«Շների հետ քնես, ոջլոտ կզարթնես». 20 ասացվածք հնդկացիներից, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը

Այսօր zNews-ը կներկայացնի բնիկ ամերիկացիների իմաստուն խոսքերն ու ասույթները Collective Evolution հավաքածուից (փակագծում նշված է ցեղի անվանումը)։

1. Լավ է ձեռքումդ կայծակ ունենաս, քան բերանումդ որոտ։ (Ապաչի)

2. Բոլոր բույսերը մեր քույրերն ու եղբայրներն են։ Եթե ուշադիր լինենք, կլսենք, թե նրանք ինչ են ասում (Արապահո)։

3. Ի՞նչ է կյանքը։ Դա լուսատիտիկի լույսն է գիշերվա մեջ։ Դա բիզոնի շնչառությունն է ձմռանը։ Դա այն ստվերն է, որ հայտնվում է խոտի վրա և անհետանում մայրամուտի մեջ (Սևաոտքեր)։

4. Մենք չենք ժառանգում հողը մեր նախնիներից, մենք այն պարտքով ենք վերցնում մեր սերունդներից։ (Սուկվոմիշի)

5. Երբ դու ծնվեցիր, դու լաց էիր լինում, աշխարհն ուրախանում էր։ Կյանքդ այնպես ապրիր, որ մեռնելիս աշխարհը լաց լինի, իսկ դու ուրախանաս։ (Չերոկի)

6. Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր՝ և ես չեմ հիշի, սովորեցրու ինձ և ես կհասկանամ։

7. Սիրտը մեր առաջին ուսուցիչն է։ (Շայեն)

8. Հիշիր, քո երեխաները քո սեփականությունը չեն, նրանց քեզ պարտքով տալիս է Արարիչը։ (Մոհիկաններ)

9. Մի ոտքով կանոեի մեջ, իսկ մյուսով մակույկում կանգնողը գետը կընկնի։ (Տուսկարորա)

10. Մարդկային օրենքը փոփոխվում է մարդու հասկացության հետ։ Միայն ոգու օրենքներն են անփոփոխ։ (Քրոու)։

11. Մահը լոկ աշխարհների փոփոխությունն է։ (Դուվամիշ)

12. Չի կարելի արթնացնել նրան, ով քնած է ձևանում։ (Նավահո)

13. Բոլոր երազները միևնույն սարդոստայնից են հյուսված։ (Հոպի)

14. Շների հետ քնես, ոջլոտ կզարթնես։

15. Երբ մարդը հեռանում է բնությունից, նրա սիրտը չորանում է։

16. Զգույշ քայլիր գարնան վրայով․ Մայր-Հողը հղի է։ (Կայովա)

17. Ձգտիր իմաստության և ոչ թե գիտելիքի։ Գիտելիքը անցյալից է, իմաստությունը՝ ապագայից։ (Լամբի)

18. Եթե դու երախտապարտ լինելու պատճառ չես տեսնում, դա քո մեղքն է։ (Դելավեր)

19. Երբ կենդանի արարածներին հարգանքով ես վերաբերվում, նրանք քեզ հարգանքով են պատասխանում։

20. Գորտը չի խմում այն առվի ջուրը, որտեղ ապրում է։ (Սիու)

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․