Ինչպես տնային պայմաններում արմավենի աճեցնել խուրմայի կորիզից

Ինչպես տնային պայմաններում արմավենի աճեցնել և հնարավո՞ր է արդյոք դա անել խանութից գնած խուրմայի կորիզով։

Վերջին հարցին zNews-ը պատասպանում է՝ այո։

Եթե համբերատար լինեք, ապա 3-4 տարուց սովորական կորիզը կվերածվի կանաչ գեղեցկուհու։

Կորիզների աճն արագացնելու համար շուշաթղթով հանեք վերևի ամուր շերտը։

Կա ևս մի տարբերակ․ կորիզները տեղավորեք 80 աստիճան տաքացված ջրի մեջ և մի քանի րոպե պահեք։

Տնկելուց առաջ կորիզները 24 ժամով գոլ ջրով բանկայի մեջ թողեք։

Այնուհետև տեղափոխեք խոնավ բամբակի սկավառակներով պլաստմասե կոնտեյների մեջ։

Բամբակով կոնտեյները դրեք ջեռուցման մարտկոցի վրա, որպեսզի օպտիմալ ջերմաստիճան ապահովեք։ 2 շաբաթից արդեն կերևան ծիլերը․ ուրեմն կորիզները կարելի է տնկել։

Կորիզները տնկել ընդարձակ ծաղկամանի մեջ։

Այն լցնել արմավների համար վաճառվող հատուկ պատրաստի խառնուրդով։

Ապահովեք օպտիմալ 25-30 աստիճան ջերմաստիճան։

40 օրից արդեն սերմերը կսկսեն աճել, 50-60 օր հետո ճկույթի մեծության առաջին ուղղահայած պինդ ծիլը դուրս կգա։

Երբ արմավենիները հասնեն 10 սմ-ի, դրանք ամեն մեկը առանձին տարաների մեջ տեղափոխեք և տնկեք։ 9-12 սմ տրամագծով ծաղկամաններ օգտագործեք։

Հողի խառնուրդի համար 4 բաժին բուսահող վերցրեք, 2 բաժին ավազ, 1 բաժին տորֆ և 2 բաժին ճիմահող։

Խնամքը

Արմավի համար շատ կարևոր են արևի լույսը, չափավոր խոնավությունը, փխրուն հողը և բարձր ջերմաստիճանը։ Արմավի տերևները պետք է պարբերաբար տաք ջրով լվանալ։ Ամռանը, աճի ընթացքում, բույսը պետք է առատ ջրել։ Ծաղկամանը պետք է այնպես շրջել դեպի արևը, որպեսզի տերևի սլաքը դեպի սենյակ ուղղված լինի։

Հինգ տարին չլրացած բույսը պետք է ամեն տարի տեղափոխել։ Եթե ծառի հետ մի բան այն չէ, դա անմիջապես երևում է տերևների վիճակից։

Դրանք սկսում են սևանալ արևի, ջրի պակասից, ջերմաստիճանի տատանումներից և քամուց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․