։

«Առյուծ» ընկերուհի

Առյուծի հետ ընկերություն անելիս կզգաք, որ նրա մոտ ավելի շատ շահն ու մրցակցությունն են գերիշխում։ Մյուս կողմից, այն ընկերուհուն, որն իրեն կնվիրվի, Առյուծ ընկերուհին միշտ կաջակցի և այս ընկերությունը կարող է փոխշահավետ դառնալ։ Առյուծը կարող է ընկերություն անել նույնիսկ իր մրցակցուհու հետ, իհարկե այս ընկերությունը շատ վտանգավոր է, և ցանկացած պահի կարող է վերաճել թեժ դիմադրության և նույնիսկ ատելության։

«Կույս» ընկերուհի

Այս հարաբերություններում համադրվում են մրցակցությունն ու աջակցությունը։ Միանգամից ասենք, որ դժգոհ և միշտ պահանջկոտ Կույսի հետ ընկերություն անելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց իր վարքով նա այնպես է անում, որ դուք մշտապես կատարելագործվեք և ավելի լավը դառնաք։ Այս առումով ձեր ընկերությունն ինչ–որ տեղ շահեկան է։ Բացի այդ, Կույսը հուսալի կին է, և եթե նա ընկերություն է անում, անում է դա անկեղծ և ի սրտե։ Հավատարմությունը նրա գլխավոր գծերից մեկն է։

«Կշեռք» ընկերուհի

Կշեռքի տակ ծնված կնոջ հետ ընկերությունը փոխադարձ աջակցություն է ենթադրում։ Նրա սրտում չկա նախանձ, նա ինքնաբավ է և ուզում է ընկերություն անել իր պես ինքնաբավ մարդու հետ։ Այս ընկերության նպատակը միմյանց ուրախություն պարգևելը, երազանքներով իրար հետ կիսվելն ու դժվար պահերին միմյանց աջակցելն է։

«Կարիճ» ընկերուհի

Կողքից կարող է թվալ, թե Կարիճ կանայք ընկերություն անել չեն կարողանում։ Դա իհարկե այդպես չէ, բայց հիմնականոմ Կարիճը ընկերուհի է ընտրում սեփական շահերից ելնելով։ Եթե ինչ–որ մեկը Կարիճի համար հետաքրքրություն ներկայացնի, նա անպայման այնպես կանի, որ ընկերանա նրա հետ։ Կարիճը, ինքն էլ դա չցանկանալով,կարող է գայթակղել ձեր ամուսնուն և տանել նրան ձեր քթի տակից։ Այնպես որ լավ կլինի, եթե ձեր Կարիճ ընկերուհին ամուսնացած լինի և երջանիկ։

«Աղեղնավոր» ընկերուհի

Աղեղնավոր աղջկա հետ շփվելիս անհասկանալի է լինում, արդյոք նրան պետք են ընդհանրապես ընկերուհիներ։ Այս կանայք իրենց ավելի լավ են զգում տղամարդկանց ընկերակցությամբ։ Իսկ կանայք նրանց կողքին պետք են միայն մրցակցելու և սեփական ինքնագնահատականը բարձրացնելու համար։ Բացի այդ, Աղեղնավոր կինը կընկերանա հաճախ նրա հետ, ով կարող է իրեն օգնել ինչ–որ բանով կամ օգտակար լինել։

«Այծեղջյուր» ընկերուհի

Այծեղջյուրը բավական փառասեր է, այդ պատճառով էլ նրան ընկերուհի է պետք, որը բերանը բաց կլսի իրեն և կհիանա իրենով և խորհուրդ կհարցնի իրենից։ Բացի այդ, նա շատ աշխատասեր է և հանգստանալ չի կարողանում։ Ընկերուհին նրան պետք է որպեսզի ցրի առօրյա գործերից և մի քիչ գույներ տա կյանքին։ Եվ այստեղ ստանում ենք մի ընկերությունը, որն իսկական փոխադարձ աջակցություն է։

«Ջրհոս» ընկերուհի

Ջրհոսի նշանի ներկայացուցչի ընկերությունը ուրախ և ոգեշնչող միություն է, որը պարզապես անհրաժեշտ է երկու ինքնաբավ կանանց, որպեսզի վայելեն կյանքի ուրախությունը։ Իսկ եթե ընկերությունը թույլ է տալիս մի թեթև մրցակցել երկու ընկերուհիներին, օրինակ բիզնեսում կամ գիտական աշխատանքի մեջ, շատ ավելի լավ է լինում։ Այս հակամարտությունը երկուսի համար էլ առաջ գնալու խթան է հանդիսանում։ Չնայած կյանքը ցույց է տալիս, որ Ջրհոսները դժվրությամբ են իրենց համապատասխան ընկերուհի գտնում։

«Ձուկ» ընկերուհի

Ձկան համաստեղության տակ ծնված ընկերուհին նա է, ում ուսին միշտ կարող եք լաց լինել, պատմել նրան ձեր ամենանվիրական գաղտնիքները և խորհուրդներ ստանալ։ Այս կանայք իսկական ընկերուհիներ են լինում, որոնք կօգնեն՝ նախքան դուք կխնդրեք նրանց այդ մասին։ Ընդհանրապես, Ձկները ոգու ընկերուհիներ են, ում հետ միշտ կարելի է ուրախանալ ու մոռանալ հոգսերի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Որոնք են հորոսկոպի ամենափակ նշանները
13 լավագույն հոբբիները, որոնք թույլ չեն ձեր ուղեղին «ժանգոտել»
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա