15 կանոններ, որոնց հիմքում ընկած են աստվածային պատվիրանները

Որպեսզի կյանքում մարդուն միշտ ուղեկցեն հաջողությունը, ուրախությունն ու երջանկությունը, նա պետք է ղեկավարվի ճիշտ պատկերացումներով:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի կարևոր կանոններ, որոնց հիմքում ընկած են աստվածային պատվիրանները:

1. Աստված մարդուն տառապելու համար չի ստեղծել: Աստծո ստեղծած արարածը պետք է ուրախանա կյանքով, սիրի ու արարի: Քիչ բողոքեք կյանքից, միշտ հիշեք, որ կան մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում, քան դուք:

2. Յուրաքանչյուր մարդ այս Երկիր է ուղարկված ոչ հենց այնպես: Նա պետք է ինչ-որ կերպ արտահայտի իր աստվածային լինելը ու ձգտի ինչ-որ բանով բարելավել շրջակա աշխարհը: Աստված մարդուն տաղանդներ է տալիս, ուժ ու ունակություններ: Աստծո շնորհը պետք է օգտագործել շրջապատող աշխարհը կատարելագործելու համար, ինչպես նաև նրանց օգտակար լինելու համար, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:

3. Աշխատեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը: Դրանով դուք դեպի ձեզ կձգեք բարենպաստ հանգամանքներ և ֆինանսական բարեկեցություն: Եվ հակառակը՝ ագրեսիան անպայման կարտահայտվի կյանքի որակի անփոփոխ վատացմամբ:

4. Կյանքում ոչ մի պատահական բան չկա: Մեր մտքերով, բառերով, գործողություններով ու արարքներով մենք ձևավորում ենք մեր այսօրվա իրականությունը և ապագան: Այնպես որ, կվայելե՞ք կյանքը, թե՞ հակառակը, միայն կտանջվեք, ամբողջությամբ ձեզնից է կախված:

5. Այս կանոնն ուղիղ կապ ունի 4-րդի հետ. մտքերը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք պոզիտիվ մտածել, և դուք կստեղծեք ձեզ ուրախացնող իրականություն: Եվ հակառակը՝ նյարդային վիճակը, կատաղությունը, նախանձը, հպարտությունը ձգում են միայն անհաջողություններ:

6. Ինչպիսի հանգամանքներ էլ որ լինեն շուրջը, միշտ մնացեք հանգիստ, պահպանեք պոզիտիվ տրամադրվածությունը, հավատացեք ձեր ուժերին ու Աստծո օգնությանը, և ձեզ կտրվի ձեր հավատին համապատասխան:

7. Աշխատեք լսել Աստծո ձայնը: Պարզապես տվեք հարց, որի պատասխանն ուզում եք լսել, և ականջ դրեք Ենթագիտակցության ձայնին:

8. Յուրաքանչյուր ոք կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Այն յուրաքանչյուրիս մեջ է: Գտեք այն ձեր մեջ, իսկ հետո ձեր միջոցով այն փոխանցեք ձեր շրջապատին:

9. Անկախ այն բանից, թե որքան ծանր են արարքները, Աստված, միևնույն է, սիրում է մեզնից յուրաքանչյուրին: Աստվածաշնչում գրված է՝ փնտրեք և կգտնեք, թակեք, ու կբացվի: Սակայն հիշեք. Աստված միշտ տալիս է այն, ինչ ձեզ պետք է հենց տվյալ պահին:

10. Աստվածային ամենահիմնական օրենքներից մեկը նմանության օրենքն է: Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա ձեզ շրջապատող անձինք դժվար թե ձեզ սիրեն:

Աստվածաշունչն ասում է՝ ինչով չափում եք, նրանով էլ չափվում եք: Նույն կերպ էլ՝ ինչպես որ դուք եք վերաբերվում ձեր շրջապատին, այնպես էլ նա ձեզ կվերաբերվի:

11. Մարդու անհաջողությունների պատճառը ոչ թե այլ մարդկանց մեջ է, այլ հենց իր: Քայքայիչ բնույթի տեղեկատվությունը թունավորում է մեր կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:

12. Մարդու մեջ արդեն իսկ բացարձակապես ամեն ինչ կա՝ և՛ իշխանություն, և՛ պատիվ, և՛ փառք, և՛ փող: Խնդիրն այն է, որ բոլոր այդ շնորհները մարդը կարողանա տեղակայել իրեն շրջապատող իրականության մեջ: Իսկ դա հնարավոր է միայն Աստծո պատվիրանները կատարելու դեպքում:

13. Ձեզ շրջապատող անձանց մի բաժանեք լավերի ու վատերի: Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, և եթե ձեր գործընկերը, համածառայակիցն անձամբ ձեզ համար վատն է, ապա մյուսի համար միգուցե շատ էլ լավն է: Այնպես որ, մի դատեք, որ չդատվեք:

14. Ճանաչիր ինքդ քեզ: Այս էզոթերիկ կանոնը լրիվ հնարավոր է կիրառել նաև շրջապատող իրականության մեջ, միայն՝ առանց ինքնաոչնչացման ու տառակերության: Ինքնաճանաչումն ինքդ քո մեջ ունակությունների ու տղանդների բացահայտումն ու արտաքին աշխարհում դրանց գործնական կիրառումն է:

15. Աստծո համար չկան մեղք, պատիժ և նմանատիպ այլ հասկացություններ: Կարևոր է հետևյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար: Աստված ճանաչում է յուրաքանչյուրի սխալվելու իրավունքը, և, բնական է՝ դրա ուղղումը: Աստված համարում է, որ սխալվելը մարդու համար է, դա դաս է, որ մարդը պետք է անցնի:

Եվ բոլոր դժվարությունները մարդուն տրվում են՝ ըստ նրա կարողությունների: Սխալներն ուղղելու լավագույն եղանակը սեփական անձի և շրջապատող մարդկանց նկատմամբ տածած սերն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․