zNews-ը ներկայացնում է մի քանի հայտնի մարդու, ում յուրաքաչնյուրն է ճանաչում, բայց ովքեր, հնարավոր է, երբեք գոյություն չէին ունեցել:
1. Մուլան

Disney ստուդիան նրա մասին մի ամբողջ մուլտֆիլմ ստեղծեց, թեև չինական գրականութունը Մուլանի գոյությունը կասկածի տակ է դնում: Ապացույցները, որ նա գոյություն էր ունեցել քիչ են: Թեև Մուլանը ճանաչված կերպար է, նրա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ:
2. Շեքսպիր

Շեքսպիրը գրական մեծ ժառանգություն էր թողել, մենք նրա պատկերներն ունենք: Վարկածներ կային, որ Շեքսպիր կեղծանվան տակ ստեղծագործել էին Ֆրենսիս Բեկոնը, Բեն Ջոնսոնը, Քրիստոֆեր Մառլոն:
3. Ռոբին Հուդ

Կողոպտում էր հարուստներին և գողոնը բաժանում աղքատներին: Հստակ ասել՝ նա իսկապես գոյություն ունեցել է, թե ոչ, դժվարանում է, քանի որ 13-14 դդ. իրենց «Ռոբին Հուդ» էին անվանում շատ այլ հանցագործներ:
4. Կոնֆուցիոս

Նրա մասին բոլոր տեղեկությունները լի են անհամապատասխանություններով և հակասություններով: Կոնֆուցիոսի շատ ասույթներ իրականում քաղաքակիրթ հասարակության հավաքված պոստուլատներ են: Այդ պատճառով «չինացի Սոկրատեսը» ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ:
5. Մարիամ Մագդաղենացի

Մարդկանց մեծ մասը նրան ճանաչում է որպես մարմնավաճառ, որը գնաց Հիսուսի մոտ և քավեց իր մեղքերը: Բայց BBC-ի պնդմամբ՝ նրա գոյության հաստատումներ չկան: Աստվածաշունչը նրան չի նկարագրել որպես մեսղագործի, նրա մասին ասվում է, որ նա կին էր, ով լվաց Հիսուսի ոտքերը և տեսավ նրա հարությունը: BBC-ի պնդմամբ՝ Մարիամ Մագդաղենացուն շփոթել էին ուրիշ աստվածաշնչյան Մարիամի հետ, ով մարմնավաճառ էր:
6. Դավիթ

Բոլորը գիտեն «Դավթի և Գողիաթի» պատմությունը: Սթիվեն Մաքքինզին, ով 1997 թ. գրեց Դավթի կենսագրությունը, հայտնեց, որ ոչ մի տեղ՝ բացի Աստվածաշնչից, նրա մասին ոչ ոք չի հիշատակում: Չկա նաև որևէ հնագիտական գտածո, որը կհաստատեր նրա գոյությունը:
7. Մովսես

Մովսեսը Եգիպտոսում հրեա ստրուկների որդի էր: Որպեսզի նրան փարավոնի հրամանով չխեղդեին գետում, մայրը նրան դրեց զամբյուղի մեջ և գետով ներքև ուղարկեց: Նա ոչ միայն փրկվեց, այլև եգիպտական արքայազն դարձավ: Պատմաբանները նշում են, որ նրա կենսագրությունը հիշեցնում է Եգիպտոսի փարավոն Էխնաթոնի կենսագրությունը, ով գոյություն էր ունեցել Աստվածաշնչի ստեղծումից 900 տարի առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
