Մեռած իրերի օրենքը. 3 կանոն, որ պետք է անգիր իմանալ

Like on FB:

Իրերը և մարդիկ։ Ի՞նչ կարելի է պահանջել ու ի՞նչ սպասել թե՛ մեկից, ու թե՛ մյուսներից։

Արևմտյան հոգեբան-բիհևիորիստներն արդեն վաղուց կատարում են կապիտալիստների պատվերները. Նրանց օգնում են ավելի լավ վաճառել ապրանքները։

Հոգեբանները դարձել են կապիտալը սպասարկող մարքետոլոգներ։ Հոգեբաններն ուսումնասիրում են մարդու՝ որպես գնորդի վարքագիծը, ընդ որում ,նրանց հետաքրքիր է հասկանալ միայն մեկ բան՝ ինչպես անել այնպես, որ գնորդներն ավելի շատ գնեն։

Մեռած իրերի դիզայնի օրենքը՝ «Շատ ֆունկցիաներ, և բոլորն էլ վատ են աշխատում»։

1. Ապրանքի ճկունություն

2. Մեռած իրերի դիզայնի օրենքը

3. Կենդանի ու մեռած բնության ճկունությունը

Տվյալ նպատակի իրականացմանն ուղեկցող խնդիրները հոգեբանների մոտ համապատասխանաբար հետևյալն են՝

1. Ինչպես գնորդին ավելի վճարունակ դարձնել

2. Ինչպես մարդուն թույլ չտալ մտովի ու ֆիզիկապես շեղվել ուրիշ ինչ-որ բանի վրա, իր առջև այլ նպատակներ դնել, բացի կապիտալիստի միջին շահույթն ավելացնելուց։

Հոգեբան-շուկայագետների մոտ ապրանքի վերաբերյալ կա մի հետաքրքիր եզրույթ՝ ապրանքի ճկունություն։ Ի՞նչ է դա։

Գոյություն ունեն գնորդներ, որոնք իրենց պահանջմունքների վերաբերյալ հստակ պատկերացումներ չունեն։ Նրանք միայն մեկ պահանջմունք ունեն՝ գնել, փող ծախսել։

Պարզ ասած՝ այդ մարդիկ չգիտեն, թե ինչ են ուզում։ Երբ նրանք գալիս են փող ծախսելու, նրանց օգնելու համար վաճառվում են, այսպես կոչված, «ճկուն ապրանքներ»։ Դրանք շատ բան կարող են անել, բայց այդ շատ բանն անում են ոչ այնքան արդյունավետ կերպով։

Այդպիսի ճկուն ապրանքի լավագույն օրինակը սմարթֆոնն է։ Դրա շնորհիվ մենք բոլորս դարձել ենք մելոմաններ, գրողներ և, իհարկե, լուսանկարիչներ։

Մեռած իրերի դիզայնի օրենքը։

Դիզայնի կարևորագույն օրենքներից մեկն ասում է՝ «Որքան իրը շատ ֆունկցիաներ ունի, այնքան քիչ է դրա նոր ֆունկցիաների էֆեկտիվությունը»։

Իր ֆունկցիոնալությամբ կատարյալ ապրանքը մարքետոլոգների մոտ կոչվում է մասնագիտացված ապրանք։ Այն կատարում է իր միայն մեկ ֆունկցիան, բայց շատ լավ է կատարում։ Իսկ եթե դրանք երկուսն են, ուրեմն դրանցից ինչ-որ մեկն ավելի վատ կաշխատի։

Ճկունությունը կենդանի ու մեռած բնության մեջ։

Ամենահետաքրքիրն այն է, որ ապրանքի ճկունության օրենքը բացարձակապես չի աշխատում կենդանի բնության մեջ, ուր խոսքը գնում է մարդկանց, կենդանիների, բույսերի մասին։ Մենք՝ կենդանի արարածներս, կարող ենք ամեն ինչ, և ամեն ինչ կարող ենք լավ։

Դիզայնի այս օրենքն աշխատում է, երբ խոսք է գնում՝

• ինչ-որ ձեռակերտ բանի մասին

• մեխանիզմների մասին

• ինչ-որ արտադրանքի մասին

Կամ… մարդկանց ու կենդանիների մասին, ովքեր օգտագործվում են՝ որպես մեկ ֆունկցիա կատարելու համար մշակված մի բան։

Մեր խնդիրն այն է, որ մենք ամեն ինչ շփոթում ենք։ Դրա համար պետք է հիշել պարզ կանոններ՝

1. Ամեն անգամ, երբ քեզ պետք է ինչ-որ գործիք օգտագործել, ընտրիր այն մեկը, որը միայն մեկ ֆունկցիա ունի։ Եվ դա արա միայն այն ժամանակ, երբ դա քեզ իսկապես անհրաժեշտ է։

Մի գնիր մուլտիֆունկցիոնալ ապրանք-խաղալիքներ, որոնք կարողանում են ամեն ինչ, բայց այդ ամեն ինչը շատ վատ են անում։

Դրանով դու նախ գումար կտնտեսես, հետո էլ կկրճատես արդյունաբերության բացասական ազդեցությունը բնության վրա։

2. Նախքան ինչ-որ բան գնելը սահմանիր քո օրախնդիր պահանջմունքները, դրանց մասին հստակ պատկերացում ունեցիր։ Միայն այդ ժամանակ խանութ գնա։

3. Գրասենյակից դուրս մարդուն մի մոտեցիր՝ որպես «քո խնդիրները լուծող գործիքի»։

Սա թույլատրելի է միայն հայտնի իմաստով, մասնագիտական միջավայրում, ժամային որոշակի սահմանափակման (9.00-18.00) դեպքում։ Այստեղ դու իրավունք ունես պահանջել աշխատանքի որակ ու մարդուն տեսնել՝ որպես «քո խնդիրները լուծող գործիքի»։

Այս ոլորտում նույնպես աշխատում է դիզայնի «մասնագիտացված ապրանքը լավագույն ապրանքն է» օրենքը։

Նույն կերպ ենք մենք մոտենում ամուսնությանը։ Մենք մտածում ենք, որ ամուսինը/կինը գործիք է, որը պետք է լուծի մեր խնդիրները՝ ժամանցային, կրթական, տնտեսական-կենցաղային, ֆինանսական, ներկայացուցչական, ռելաքսացիոն, վերարտադրողական, և այլն։

Բայց հենց որ մենք մարդուն սկսում ենք վերաբերվել՝ որպես իրի, մեզ անմիջապես ապտակում է մեռած իրերի դիզայնի կանոնը՝ շատ ֆունկցիաներ, ու բոլորը վատ են աշխատում։

Մարդուն պետք է վերաբերվել՝ որպես մարդու, այլ ոչ թե՝ որպես իրի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Մոռացեք դիետաների մասին․ Ամեն երեկո դրեք ՍԱ լեզվի տակ ու մեկ շաբաթում նիհարեք 5 կգ
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին
Մորաքույրս 50 տարեկանում ասպիրինով դիմակ է օգտագործում և 30 տարեկանի տեսք ունի
Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»
15 ֆիլմեր, որոնք դուք պարտավոր եք դիտել. այս ֆիլմերն իրավացիորեն կարելի է գլուխգործոց համարել
«Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք». Սամուրայի կյանքի 20 կանոնները, որոնք գրվել են ավելի քան 400 տարի առաջ
Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան
«Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն»․ Հայերի մեծ բարեկամ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը