Կանանց ինտիմ հիգիենա

Կնոջ համար առողջությանը հետեւելը սկսվում է ինտիմ գոտու հիգիենայից:

Բացի այդ, թարմության ու հարմարավետության զգացողությունը անփոխարինելի է ինքնավստահ լինելու համար։

Դրա համար ընդամենը մի քանի պարզ կանոնի է պետք հետեւել ամեն օր:

Առաջին հերթին պետք է բալանսավորված պահել արտաքին սեռական օրգանների բնական թթու-ալկալային հավասարակշռությունը:

Դրա փոփոխության վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ քլորացված ջուրը, ֆիթնեսով զբաղվելու ժամանակ մեծ ծանրաբեռնվածությունը, սինթետիկ ներքնաշորերը, նեղ հագուստը, միջադիրների մշտական օգտագործումը, դաշտանադադարը եւ այլն:

Պետք է աշխատել խուսափել այս գործոններից, նաեւ ինտիմ գոտու մաքրության համար հոգ տանել ավելի հաճախ:

Ամենակարևոր ու տարրական բանը օրական երկու անգամ’ առավոտյան և երեկոյան, լվացումներ անելն է:

Իսկ ողջ օրվա համար ցանկալի է ունենալ ինտիմ օգտագործման համար նախատեսված թաց անձեռոցիկներ, որոնք չեն վնասի սեռական գոտու զգայուն մաշկը:

Եթե օգտագործում եք ամենօրյա միջադիրներ, անհրաժեշտ է դրանք փոխել յուրաքանչյուր չորս ժամը մեկ:

Այլապես կարող եք ստանալ հակառակ էֆեկտ. նման միջադիրները հաճախ վնասարար միկրոբների առաջացման աղբյուր են դառնում:

Ի դեպ, ճիշտ ընտրեք միջադիրները: Ավելի լավ է նախապատվություն տալ հակաալերգիկ միջադիրներին, մանավանդ եթե ունեք զգայուն մաշկ:

Ինչ վերաբերում է խծուծներին (տամպոն), բժիշկները խորհուրդ են տալիս փոխել դրանք ամենաուշը երկու ժամը մեկ, այլապես նորից չեք խուսափի բորբոքային պրոցեսներից: Սեռական օրգանների հիվանդություններ ունեցողներին դրանց օգտագործում խստիվ արգելվում է:

Լողավազանում, գետում կամ ծովում լողալուց առաջ օգտագործեք հատուկ քսուքներ, որոնք կկանխարգելեն բակտերիաների ու վիրուսների թափանցումը օրգանիզմ:

Ճիշտ ընտրեք նաև ներքնազգեստը, այն պիտի լինի հարմարավետ, որպեսզի արյան շրջանառությունը նորմալ կատարվի:

Ցանկալի է բնական գործվածքներից կարված ներքնազգեստը, որը մաշկին «շնչելու» հնարավորություն կտա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․