21 հրաշալի միտք և աֆորիզմ մայրիկների մասին

Յուրաքանչյուրիս համար աշխարհի ամենաթանկ էակը մայրիկն է:

Որքան էլ փորձենք մեր սերը նրա հանդեպ արտահայտել բառերով, դրանք բավարար չեն լինի:

Եվ միգուցե հայտնի մարդկանց մտքերն ու այս խորիմաստ ասացվածքնե՞րը օգնության հասնեն այդ գործում:

zNews-ը Ձեզ է  ներկայացնում երկու տասնյակ հրաշալի միտք ու աֆորիզմ մայրիկների մասին:

  • Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում: Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ: /Էրիխ Մարիա Ռեմարկ, գերմացաի գրող/
  • Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է: / Պիեր Ժան Բերանժե, ֆրանսիացի բանաստեղծ/
  • Մայր դառնալո՝վ կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից: / Դիաս դե Միրուդ /
  • Այն ձեռքը, որն օրորում է օրորոցը, կառավարում է աշխարհը: / Ուիլյամ Ուոլլես, Շոտլանդիայի հերոս /
  • Մայր լինելը օրհնություն է: / Մարիա Շկապսկայա, ռուս գրող/ 
  • Այն մարդը, ով իր մոր սիրելի զավակն է եղել, ամբողջ կյանքի ընթացքում իր հետ տանում է հաղթողի զգացողությունը ու հավատը հաջողության հանդեպ, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են իրական հաջողության: / Զիգմունդ Ֆրոյդ, ավստրիացի հոգեբան /
  • Մոր սիրտն անդունդ է, որի խորության մեջ միշտ կարելի է ներում գտնել: / Օնորե դե Բալզակ, ֆրանսիացի գրող/ 
  • Մայրական սիրտը ավելի հաճախ է բաբախում: / Սերգեյ Ֆեդին, ռուս գրող, մաթեմատիկոս և ֆիզիկոս/ 
  • Հայրը կարող երեխային հանճար մեծացնել, բայց միայն մայրն է ունալ երեխային մեծացնել որպես լավ մարդ, ով ներդաշնակորեն համադրում է հոգևոր ու ֆիզիկական կարողությունները: Ահա թե ինչու այդքան կարևոր է մայրական դաստիարակությունը վաղ տարիքում:  / Մասարու Իբուկա, ճապոնացի ձեռնարկատեր, Sony ընկերության հիմնադիր /
  • Մոր սերը ամենակարող է, եսասիրական և անշահախնդիր միաժամանակ: Այն ոչ մի բանից կախված չէ: / Թեոդոր Դրայզեր, ամերիկացի գրող/
  • Իմ մայրն ամենագեղեցիկ կին էր, ում ես ճանաչել եմ: Այն ամենի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ իմ մորը: Իմ կյանքի բոլոր հաջողությունները, բարոյական, մտավոր ու ֆիզիկական ձեռքբերումները իմ մոր շնորհիվ եմ ունեցել: / Ջորջ Վաշինգտոն, ԱՄՆ նախագահ /
  • Շատ կանայք, չգիտես ինչու, կարծում են, որ երեխային լույս աշխարհ բերելը ու մայր լինելը միևնույն բանն է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ դաշնամուր ունենալը նաև նշանակում է լինել դաշնակահար: / Սեմ Հարրիս, ամերիկացի գրող /
  • Երեխայի դաստիարակությունը հաճելի զբաղմունք ու զվարճանք չէ, այլ աշխատանք, որը մեջ պետք է ներդնել անքուն գիշերների, ծանր ամպրումների ու մտածմունքների մի հսկայական կապիտալ: / Յանուշ Կորչակ, լեհ մանկավարժ /
  • Մայրական սերը այն հարմարավետ բակն է, որտեղ միշտ տաք է ու արևոտ:
  • Դու չես դադարում երեխա լինել, քանի դեռ դու մայր ունես: (Ս. Ջեյեթ )
  • Առաջին նվերը, որը մեզ տալիս են մեր մայրերը, մեր կյանքն է, երկրորդը՝ սերը, երրորդը՝ ըմբռնումը: / Դոննա Բրաուեր, ամերիկացի գրող /
  • Զարմանալի փաստ է, որ հանճարների մեծ մասը ունեցել է հրաշալի մայրեր, և որ նրանք իրենց մայրերից շատ ու շատ ավելին են սովորել, քան հայրերից: / Հենրի Բոկլ, անգլիացի պատմաբան /
  • Մայրը բնության միակ հրաշքն է, որից մեզ բաժանել անկարող է անգամ մահը: /Լեոնիդ Սուխորոկով, ուկրաինացի գրող/
  • Մայրը միշտ պետք է մտածի երկու անգամ. նախ իր երեխայի համար, հետո՝ ինքն իր համար: / Սոֆի Լորեն, դերասանուհի/
  • Աշխարհում կա միայն մեկ ամենալավ երեխա, և նրանից ունեն աշխարհի բոլոր մայրերը: / Չինական ասացվածք /
  • Մայրիկը միակ մարդն է, ով տեսնելով 4 կտոր թխվածք 5 հոգու համար, միշտ կասի, որ երբեք էլ չի սիրել թխվածք ուտել: / Տեննևա Ջորդան /
  • Ոչ մի նվեր մայրիկին չի կարող համարժեք լինել այն նվերին, որը նա տվել է մեզ՝ լույս աշխարհ բերելով: / Անհայտ հեղինակ/

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․