5 ամենատարածված ափսոսանքները

Like on FB:

1. Ես ափսոսում եմ, որ համարձակություն չունեցա ապրելու այնպիսի կյանքով, որը ճիշտ կլիներ ինձ համար, եւ ոչ թե մի կյանքով, որը սպասում էին ուրիշներն ինձնից

Սա մարդկանց մեջ ամենատարածված ափսոսանքներից մեկն է: Երբ մարդիկ գիտակցում են, որ իրենց կյանքը գրեթե ավարտվել է, հետ են նայում եւ պարզ տեսնում են, թե ինչպես են իրենց երազանքները մնացել անկատար: Շատ մարդիկ, հազիվ փորձ արած իրականացնելու իրենց երազանքների միայն կեսը, ստիպված են լինում հրաժեշտ տալ կյանքին՝ իմանալով, որ այդպես եղել է սոսկ այն ընտրության հետեւանքով, որը նրանք կատարել կամ չեն կատարել: Շատ կարեւոր է, որ մարդ  կյանքի ընթացքում փորձի իրականացնել իր գլխավոր իղձերից, ծայրահեղ դեպքում, մի քանիսը: Այն պահից, երբ դուք կորցնում եք ձեր առողջությունը, արդեն շատ ուշ է ինչ-որ բան ձեռնարկելու համար: Առողջությունն ընձեռում է այն ազատությունը, որը քչերն են հասկանում, քանի դեռ չեն կորցրել այն:

2. Ափսոս, որ այդքան շատ աշխատեցի

Այս զգացումը կա արական սեռի յուրաքանչյուր հիվանդի մեջ: Նրանք կարոտում են իրենց երիտասարդությունը եւ նախկին շփումները: Մի քանի կանայք եւս հայտնել են այդ ափսոսանքը: Բայց քանի որ նրանց մեծ մասը ավագ սերնդից էր, հիմնականում ընտանիքի համար ապրուստ վաստակելով չէին զբաղվել: Բոլոր տղամարդիկ խորապես ափսոսում էին, որ կյանքի մեծ մասը վատնել են միատեսակ աշխատանքի վրա՝ գոյատեւման միջոցներ հայթայթելու համար: Կենսակերպը պարզեցնելով՝ կարելի է կրճատել ծախսերը, որոնք կարծում եք, թե անհրաժեշտ են ձեզ: Ձեր կյանքում ստեղծելով ընդարձակ տարածություններ՝ դուք կդառնաք ավելի երջանիկ եւ ավելի բաց՝ նոր հնարավորությունների առաջ:

3. Ես ափսոսում եմ, որ չհամարձակվեցի արտահայտել իմ զգացմունքները

Շատ մարդիկ ճնշել են իրենց զգացմունքները, որպեսզի պահպանեն որոշակի հարաբերություններ այլ մարդկանց հետ: Արդյունքում համակերպվել են միջակության կարգավիճակին եւ երբեք չեն դարձել այնպիսին, ինչպիսին կուզեին տեսնել իրենց: Եւ դառնություն ու կսկիծ ապրելով՝ ձեռք են բերել շատ հիվանդություններ: Մենք չենք կարող կառավարել ուրիշների արձագանքը: Թեկուզ սկզբնապես մարդիկ կարող են ձեզ համար անցանկալի կերպով արձագանքել այն փոփոխությանը, որ դուք ներմուծել եք ձեր կյանք, բայց ի վերջո, այն կբարձրացնի հարաբերությունները մի նոր, ավելի առողջ աստիճանի: Ավելի լավ է՝ որեւէ հնարով հեռացրեք անառողջ հարաբերությունները ձեր կյանքից:

4. Ես ափսոսում եմ, որ չեմ շարունակել շփումը ընկերներիս հետ

Հաճախ այդ մարդիկ չեն գիտակցել հին ընկերների հետ շփումը պահպանելու կարեւորությունը, քանի դեռ նրանց մահվանից չէր մնացել մի քանի շաբաթ, եւ արդեն անհնարին էր փնտրել նրանց: Ոմանք այնքան տարված էին եղել իրենց կենցաղով, որ տարիներ շարունակ անտեսել էին ընկերությունը: Խորապես ափսոսում էին, որ այնքան ժամանակ ու ջանք չեն նվիրել ընկերությանը, որքան որ արժանի էր այն: Բոլորը մեռնելիս կարոտում են իրենց ընկերներին: Ակտիվ կյանք վարող յուրաքանչյուր մարդու հատուկ է թերագնահատել ընկերական հարաբերությունների նշանակությունը: Բայց մահվան շեմին կյանքի նյութական արժեքները կորցնում են կարեւորությունը: Իհարկե, մարդիկ ուզում են, որ իրենց ֆինանսական վիճակը հնարավորինս բարվոք լինի: Բայց վերջին հաշվով ոչ փողը, ոչ էլ կարգավիճակը չեն պահպանում իրենց նշանակությունը: Նրանք ցանկանում են որեւէ օգուտ տալ սիրելիներին: Բայց սովորաբար արդեն շատ հիվանդ եւ հյուծված են լինում, որպեսզի կարողանան գլուխ բերել այդ գործը:

5. Ես ափսոսում եմ, որ թույլ չտվեցի ինձ ավելի երջանիկ լինել

Այս ափսոսանքը զարմանալիորեն ընդհանուր էր: Շատերը մինչեւ վերջ չէին գիտակցել, որ իրենց երջանկությունը եղել է ընտրության հարց: Նրանք ենթարկված էին սովորույթներին եւ կարծրացած պատկերացումներին: Նրանք դարձել էին սովոր կյանքի «հարմարավետության» գերին: Փոփոխությունների վախից մյուսների եւ իրենց առաջ ձեւացրել էին, թե գոհ են իրենց կյանքից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Կչեղարկվի՞ Սնուփ Դոգի երևանյան համերգը․ երգչի թիմը հայտարարություն է տարածել (Photo)
Տեղեկություններ Թաղավարդից
ՀԶՈՐ ԱՌԱԿ. Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին․․․
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել հայ հեղինակների հայտնի ստեղծագործությունները
Կարեն Ջավալյանը `Քյոխը, հրաժարվել է զենքը վայր դնել
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Ինչպես են բերման ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Ինչպես է բերետավորը հարվածում կնոջը (Video)
Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում
Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն
Իշխանությունը թալանեց մեր հաղթանակները. Լևոն Քոչարյան (Video)