Ինչպես վերականգնել կիրքը հարաբերություններում

Like on FB:

Սեքսը սիրելի էակի հանդեպ սերն արտահայտելու հիմնական միջոցներից է, որը ծնվում է սիրավեպի սկզբում:

Ժամանակի հետ շատերն են բողոքում, որ իրենց սեքսուալ կյանքը դարձել է ձանձրալի և զուրկ էրոտիկայից:

Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը և կրկին վառել սիրո կրակը:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերադարձնել սեռական կյանքի վառ գույները:

Կյանքի կոչեք Ձեր սեքսուալ երևակայությունը: Յուրաքանչյուր մարդ ունի իր թաքուն երևակայությունը, որ նա պահում է իր մեջ և միշտ չէ, որ արտահայտում է: Կիսվեք Ձեր զուգընկերոջ հետ Ձեր ամենաթաքուն գաղտնիքներով և կյանքի կոչեք դրանք: Գուցե Ձեր տղամարդը ցանկանո՞ւմ է զարմացնել Ձեզ՝ սեքսում ինչ-որ նոր բան փորձելով: Գուցե Դուք էլ ունենաք մի քանի թաքնված մտքեր. ուրեմն ժամանակն է՝ դրանք կյանքի կոչեք:

Նոր դիրքեր: Չեք հավատա, բայց համատեղ փորձարկումերն անկողնում ձեզ կմերձեցնեն: Փորձեք ձեր սեքս-մենյուն դարձնել զանազան: Ոչինչ, որ առաջին անգամ գուցե չստացվի. կունենաք հիշելու և ինչ-որ բանի վրա ծիծաղելու պատճառ:

Հանդիպման գնացեք առանց ներքնազգեստի: Ցանկալի է, որ այս միջոցը ձմռանը չկիրառեք: Թողեք տարվա ավելի տաք եղանակներին: Ամեն դեպքում, բաց չթողնեք նման հետաքրքիր հնարավորությունը: Տղամարդու երևակայությունը կաշխատի, և նա կուզենա րոպե առաջ ավարտել հանդիպումն ու Ձեզ հետ միայնակ մնալ:

Ախորժակը ուտելիս է բացվում: Զբաղվեք սեքսով այն ժամանակ, երբ անգամ ցանկություն չկա: Եթե վերջին շրջանում Ձեր հարաբերությունները փակուղի են մտել, ապա մի սպասեք մինչև Ձեր զուգընկերը քայլ անի, վերցրեք նախաձեռնությունը Ձեր ձեռքը:

Համապատասխան ներքնազգեստ: Հիշեք՝ տղամարդիկ սիրում են աչքերով: Զարմացրեք նրանց գեղեցիկ կերպարներով: Ի դեպ, գեղեցիկ ներքնազգեստը դրական է անդրադարնում ոչ միայն սեռական կյանքի, այլ նաև Ձեր ինքնագնահատականի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում