Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին

zNews-ն այսօր անդրադառնում է մանկական առողջությանը և ներկայացնում է այն իրավիճակների ցանկը, երբ ծնողն առանց գիտակցելու վնասում է երեխային:

1. Երեխային խուտուտ տալ

Հաճախ է լինում, որ մեծերը երեխային ուրախացնելու համար նրան խուտուտ են տալիս: Սակայն գիտնականներ պարզել են, որ խուտուտը չի առաջացնում երջանկության այն նույն զգացողությունը, ինչ զվարճալի կատակը: Թվում է թե երեխան ուրախ ծիծաղում է, բայց դա ընդամենը անկառավարելի ռեֆլեկտորային ծիծաղ է և իրականում խուտուտը կարող է տհաճ լինել երեխայի համար:

2. Անկողնու մեջ բարձեր և փափուկ խաղալիքներ դնել

Ոչ բոլոր ծնողներն են հասկանում, որ երեխային առողջ քնի համար միայն լավ ներքնակ, սավան և թեթև վերմակ է անհրաժեշտ: Եվ հաճախ երեխայի անկողնում բարձեր են հայտնվում և փափուկ խաղալիքներ: Գիտնականները պարզել են, որ մինչև որոշակի տարիք երեխաների համար բարձի վրա քնելը վնասակար է, իսկ խաղալիքներն էլ իրենց հերթին կարող են խանգարել նրան և նույնիսկ երբեմն դժվարացնեն շնչառությունը:

3. Երեխայի քնած ժամանակ սենյակում գիշերալամպ վառել

Ողջ գիծեր սենյակում վառ թողած թույլ լույսն անգամ երեխային վնաս է: Աճի հորմոնն ավելի լավ է արտադրվում մթության մեջ, այդ պատճառով աշխատեք խուսափել գիշերը սենյակը թեկուզ մի թեթև լուսավորելուց:

4. Օրորել

Յուրաքանչյուր ծնող բախվում է այն իրավիճակի հետ, երբ փոքրիկին, անկախ նրա տարիքից, դժվար է եղել քնացնելն առանց օրորելու: Մանկաբույժները պնդում են, որ քնի հետ կապված խնդիրներից կարելի է խուսափել, եթե երեխային ծնված օրվանից սովորեցնեք օրվա ռեժիմին և վերացնեք բոլոր արտաքին և ներքին գրգռիչները՝ սով, թաց տակդիր, աղմուկ, անհարմար հագուստ և այլն: Իսկ եթե առանց օրորելու ամեն դեպքում չի ստացվում, ուրեմն աշխատեք, որ դրանք սահուն և ոչ տևական լինեն:

5. Երեխայից թաքցնել հայելին՝ հայտնի սնահավատությունների պատճառով

Ի հեճուկս բոլոր սնահավատությունների, ժամանակակից մանկաբույժները խորհուրդ են տալիս ծնողներին խաղալ իրենց երեխաների հետ հայելիով, քանի որ այս ինտերակտիվ զբաղմունքը օգնում է նրանց ճանաչել իրենց և ձևավորել իրենց անհատականությունը:

6. Փոքրիկի համար ստերիլ պայմաններ ստեղծել

«Մաքրությունը առողջության գրավականն է», – այսպես են մեզ սովորեցրել մանկուց: Սակայն տարբեր երկրների գիտնականները միաձայն պնդում են, որ չափից դուրս ստերիլությունը վնասում է երեխայի զարգացմանը: Այն դանդաղեցնում է լավ իմունիտետի ձևավորումը, նպաստում է ալերգիկ հիվանդությունների, օրինակ բրոնխիալ ասթմայի, ալերգիկ ռինիտի և ատոպիկ դերմատիտի զարգացմանը:

7. Չափազանց շուտ սկսել սովորեցնել գիշերանոթին

Գիշերանոթը շատ վիճելի թեմա է: Այստեղ կարևորը կուրորեն չհետևելն է կողքից տրվող խորհուրդներին և միշտ հաշվի առնել երեխայի շահերը: Պետք չէ ակնկալել, որ նա կսկսի գիշերանոթ օգտագործել 1-1,5 տարեկանում: Նա դեռ լրիվ չի հասկանում, թե ինչպես պետք է արձագանքի իր մարմնի ազդանշաններին: Վաղ թե ուշ երեխան կսովորի վերահսկել իր ցանկությունները, այդ ժամանակ էլ նա կսկսի նորմալ օգտվել գիշերանոթից:

8. Ստիպել երեխային, որ ուտի ողջ չափաբաժինը

Շատ ծնողներ վշտանում են, երբ երեխան հրաժարվում է ուտել իրեն հատկացված ուտելիքի ողջ չափաբաժինը: Եվ ծնողները սկսում են ստիպել, սպառնալ և զոռով կերակրել երեխային: Արդյունքում ափսեն դատարկվում է, ծնողները գոհ են: Միայն թե քչերը գիտեն, որ այս ծայրահեղությունը նպաստում է երեխայի մոտ սխալ սննդային սովորույթների ձևավորմանը: Նա չի կարողանում սովորել հասկանալ իր օրգանիզմը, և ընդհակառակը, նա սովորում է առանց գիտակցելու չափից դուրս ուտել:

9. Երեխային հեռու պահել ալերգեններից

Գեթեբորգի համալսարանի պրոֆեսոր Գյորան Վեներգրենը հայտարարում է, որ «Երեխաներին վաղ հասակում ալերգեններ պարունակող մթերքներ տալը ոչ միայն վնաս չէ, այլև օգտակար է: Իմունային համակարգը սովորում է ճիշտ արձագանքել դրանց: Տիպիկ օրինակ կարող է լինել ձուկը, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ձկան մանրացված ֆիլե տալ երեխաներին անգամ 4 ամսականից»:

10. Ստիպել երեխային կիսվել իր ունեցածով

Մոտավորապես 2 տարեկանում երեխան սկսում է իրեն որպես անհատ ընդունել և իրերը, որոնք նա իրենն է համարում, իր եսի շարունակությունն են դառնում: Այդ պատճառով բոլոր նրանց, ովքեր հավակնում են իր «ունեցվածքին», երեխան իր անձնական սահմանները խախտողներ է համարում: Ցավոք ոչ բոլոր ծնողներն են սա գիտակցում: Նրանք չեն ցանկանում, որ շրջապատում իրենց երեխային ժլատ համարեն, այդ պատճառով վիճելի իրավիճակներում հաճախ են ստիպում երեխային կիսվել իր խաղալիքով կամ ուտելիքով: Հոգեբաններն էլ իրենց հերթին համոզված են, որ այդպիսով մենք «հարմար» երեխաներ ենք դաստիարակում; Նրանք չեն կարողանում լսել իրենց և գործում են ի հեճուկս իրենց ցանկությունների: Արդյունքում նրանցից կանայք և տղամարդիկ են մեծանում, որոնք չգիտեն «ոչ» ասել, նույնիսկ եթե դա իրենց շահերից է բխում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․