Ուսմունք, որը միլիոնավոր մարդկանց օգնել է փոխել կյանքը

Մտածում ես, որ քո կյանքում պատահածը վաղուց արդեն որոշվա՞ծ է երկնքում, և դու արդեն ոչինչ չե՞ս կարող փոխել: Իրականության տրանսֆերինգի տեսության հայտնի հեղինակ Վադիմ Զելանդը համարում է, որ այդ մտքերը մարդկային ամենամեծ մոլորություններն են:

Իր տեսության մեջ նա մանրամասնորեն բացատրում է, թե ինչպես աշխարհին նայել բոլորովին այլ տեսանկյունից ու դառնալ սեփական ճակատագրիդ տերը: Այդ հանելուկային, նույնիսկ կիսամիստիկ հանճարին, ով փակ կենսակերպ է վարում և չի սիրում մարդկանց մեջ գտնվել, հաջողվել է գտնել այն իմաստնությունը, որը մարդկությունը փնտրում էր հազարամյակներով: Ի դեպ, ոչ ոք մինչև վերջ չգիտի, թե ով է թաքնված այդ կեղծանվան տակ:

Լուրեր են շրջում, որ անվան տակ ստեղծագործում են մի քանի մարդիկ: Զելանդի կարծիքով՝ ժամանակակից մարդկանց բոլոր դժբախտությունները կայանում են նրանում, որ ավելի շատ կատարում և պատճենում, նկարահանում են իրականությունը, քան ինչ-որ նոր բան ստեղծում: Իսկ չէ՞ որ բոլոր ժամանակներում իրական հաջողության կյանքում կարող էին հասնել միայն ստեղծագործողներն ու արարող մարդիկ, այլ ոչ երբեք՝ սպառողները: Զելանդի էզոթերիկ ուսմունքն ապացուցում է, որ աշխարհում բոլոր իրադարձությունները  տեղի են ունենում միաժամանակ անթիվ-անհամար տարածություններում:

Գիտնականը վստահ է, որ յուրաքանչյուր մարդ ի վիճակի է նկարել իր պրոյեկտորը, որի վրա կհեռարձակվի իր կյանքը: Դա նշանակում է, որ ինչ ժապավեն որ պտտվի քո գլխում, այն էլ կստանաս իրականում: Միգուցե դու մտածում ես, որ դա հնարավոր չէ, բայց կարդա Զելանդի՝ ստորև բերվող 10 շատ հետաքրքիր խորհուրդները, և, հնարավոր է, դրանք քեզ կօգնեն այլ կերպ նայել քո կյանքին:

1. Քո իրականության մեջ դու ֆիլմ ունես, որը պտտվում է քո գլխում: Ինչ նկարես, այն էլ կտեսնես: Խնդիրը միայն այնտեղ է, որ մարդիկ հակառակն են անում. Ինչ տեսնում են, այն էլ նկարում են: Տարբերությունը նկատելի է, չէ՞:

2. Հրաշք կկատարվի միայն այն դեպքում, երբ դու կկոտրես սովոր կարծրատիպը և կմտածես ոչ թե ձեռքբերումների եղանակների մասին, այլ հենց նպատակի մասին:

3. Եթե քեզ երբեմն թվում է, թե դու այս աշխարհից չես, կամ այս աշխարհում մի բան այն չէ, նշանակում է, որ դու գրեթե կամ ամբողջությամբ արթնացել ես: Հիանալի է:

4. Եթե դու համառորեն և անշեղորեն մտքիդ մեջ պտտես քո կինոն և քայլես դեպի նպատակդ, իրականությունը վաղ թե ուշ կհամապատասխանի նրան: Իրականությունը պարզապես այլ բան չի կարող անել: Այդպիսին է նրա առանձնահատկությունը: Ոչ միայն դու ես կախված իրականությունից, այլև այն՝ քեզնից: Հարցը միայն այն է, թե ով է տիրում նախաձեռնությանը:

5. Մի բան չի կարելի անել միանշանակ. Սեփական կյանքիցդ հիասթափվելը: Դու չպետք է մտածես, որ այն չի ստացվել: Ոչ մի տարիքում չի կարելի այդպես մտածել: Այս կյանքում ոչինչ իզուր չէ: Եվ ամեն ինչ նոր միայն սկսվում է, ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում ու հանգամանքներում:

6. Սովորիր հաճույք ստանալ վատ եղանակից, հերթերից, խցանումներից, ցանկացած նեգատիվից: Ահա իր տեսակի մեջ այսպիսի մազոխիզմն աստիճանաբար կմաքրի քո գլխավերևի երկինքը: Դու պետք է մտածես միայն այն մասին, թե դու ինչ կարող ես շահել այս կամ այն ոչ նպաստավոր պայմանից կամ հանգամանքից: Իսկ դա հենց այդպես էլ կլինի:

7. Երբ դու կդադարես պարզապես ցանկանալ և կնպատակադրվես ունենալ, հենց այդ ժամանակ դու կստանաս:

8. Ամենաբարդը սպասել կարողանալն է՝ դրանով իսկ պահպանելով իրավիճակի տերը եղողի հանգստությունը: Անհրաժեշտ է դիմանալ դադարի փորձությանը, այն դադարի, որի ընթացքում ոչինչ տեղի ունենում:

9. Ինչ-որ բանի նկատմամբ դժգոհություն հայտնելով կամ բարկանալով որևէ մեկի վրա, ասենք՝ կառավարության, պետական ծառայողների, ֆուտբոլիստների, եղանակի, գործընկերների, հարևանների, մտերիմների, էլ չենք ասում՝ երեխաների վրա, դու աշխարհի հայելու մեջ հեռարձակում ես ոչ այնքան հաճելի ու փնթփնթան մեկի կերպարը և ստանում համապատասխան իրականությունը՝ որպես արտացոլանք:

10. Ինքդ քեզ թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, նշանակում է՝ ընդունել սեփական անձդ՝ իր ողջ անկատարություններով: Ուրիշին թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին որ կա, նշանակում է՝ թոթափել նրա վրայից քո սպասումների բեռը: Արդյունքում՝ այն իրավիճակը, երբ մեկն ուզում է այն, ինչ մյուսը չի ընդունում, ինքնաբերաբար լուծվում է:

Օգտվե՞լ այս խորհուրդներից, թե՞ ոչ, յուրաքանչյուրն ինքն է որոշում: Դու կարող ես սա հիմարություն համարել, բայց կարող ես և փորձել: Ամեն դեպքում հիշիր, որ մարդն այն է, ինչին հավատում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․