Ուղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ, ալկոհոլ, բայց նրան դուր է գալիս… Նյարդաբանը այն մասին, թե խելացի մարդիկ ինչպես պետք է ապրեն

Ուղեղի համար դժվար է, երբ Դուք լավ չեք նախաճաշում, ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում: Մենք միշտ լարում ենք ուղեղը, սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան:

Վլադ Սիուրեան փորձառու բժշիկ է, ով արդեն 10 տարի է Ռումինիայում Baghdasar-Arseni շտապօգնության հիվանդանոցի տնօրենն է: Նյարդաբանը արդեն 23.000 -ից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա: Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր:

Նա նշում է, որ եթե Դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք, ապա պետք չէ սպասել, որ ուղեղը Ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար: Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քյալերը շատ հեշտ են և հասանելի բոլորին: Պետք է շուտ արթնանալ, տարրական մարզանք կատարել, խմել 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ, բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին:

Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում, որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում: Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով, ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով: Մոռացեք անքուն գիշերների մասին, քունը ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը: Ուղեղը չի սիրում ծխախոտ, ճարպ, ալկոհոլ, բայց սիրում է մուգ շոկոլադ:

Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն, նույն ազդեցությունը, ինչ սրտի վրա: Նախաճաշը պետք է լինի հանգիստ: Չի կարելի նախաճաշել ճանապարհին, կամ ոտքի վրա: Ուղեղը չի սիրում ճարպ և միս: Նյարդաբանը նշումէ, որ եթե անգամ սիրում եք միս ուտել, ապա մի խնայեք և գնեք լավը:

Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս, բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորիականություն ունեցող միս` հնդկահավ կամ ձուկ: Ուղեղը ո’չ միս է սիրում ո’չ աղ: Պետք չէ չարաշահել այս մթերքները: Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ապա նշենք, որ ոչ բոլորն են օգտագակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է:

Մուգ բնական շոկոլադ, տաք բնական կակաո, մեղր.հենց սա է անհրաժեշտ Ձեր ուղեղին: Ճաշը պետք է չափավոր լինի: Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը: Նախընտրությունը տվեք սովորական ջրին: Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10.00-12.00 և 16.00-18.00 է: Եթե ուղեղը հոգնում է, կարող եք սուրճ խմել:

Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է: Շատ կարևոր է կարողանալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից: Պետք է մարզել հիշողությունը Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ, այլև երիտասարնդերի մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է մարզել ուղեղը:

Ուղեղի մարզումները, մարդկանց հետ շբումը շատ կարևոր են ուղեղի համար:

Զբոսնեք, ճամփորդեք, նոր բաներ սովորեք, նոր ֆիլմեր նայեք, նոր գրքեր կարդացեք, տարբեր գլուխկոտրուկներ լուծեք: Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները: Եթե մենք շարժվում ենք, ուրեմն ողջ ենք: 3 կարևոր բաներն են խոսքը, գրությունը, շարժը: Օրինակ պարը կանխում է ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ: ԱՅն մաքրում է ուղեղը աղբից: Քնելուց 2 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսը:

Ավելի լավ է գիրք կարդաք քնելուց առաջ: Այն կտրամադրի Ձեզ լավ հանգստի: Եթե Դուք հետևեք այս խորհուրդներին, ապա շատ շուտով դրական փոփոխություններ կզգաք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը