7 հանելուկ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը

zNews-ը ներկայացնում է 6 հանելուկ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը:

Հանելուկ 1

Ճամփորդիր առանց դրա ու շատ հեռուն չես գնա,

Սակայն եթե դրանից չափից շատ ունես, հաստատ կձախողես։

Պատասխանը՝ ինքնավստահություն

Շատերն ինքնավստահություն չունեն՝ իրենք իրենց պաշտպանելու համար, մյուսներն էլ գերագնահատում են իրենց կարողություններն ու շատ ավելին կծում, քան կարող են ծամել։ Այդ իսկ պատճառով կարևոր է սովորել հավասարակշռություն պահել կյանքում։

Հանելուկ 2

Ուզում ես կիսվել մյուսների հետ, երբ ունես ինձ,

Եթե կիսվես մյուսների հետ, էլ չունես ինձ։

Պատասխանը՝ գաղտնիք

Որոշ մարդիկ չեն հասկանում գաղտնիքների իրական կարևորությունը։ Մի կողմից գաղտնիքը բացահայտող մարդիկ օգնում են քեզ ազատվել ստելուց, մյուս կողմից քո կամ մյուսների անձնականը բացահայտում մյուսներին, որի իրավունքը չունեն։ Փոքրիկ գաղտնիքներն ամրապնդում են կապը մարդկանց միջև։ Մեր օրերում գաղտնիք պահելը նույնքան ազնվական ու քաջ արարք է, որքան նրանց պաշտպանելը վայրի կենդանիներից։

Հանելուկ 3

Դու կարող ես ունենալ դա միայն այն դեպքում, երբ տաս այն։

Պատասխանը՝ հարգանք

Շատերն են հարգանք պահանջում, սակայն քչերն են, որ տալիս են այն։ Ոմանք նույնիսկ ուժով են ցանկանում ձեռք բերել կամ գնել այն, սակայն եթե դու չես կարող հարգանք ցույց տալ մյուսներին ու հավասարի պես վերաբերվել մարդկանց, ապա երբեք հարգանք չես ստանա։ Մարդիկ հարգում են քաջությունը, իմաստությունը, կարողությունները, տաղանդը, սրտացավությունը, ֆիզիկական ու մտավոր ուժը, իսկ այս բաները չեն կարող կեղծվել։

Հանելուկ 4

Ի՞նչն է միշտ գալիս, սակայն երբեք չի ժամանում։

Պատասխանը՝ վաղը

Անընդհատ հետաձգելը ծուլությունից է գալիս և փոփոխությունների հանդեպ ունեցած վախից ու այն ամենահզոր բաներից մեկն է, որ սպանում է երազանքները։ Եթե դու ամեն ինչ միշտ վաղվան թողնես, դու միևնույն տեղում կմնաս առանց առաջխաղացման։ Մի թող վաղվան այն, ինչ կարող ես անել այսօր։

Հանելուկ 5

Բանտ, որտեղ դու հարմարավետ ես զգում, սակայն ոչ երջանիկ։ Երբ փորձում ես դուրս գալ, միայն ավելի է մեծանում այն։

Պատասխանը՝ հարմարավետության քո գոտին

Ապահովության այն զգացումը, որ մենք ձեռք ենք բերում, երբ թաքնվում ենք մեր փոքրիկ հարմարավետության գոտում, կեղծ է և նախաձեռնողականություն չունենալու դեպքում այն շուտով մեզ ստիպում է դժբախտ զգալ։ Առաջխաղացման ու զարգացման համար մենք պետք է պատրաստակամ լինենք նոր բաներ փորձել, անհարմար թվացող իրավիճակում հայտնվենք ու սովորենք հաղթահարել դրանք, որի արդյունքում հարմարավետության մեր գոտին կընդլայնվի։

Հանելուկ 6

Եթե կոտրես ինձ, ես չեմ դադարի աշխատել, եթե դիպչես ինձ, կարող եմ թակարդում հայտնվել, եթե ինձ կորցնես, այլևս ոչինչ նշանակություն չի ունենա։

Պատասխանը՝ սիրտդ

Ինչ-որ մեկին մոտ թողնելով, թողնելով, որ նա մոտենա ու դիպչի սրտիդ՝ մի կողմից բերկրանքի, մյուս կողմից վախեցնող փորձառություն է։ Երբեմն մեր սիրտը կարող է կոտրվել, սակայն շուտով այն նորից կբուժվի ու նորից պատրաստ կլինի, որ նորից «դիպչեն» դրան։ Ինչևէ, եթե դու կորցնես սրտացավությունը, դու կկորցնես մարդ արարած լինելու կարևորագույն որակներից մեկը, առանց որի կյանքն անիմաստ ու տխուր կլիներ, այնպես որ սիրտդ ապահով պահիր ու պահպանիր։

Հանելուկ 7

Մենք ցավ ենք պատճառում առանց շարժվելու։ Մենք թունավորում ենք առանց դիպչելու։ Մենք ճշմարտություն ու ստեր ենք կրում։ Մեզ մեր չափերի համար չեն դատում։ Ո՞վ ենք մենք։

Պատասխանը՝ բառեր

Մեր բառերը կարող են մեծ ազդեցություն թողնել մյուսների վրա։ Դրանք կարող են ցավ պատճառել, տխրություն, ուրախացնել ու ծիծաղ պարգևել և մենք պետք է զգուշությամբ ընտրենք մեր բառերը։ Անհարմար պահին արտասանած մի քանի անզգույշ բառերը կարող են ամբողջովին փոխել մեր կյանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Պարզ վարժություններ մաթեմատիկայից, որոնք չեն կարողացել լուծել մեծահասակների 76%-ը, իսկ դուք կկարողանա՞ք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք