«Հազարավոր գեղեցիկ խոսողների փոխարեն՝ ես կընտրեմ նրան, ով լռելյայն գործ է անում». Կոնստանտին Խաբենսկու իմաստուն մտքերը

Դերասան, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար ստեղծված հիմնադրամի հիմնադիր, երեխաների ու երիտասարդության ստեղծագործական զարգացման համար ստեղծված ու ողջ Ռուսաստանի տարածքում գործող ստուդիայի հիմնադիր Կոնստանտին Խաբենսկու արտահայտությունները բավականին ուշագրավ են ու գրավում են իրենց անկեղծությամբ ու անմիջականությամբ։

Նրա քաղաքական հայացքները տարբերվում են ռուսական պետական քաղաքականության քարոզչամեքենայի համոզմունքներից, սակայն դա նրան այնքան էլ չի անհանգստացնում։

Խաբենսկին բռնության ու պատերազմների կատաղի հակառակորդներից է, և կապ չունի, թե ով է դրանց նախաձեռնողը կամ հեղինակը։

Ստորև բերվող մտքերից կարելի է հասկանալ շատ բաների նկատմամբ նրա հայացքների ակունքները։

1. Կյանքը ճանապարհ է։ Մեկի համար դա տնից մինչև հացի խանութ ընկած ճանապարհ է, մյուսի համար էլ՝ շուրջերկրյա ճանապարհորդություն։

2. Ուզում ես առաջ գնալ ու վեր բարձրանալ, իսկ առաջարկում են, որպես կանոն, տեղում վազել։

3. Պատճառները մեր մեջ են։ Դրսում միայն արդարացումներն են։

4. Հազարավոր գեղեցիկ խոսողների փոխարեն՝ ես կընտրեմ նրան, ով լռելյայն գործ է անում։

5. Ինչ-որ մեկի չի բավականացնում մեկ կինը, և նա անցնում է երկրորդին, հինգերորդին, տասներորդին, իսկ մեկ ուրիշի էլ չի հերիքում կյանքը՝ այն մեն-միակին սիրելու համար։

6. Երբ Ձեր ընկերները Ձեզ պատմում են իրենց խնդիրների մասին, նրանք չեն բողոքում, այլ պարզապես վստահում են Ձեզ։

7. Կյանքը դաշնամուրի պես է։ Սպիտակ ստեղները սերն ու երջանկությունն են, սևերը՝ ցավն ու տխրությունը։ Կյանքի իսկական երաժշտությունը լսելու համար մենք պետք է դիպչենք երկուսին էլ։

8. Իմաստնությունն ուրիշներից չես սովորում, դրան ինքդ ես գալիս՝ ոտքի կանգնելով ճակատագրի յուրաքանչյուր հարվածից հետո։

9. Երբեք մի ոգևորվիր լավ վերաբերմունքից. Քեզ փոխարինող այնպիսի արագությամբ կգտնեն, ասես դու չես էլ եղել։

10. Մարդը հնարավորություն չունի բոլորի համար բարիք գործել, բայց նա հնարավորություն ունի որևէ մեկին չարիք չպատճառել։

11. Մի դատեք ուրիշների անցյալը. Դուք չգիտեք ձեր ապագան։

12. Մարդկանց ոչ միշտ են պետք խորհուրդներ։ Երբեմն նրանց պետք է Ձեռք, որը կօգնի ու կաջակցի, Ականջ, որը կլսի, և Սիրտ, որը կհասկանա։

13. Կյանքում եղած ամենաթանկ բաները գտնվում են կողքիդ։ Գլխավորն այն է, որ ժամանակին հասկանաս, որ հենց դա է ամենաթանկը։

14. Բայց իրականում գեղեցկությանը չեն սիրահարվում։ Սիրահարվում են ծիծաղին, շարունակ խճճվող մազերին, այտերի փոսիկներին, շուրթի վրայի խալին ու անգամ հոնքի վրա եղած սպիին, իսկ գեղեցկությանը՝ ոչ։ Գեղեցկությունը պարզապես ուզում են։

15. Մի ասեք, որ տղամարդը կնամոլ է։ Եթե նա միասեր լիներ, ապա ձեր հերթը չէր հասնի։

16. Մեր ամենասարսափելի թշնամիները մեր կասկածներն են։ Դրանց պատճառով մենք կորցնում ենք այն, ինչ կարող էինք ստանալ, բայց անգամ չենք էլ փորձել դա անել։

17. Դու չես սխալվում, երբ համարում ես, որ տվյալ մարդը լավն է։ Այդ նա է սխալվում՝ վատ վարվելով։

18. Ապրեք ձեր կյանքի կենտրոնում, այլ ոչ՝ ուրիշի կյանքի եզրին։

19. Պահպանեք ձեր մեջ եղած մարդուն։

20. Ինչ-որ պահի պետք է կանգ առնել ու հասկանալ, թե ինչու ես դու այդ ամենն անում։ Մի՞թե դա ձեզ պետք է։ Եվ ո՞ր ուղղությամբ է պետք շարունակել առաջ շարժվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը