«Թշնամուն առանց ճակատամարտելու հաղթել. ահա ռազմարվեստի գագաթը». Աֆորիզմներ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» տրակտատից

Ականավոր չինացի ստրատեգ և մտածող Սուն Ցզին ռազմական ստրատեգիայի մասին «Պատերազմի արվեստը» տրակտատի հեղինակն է:

Այն նվիրված է ռազմական ստրատեգիային ու քաղաքականությանը: «Պատերազմի արվեստը» տրակտատն ուսումնասիրում են ողջ աշխարհի ռազմական ակադեմիաներում ու բիզնես դպրոցներում:

Շատ համաշխարհային առաջնորդներ են ոգեշնչվում այդ աշխատությամբ: Ստորև ներկայացնում ենք 9 մտքեր այդ տրակտատից:

1. Պատերազմ վարելու կանոնի իմաստն այն է, որ չհիմնվես նրա վրա, որ հակառակորդը չի գա, այլ այն բանի վրա, թե ինչպես ես կարող եմ նրան դիմավորել: Չհիմնվել նրա վրա, որ թշնամին չի հարձակվի, այլ հիմնվել նրա վրա, որ ես անհնարին կդարձնեմ հարձակումն ինձ վրա:

2. Եթե շահ չկա, մի շարժվիր, եթե չես կարողանում ձեռք բերել, նվաճել, ուրեմն գործի մի դիր զորքին: Եթե վտանգ չկա, մի պատերազմիր: Տիրակալը չպիտի զենք բարձրացնի իր ցասման պատճառով, զորավարը ճակատամարտի մեջ չպիտի մտնի իր չարության պատճառով:

Շարժվում են այն ժամանակ, երբ դա համապատասխանում է շահին: Եթե դա շահին չի համապատասխանում, մնում են տեղում:

3. Լինում են ճանապարհներ, որոնցով չեն գնում: Լինում են բանակներ, որոնց վրա չեն հարձակվում: Լինում են ամրոցներ, որոնց համար չեն մարտնչում: Լինում են արքայական հրամաններ, որոնք չեն կատարվում:

4. Մեծ ուժերով բախումներից խուսափելը վկայում է ոչ թե վախկոտության մասին, այլ իմաստության, քանի որ ինքնազոհաբերությունը երբեք և ոչ մի տեղ առավելություն չի հանդիսանում:

5. Տիրակալը չպիտի զենք բարձրացնի իր ցասման պատճառով, զորավարը ճակատամարտի մեջ չպիտի մտնի իր չարության պատճառով: Շարժվում են այն ժամանակ, երբ դա համապատասխանում է շահին: Եթե դա շահին չի համապատասխանում, մնում են տեղում:

Ցասումը կարող է կրկին ուրախության վերափոխվել, չարությունը` հրճվանքի, սակայն կործանված պետությունը կրկին վեր չի հառնի, զոհերն էլ չեն վերակենդանանա:

6. Զորավարի վարպետության մասին դատում են նրա ենթակաների ջանասիրությամբ:

7. Հակառակորդին սպանում է կատաղությունը, նրա հարստությանը` տիրանում ագահությունը:

8. 100 ճակատամարտում 100 հաղթանակ տանելը ռազմական արվեստի գագաթնակետը չէ: Թշնամուն առանց ճակատամարտելու հաղթել. ահա ռազմարվեստի գագաթը:

9. Պատերազմը խաբեության ճանապարհ է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․