Ուզո՞ւմ ես օգտակար լինել ուրիշներին` ապրիր քեզ համար…

zNews Ձեր ուշադրությանն է ներկայացնում ռուս հայտնիկ հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակի հետ հարցազրույցից պատառիկներ, ով պնդում է, որ, եթե ուզում ես օգտակար լինել ուրիշներին, ապրիր քեզ համար, չգիտե՞ս` ինչպես դաստիարակել երեխային, հանգիստ թող նրան, ուզում ես փոխե՞լ քո ճակատագիրը, հնարավոր է, քեզ հիմա՞ր են անվանել, համաձայնիր դրա հետ:

Առաջին հայացքից վերոնշյալ պնդումներն անհասկանալի են թվում: Մենք սովոր ենք ապրել և մտածել այլ կերպ:

Իսկ գուցե մենք պարզապես նշանակություն չե՞նք տալիս այն բանին, որ գոյություն ունեն հստակ կանոններ, որոնց հետևելով` մենք կյանքում հասնում ենք նրան, ինչին ուզում ենք:

Այս և այլ հարցերի շուրջ է Մ. Լիտվակի հետ զրույցը:

– «Եթե ուզում ես երջանիկ լինել» վերնագրով Ձեր գրքերից մեկը սկսվում է  այսպիսի բառերով. «Ասում են, թե հույսը վերջինն է մեռնում, իսկ ես նրան առաջինը կսպանեի…»: Ինչո՞ւ:

– Այդպիսի եզրահանգման եմ եկել իմ աշխատանքային գործունեության ընթացքում: Մեզ մոտ շատերը հույսները դնում են ինչ-որ բանի կամ մեկի վրա և ոչինչ չեն անում: Դե, կանցնի էլի, կամ՝ մեկը կօգնի, ասպետը կգա սպիտակ ձիով և բոլոր հարցերը կլուծի… Բայց, միևնույն ժամանակ, մարդիկ հասկանում են, որ բնության երևույթները ենթարկվում են խիստ կանոնների: Ձեռքը եռացող ջրի մեջ մտցնել չի կարելի, , եթե հանկարծ մտցնես, ո՞ւմ ես մեղադրելու. Միայն քեզ: Իսկ ինչ վերաբերում է շփմանը, բոլորը համարում են, որ, եթե դիմացինը չլիներ, իր մոտ ամեն բան նորմալ կընթանար: Եվ նրանք չեն գիտակցում, որ շփման օրենքները բավականին խիստ են, և ճիշտ նույնպես ձեռքը մտցնում են եռման ջրի մեջ, բայց մեղադրում են ուրիշի: Այդ ժամանակ ես ասում եմ` դադարեք հույս ունենալ, ավելի լավ է՝ եկեք ուսումնասիրենք շփման կանոնները և գործենք դրանց համաձայն, և այդ ժամանակ դրանք մեզ կօգնեն:

– Ձեր գրքերում հանդիպում է այսպիսի մի հետաքրքիր եզրույթ` սցենարային վերածրագրավորում: Դա մարդու ճակատագրի՞ն է վերաբերում: Հնարավո՞ր է փոխել ճակատագիրը:

– Այո: «Եթե ուզում ես երջանիկ լինել» գրքում ես նկարագրում եմ 7 անհաջող սցենարներ և ցույց եմ տալիս, թե ինչպես են այդ մարդիկ մեր օգնությամբ վերափոխվել, և նրանց կյանքն ուրիշ է դարձել: Ի՞նչ բան է սցենարը: Դա այն հոգեբանական ուժն է, որը մարդուն քաշում-տանում է դեպի ճակատագիրը՝ անկախ այն բանից, թե նա դա ընդունում է՝ որպես ազատ ընտրությո՞ւն, թե՞ դիմադրում է: Մեր ճակատագիրը կախված է գեներից: Ես տղամարդ եմ, Դուք` կին: Եկեք հանդես գանք այդ դերերով: Ընդհանրապես, կյանքը հեշտ բան է, եթե դու ապրում ես քո սեփական բնույթի հետ ներդաշնակ:

Դաստիարակության գործընթացում շատ ծնողներ իրենց երեխայից ուզում են սարքել այն, ինչ հնարավոր չէ: Եվ նա վատ է զգում իրեն: Ավելի լավ է՝ երեխային ոչ թե դաստիարակել, այլ աճեցնել: Երեխան ուզում է դառնալ դերասան, իսկ մայրը նրանից հաշվապահ է սարքում, և այլն: Եվ այդպես նա սկսում է ապրել ոչ իր կյանքով, այլ այն սցենարով, որը նրա համար ծնողներն են գրել: Նրան պետք է վերածրագրավորել, որպեսզի նա վերադառնա ինքն իրեն: Պետք է ապրես ինքդ քեզ համար: Այդ դեպքում դու քո շրջապատի և շփման համար ճիշտ մարդկանց կընտրես: Ամենակարևորն այն մարդն է, ում հետ դու համագործակցում ես:

– Դուք ասում եք, որ պետք է սիրես ինքդ քեզ: Մենք, ի՛նչ է, չե՞նք կարողանում սիրել ինքներս մեզ:

– Գիտե՞ք, մեզ մոտ հաճախ սերը շփոթում են հրապուրանքի հետ: Ես ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ կինն ինձ սիրում է, եթե նա ապրում է իմ հաշվին: Իսկ ուրիշ բան է, երբ նա ինքնուրույն ու ինքնաբավ է և, այնուամենայնիվ, ինձ հետ է: Այդ դեպքում ես նրան կհավատամ:

Սկզբունքորեն կախյալ, ոչ ինքնուրույն մարդը սիրել չի կարող: Ես զբաղվում եմ ֆիզկուլտուրայով, գիրք եմ կարդում, որակավորումս եմ բարձրացնում: Սրանք ինձ համար օգտակար բաներ են, և ուրեմն ես սեր եմ դրսևորում ինքս իմ նկատմամբ: Հասարակությունը դրանից միայն շահում է: Մարդն ուրիշների համար օգտակար է լինում, երբ ճիշտ ապրում է իր համար: Մարդը միշտ սիրո կարիք ունի, միշտ:

– Այնուամենայնիվ, ի՞նչ է պետք անել երջանիկ լինելու համար:

– Երջանկության բանաձև՝ «Ուզում եմ, կարող եմ և պետք է»-ն պետք է ունենան միևնույն բովանդակությունը: Այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի: Եթե ես ուզում եմ, բայց չեմ կարող, ապա ի՞նչ է պետք… ճիշտ է, սովորել դա անել:

– Դուք գրում եք, որ ինչքան շատ եք խորհուրդներ տալիս, այնքան շատ եք թշնամիներ վաստակում: Կբացատրե՞ք` ինչ նկատի ունեք:

– Ես մի այսպիսի բանաձև եմ մտածել` հոգեբանի որակավորումը հակառակ համամասնական է՝ տրված խորհուրդների քանակին: Լավ հոգեբանը խորհուրդներ չի տալիս. Նա օգնում է կայացնել ճիշտ որոշումներ: Ես բացատրում եմ, թե ինչպիսին է կյանքը: Այս անես՝ այսպես կլինի, այն՝ այնպես: Սրանք օրենքներ են, որոնք բացառություն չեն ճանաչում: Իսկ հիմա ընտրեք ինքներդ: Իմ խնդիրն այն է, որ իմ այցելուն կարողանա ապրել առանց ինձ:

Այդ պատճառով էլ, եթե հոգեբանը Ձեզ խորհուրդ է տալիս, շնորհակալություն հայտնեք, պտտվեք ու հեռացեք և այլևս նրա մոտ մի վերադարձեք: Պետք է ինքնուրույնաբար որոշում կայացնեք: Եվս մի բան: Հեռացեք այն բժշկից, ով կերաշխավորի լրիվ առողջացում: Ամեն ինչ չէ, որ բժշկից է կախված. Շատ բան կախված է մարդուց: Վաղուց հայտնի է, որ օրգանիզմն ինքն է իրեն բուժում, իսկ բժիշկն օգնում է: Եվ վերջին խորհուրդս. Հույս պետք է դնել միայն սեփական ուժերի վրա: Երբ սկսես ինչ-որ բան անել, միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ կօգնեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)