Դեմքի մազածածկույթի դեմ պայքարելու 3 արդյունավետ միջոց 50–ն անց կանանց համար

Կատարյալ հարթ մաշկը ցանկացած կնոջ երազանքն է։

Եվ եթե բնական փոփոխությունների հետ, ինչպիսիք են կնճիռներն ու պիգմենտները, ժամանակի ընթացքում համակերպվում ենք, ապա անցանկալի մազերը կանանց հուսահատության են հասցնում։

Անցանկալի մազերից ազատվելու շատ միջոցներ կան։

Որո՞նց է ճիշտ տալ նախապատվությունը պատկառելի տարիքի կանանց։

zNews-ն առաջարկում է այս երեք տարբերակները։

1. Մեղրամոմով էպիլյացիա

Տնային պայմաններում օգտագործելու համար գոյություն ունեն մեղրամոմով հատուկ շերտակտորներ՝ թղթե հիմքի վրա, որոնց բաղադրության մեջ հաճախ մաշկը փափկեցնող և հանգստացնող եթերայուղեր են մտնում, բայց ամեն դեպքում խորհուրդ է տրվում փորձառու մասնագետի դիմել։ Արդյունքը 3-4 շաբաթ տևում է։ Սրա թերություններից է տեղային կարմրության հնարավոր առաջացումը։ Հնարավոր են նաև ալերգիկ ռեակցիաներ։

2. Լազերային էպիլյացիա

Այս մեթոդի արդյունավետությունը բավական բարձր է. արդյունքը երևում է արդեն առաջին պրոցեդուրայից հետո, իսկ կուրսն անցնելուց հետո հնարավոր է լիովին ազատվել անցանկալի մազերից։ Այս մեթոդն անվնաս է, որովհետև ճառագայթն ազդում է միայն մաշկի վրա, այն չի ազդում ոչ ավշային հանգույցների, ոչ արյան վրա։ Ինչ վերաբերում է այս մեթոդի բացասական կողմերին, ապա պետք է նշել, որ այն արդյունավետ չէ բաց գույնի, սպիտակ և բարակ մազերի դեպքում։

3. Պինցետ

Մազերը պինցետով հանելը կարող է ձանձրացնել, բայց դա ստուգված և համեմատաբար ոչ տրավմատիկ միջոց է։ Տեխնիկան պարզ է, հասանելի և կարող է օգտագործվել ցանկացած հարմար ժամանակ։ Այս մեթոդի թերություններից է ներաճող մազերի ի հայտ գալը և այն, որ այս դեպքում մազերը բավական արագ են աճում և հաճախ պետք է հանել։

Այս երեք մեթոդները կարելի է համարել 50-ն անց կանանց համար լավագույն տարբերակները։ Սակայն հիշեք, որ եթե մազերը չափազանց շատ են, պետք է գտնել դրանց առաջացման պատճառները և անհրաժեշտ բուժում ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․