10 օգտակար խորհուրդ՝ ինչպես գրավիչ դառնալ ու դուր գալ մարդկանց

Like on FB:

Կողմնորոշվեք, թե ով եք դուք ու ինչ եք ձեզնից ներկայացնում։ Ցանկալի է գրավոր ձեւով, քանզի թղթի վրա մտքերը սովորաբար ավելի համակարգված են շարադրվում, քան գլխում։

Որպեսզի որոշակի քայլեր ձեռնարկեք, դուք պետք է հստակ պատկերացնեք ձեր բոլոր առավելությունները ու թերությունները։

Նկարագրեք ձեր կյանքի փիլիսոփայությունը, ձեր վերաբերմունքը տարբեր բաների ու կենսագործունեության ոլորտների նկատմամբ, օրինակ՝ընտանիքի, բարեկամության, քաղաքականության, կրոնի ու առողջության։

Երբեք մի հարմարվեք շրջապատի մարդկանց ու մի ձգտեք հատուկ առանձնանալ մարդկանցից։ Մի մոռացեք, դուք պետք է անկեղծ ու բնական լինեք։ Այնպես վարվեք, ինչպես հարկ եք համարում, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին է դուր գալիս։

Մի զոհաբերեք այն, ինչ կարեւոր է ձեզ համար։ Եթե կորցնեք մոտիվացիան եւ ուրախությունը կյանքի նկատմամբ, ապա ձեր բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։

Վստահեք ձեր բնազդներին ու փորձարկումներ արեք։ Պարզեք, թե ինչն է երջանկացնում ձեզ ու փնտրեք դա, նույնիսկ եթե դրա համար մի քանի սխալներ թույլ տաք։

Շրջապատին ընկալեք այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Բավական է դատապարտեք ու քննադատեք նրանց։ Ուշադրություն դարձրեք նրանց դրական կողմերին, այլ ոչ թե թերություններին։ Սովորեք դժվար մարդկանց հետ շփվել հանգիստ, այլ ոչ թե հարկադրված։

Լսեք մարդկանց։ Պարզապես լսեք ու ձգտեք հասկանալ, առանց ընդհատելու ու շեղվելու։ Ցույց տվեք, որ զրուցակիցն իրոք հետաքրքիր է ձեզ։

Խնդիրների լուծումը մի ձգձգեք։ Եթե ձեր կյանքում որեւէ բացասական բան է հայտնվում՝ արագ գործեք, այս կամ այն ձեւով այդ հարցը լուծեք ու մոռացեք դրա մասին։ Ձեզ ոչինչ չպետք է հանի ներքին հանգստության ու հավասարակշռության վիճակից։

Եթե որոշել եք լուծել որեւէ խնդիր լուծել՝ լուծեք մինչեւ վերջ։ Նույնիսկ եթե ստիպված եք զոհողությունների գնալ, մի հետաձգեք ձեր որոշումը, եղեք հաստատակամ ու վստահ։

Առողջ կենսակերպ վարեք։ Վարժություններ արեք, առողջ սնունդ կերեք, որը օգտակար կլինի ձեր օրգանիզմին։ Մի եղեք ձեր վնասակար սովորությունների գերին ու իրոք կսկսեք հարգել ինքներդ ձեզ։

Ակտիվ եղեք։ Երբեք մի սպասեք «լավ եղանակի», գործեք, ոգեւորեք շրջապատին, մտածեք մի բան, ստեղծեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Նյարդերը` բազմաթիվ հիվանդությունների պատճառ
Թեստ․ Փորձեք գտնել այս 10 հանելուկների պատասխանները
Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ… (Video)
Մթերքներ, որոնք օգտակար են արյան համար
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս հետաքրքրաշարժ ասացվածքների թեստը
«Պիտի մնայի էնտեղ, թող դնեին սպանեին, բայց երեխայիս գերեզմանի համար պիտի մնայի» (Video)
Գլուխկոտրուկ․ Եթե ունեք բարձր IQ, ապա միանգամից կգտնեք բոլոր 10 տարբերությունները
«Փոշմանել եմ, որ չեմ ասել՝ պապադ գալիս ա Արցախ»․ հերոսի մոր հիշողությունները (Video)
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը