Ամունալուծված կնոջ խորհուրդները բոլոր ամուսնացած կանանց

Ես մի կին եմ, ով ամուսնալուծվել է 7 տարվա ամուսնությունից հետո: Հիմնվելով իմ փորձի վրա՝ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի անկյունաքարային հասկացություններով, որոնք ես իմացա իմ ընտանեկան կյանքի ընթացքում:

Միայն ամուսնալուծվելուց հետո ես հասկացա, որ մենք՝ կանայքս, ամուսնության պահպանման համար նույնքան պատասխանատվություն ենք կրում, որքան տղամարդիկ: Այս խորհուրդները ես գրել եմ կանաց համար, բայց հավանական է, որ դրանք հետաքրքրեն նաև տղամարդկանց:

1. Միշտ լավագույնը փնտրեք ու գտեք նրա մեջ: Կենտրոնացեք նրա լավագույն գծերի վրա, այլ ոչ թե այն բանի, թե ինչը ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ:

2. Զբաղվեք սիրով հաճախ և շատ, հատկապես, երբ դա ձեզ այնքան էլ դուր չի գալիս: Դա այն սպեղանին է, որը շատ վերքեր է բուժում, որոնք մենք ամուսնության ընթացքում հասցնում ենք միմյանց: Եթե դուք զգում եք, որ հեռանում եք ձեր ամուսնուց, նշանակում է, եկել է ժամանակը հագուստները հանելու ու մտերմանալու:

3. Լսեք հաջողակ ամուսնական կյանքով ապրող տարեց և իմաստուն կանանց խորհուրդները: Տաք գլխով հնարավոր չէ ճիշտ որոշումներ կայացնել: Հիշեք, որ մեր հասակակիցների խորհուրդները չեն կարող հավասարվել տարեց կանանց կարծիքին:

4. Թողեք, որ նա ուշքի գա: Նա ձեզ չի անտեսում, պարզապես տղամարդիկ հակված են ժամանակ առ ժամանակ պարփակվել լուրջ խնդիրների լուծման ժամանակ:

5. Մի փորձեք փոխել կամ ուղղել նրան: Յուրաքանչյուրն այս կյանքում իր ճանապարհն ունի:

6. Հիշեցրեք նրան, որ նա ամենալավն է, ամենաուժեղը, ամենախելացին և ամենատղամարդկային արժանիքներով օժտվածը: Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին:

7. Ձեր ամուսինը հենց ձեզ է ընտրել: Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց և մի ընդունեք նրա որոշումը՝ որպես ինքնին պարզ ու օրինաչափ բան:

8. Ծիծաղեք նրա կատակների վրա, անգամ, եթե դրանք բոլորովին էլ ծիծաղելի չեն:

9. Ձեր արձագանքների համար պատասխանատվություն կրեք: Կինը պետք է լիովին գիտակցի իր զգացմունքները և այն, թե ինչպես է ինքն արձագանքում ամուսնու գործողություններին: Նա ևս պարտավոր է այդպես անել:

10. Պատրաստեք նրա համար այդ գրողի տարած բուտերբրոդը:

11. Ձեր տղամարդուն թույլ տվեք ուղղակի լինել: Երբ վրա հասնեն բարդ ժամանակներ, հանգիստ ու քնքույշ եղեք: Նրան իր ուժերի վրա վստահ լինելու հնարավորություն նվիրեք:

12. Մոռացեք ձեր պահանջների մասին, երբ նա տուն է վերադառնում: Թողեք, որ մի քիչ թուլանա:

13. Սիրեք նրան այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ ոչ թե այնպես, ինչպես մտածում եք, որ նրան պետք է: Իմացեք սիրո տարբեր լեզուներ: Ցույց տվեք, որ սիրում եք նրան այն եղանակով, որը նա ամենալավն է հասկանում:

14. Ձեզ ստիպեք գեղեցիկ տեսք ունենալ: Որքան կանացի լինեք, այնքան նա տղամարդ կլինի:

15. Նրա կողքին եղեք: Նվիրեք նրան ձեր ժամանակն ու ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ամենաշատն ունի:

16. Երբեք նրա ներկայությամբ այլ տղամարդկանց մասին մի խոսեք, անգամ, եթե նրանք գոյություն ունեն սոսկ ձեր երևակայության մեջ կամ ֆիլմերի հերոսներ են: Անգամ, երբ նրան ասում եք, որ նա ավելի սեքսուալ է, քան այն տղան: Տղամարդկանց մեծամասնությունն առանց այդ էլ վստահ է դրանում: Այդ պատճառով էլ ուրիշների հետ համեմատությունը կարող է վիրավորել նրանց:

17. Պատրաստ եղեք գրգռել նրան: Նրան հասկացրեք, որ անընդհատ ուզում եք նրան, որ նա չափազանց ցանկալի է, ու դուք միշտ նրա կարիքն ունեք:

18. Երբեք խորհուրդներ ստանալու համար մի դիմեք անծանոթ մարդկանց համացանցից: Նրանք ձեզ չեն ճանաչում, և կարող են խորհուրդ տալ հիմարություններ, որոնք կիրառելի չեն կամ անտեղի են ձեր ամուսնության պարագայում:

19. Նրան ժամանակ տվեք: Ամուսնության մեջ պահեր են լինում, երբ ամուսիններից յուրաքանչյուրին պետք է լինում սեփական նոր Ես-ը գտնել, (քանի որ մարդը փոփոխական է), մինչև կկարողանաք շարունակել վստահելի հարաբերությունները:

20. Խոցելի եղեք: Մի վախեցեք ձեր ամուսնուն պատմել ձեր վախերի ու զգացմունքների մասին: Տղամարդիկ զգում են, երբ մենք ինչ-որ բան ենք թաքցնում նրանցից, և նրանք գնահատում են, երբ մենք բաց ենք լինում նրանց առաջ ու վստահում ենք: Պարզապես ընդունեք ձեր սխալները: Ասեք, որ զղջում եք ձեր ցուցաբերած վարքի համար:

21. Թույլ տվեք ձեր ամուսնուն ձեզ սիրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Դադարեք սիրո՝ նրա հասկացողությունը համեմատել ձեր սեփական իդեալների հետ: Անընդհատ համեմատություններ անելով՝ դուք կարող եք բաց թողնել ձեր ամուսնության ամենագեղեցիկ պահերը:

22. Մի վախեցեք բացվել: Ժամանակի հետ դա ձեր միջև մեծ վստահություն կստեղծի:

23. Երբեք, լսո՞ւմ եք, երբեք ձեր ամուսնուն չփորձեք քննադատել այլ մարդկանց ներկայությամբ: Նրա թիկունքը միշտ հուսալիորեն պաշտպանված պետք է լինի, և այդ պաշտպանը դուք պետք է լինեք: Եթե ձեզ պետք է քննարկել նրա բառերը կամ արարքները, դա արեք, երբ միայնակ եք, միայն երկուսով: Ոչ ոք չի ուզում մեղավոր երևալ: Քննարկումից և սխալն ուղղելուց հետո ներեք ձեր ամուսնուն ու մոռացեք կատարվածի մասին:

24. Գտեք ընդհանուր հետաքրքրություններ, նպատակներ և երազանքներ: Բացի դրանից, գտեք այն բանը, ինչին երկուսդ էլ հավատում եք: Երբեք մի դադարեք միասին աճել: Շատ ծիծաղեք: Կրկին ու կրկին սիրահարվեք միմյանց:

25. Հարգեք նրան: Երբեմն մենք առաջ շարժվել չենք կարողանում, քանի որ մեր գլխում արդեն ստեղծել ենք այն ամուսնու կերպարը, որի գոյությունն արդարացնում է մեր սեփական թուլությունը: Նրա մեջ տեսնելով մեր երևակայածի լոկ ծաղրանկարը՝ դուք չեք կարող իմանալ, թե ինչպիսին է նա իրականում: Այն, ինչ դուք մտածում եք ձեր ամուսնու մասին, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է:

26. Թույլ մի տվեք, որ ֆինանսական հարցերը կանգնեն ձեր միջև:

27. Հիշեք, որ ձեր ամուսինն է ձեզ օգնել դառնալ այն կինը, որն այսօր կաք: Ձեր ցանկացած խնդրի մասին խոսեք այն ժամանակ, երբ դրանք ի հայտ են գալիս, փոխանակ դրանց դեմ մի ամիս անց պայքարեք:

28. Ներեք: Թույլ մի տվեք, որ կատարվածը ձեզ կամ ձեր ամուսնուն պահի մեղքի պատանդի կարգավիճակում:

29. Չարժե թերագնահատել հասարակ հպումների ուժը: Երբեմն դրանք կարող են ասել այն, ինչը դժվար է արտահայտել բառերով:

30. Միշտ ընտրեք սերը: Սերը գործողություն է, այլ ոչ էմոցիա: Բաց մի թողեք այն:

Սիրեք և սիրված եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը