Առողջության մասին 20 ոսկե խորհուրդներ 104-ամյա իմաստուն Անդրեյ Վորոնի կողմից

Like on FB:

Այս մարդուն ճակատագիրը շատ տհաճ անակնկալներ է մատուցել։ Նա սովորել է գիմնազիայում, ապա ավարտել սեմինարիա։

Երկու անգամ դատապարտվել է։ Հետո վերադարձել է հայրենի գյուղ, ուր ապրել է՝զբաղվելով այգեգործությամբ։

Նրա մահից հետո անգնահատելի տետրեր են մնացել, ուր իմաստուն ծերունին գրի էր առնում կյանքի մասին իր նշումները, բանաստեղծություններ, աղոթքներ, տարատեսակ խորհուրդներ, պատմություններ։ Կարելի է ասել, որ դա մեր նախնիների կորսված ժառանգությունն է։ Այժմ ներկայացնենք դրանցից մի քանիսը։

1. Ուտելիս չափը մի անցեք։ Քաղցած գազանն ավելի խորամանկ ու հնարամիտ է, քան կուշտ մարդը։ Մի բուռ խուրմայով ու մի գավաթ գինով հռոմեական լեգեոներները սպառազինված վազում էին 20 կմ., մխրճվում թշնամական շարքերը ու կռվում առանց շունչ քաշելու։ Իսկ գերհագեցածությունից ու խրախճանքներին տրվելուց Հռոմեական կայսրությունը կործանվեց։

2. Պետք չէ հեռու գնալ դեղերի հետևից։ Բնությունը դրանք մեզ համար հարևանությամբ է նախատեսել ու պատրաստել։ Ուռենին առաջին բույսերից էր, որը ջրհեղեղից հետո կանաչեց ափերին։ Անհաշվելի է, թե այն քանի հիվանդության դեմ է պայքարում՝գլխացավ, նևրալգիա, նևրոզներ, ռևմատիզմ, պոդագրա, լյարդի, ստամոքսի հիվանդություններ, մրսածություն։

• 1 ճաշի գդալ ուռենու բողբոջները եփել կես լիտր ջրով, եռացնել 5 րոպե։ Խմել 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ։

• Ուռենու թարմ տերևները կպցնել կոշտուկներին։ Մանրացված փոշին ցանում են վերքերի վրա ու կանգնեցնում արյունահոսությունը։ Կեղևի կամ ճյուղերի եփուկից ոտքերի համար լոգանքներ են անում երակների վարիկոզ լայնացման, էկզեմայի, ճաղատության, ֆուրունկուլյոզի դեպքում։

3. Ապրեք այնտեղ, ուր մաքուր օդ կա։ Եթե չի ստացվում, ապա հաճախ գտնվեք բնության գրկում։

4. Ընթրիքից հետո կես ժամ զբոսնեք։

5. Երբ ուտում եք, վրայից ոչինչ մի խմեք։ Մի խմեք ոչ ուտելուց առաջ, ոչ հետո։

6. Երեխայի հետ դեղատներն ու հիվանդանոցները չընկնելու համար նրան Բնության ձեռքը հանձնեք։ Փոքր տարիքից սովորեցրեք հողի վրա բոբիկ քայլել։ Սա շատ է կոփում։ Վառվե՞լ է արևից երեխան փողոցում, միայն օգտակար է, մեղո՞ւն է կծել, նույնպես լավ է, եղի՞նջն է այրել, սառը ջրի մե՞ջ է լողացել, այգում ինչ-որ անծանոթ բա՞ն է կերել, ոչ մի սարսափելի բան չկա, նշանակում է՝ կոփվել է, ամրացել մարմնով ու հոգով։

7. Երբ կտրում եք բանջարեղենը, դրանք կորցնում են հողի ուժը։ Ավելի լավ է դրանք ուտել ու եփել ամբողջական։ Սոխը կրկնակի օգտակար է, եթե այն ձեռքերով կիսես կամ փայտյա տախտակով տրորես։

8. Պարտադիր չէ խանութից գնված թեյ խմել։ Ինձ համար լավագույն եփուկը տանձենու երիտասարդ ճյուղերի թուրմն է։ Սա շատ բուրավետ ու բուժիչ թեյ է։ Օրգանիզմից դուրս է բերում աղերն ու ավելորդ հեղուկը, հանում է ցավերն ու բուժում հոդերի բորբոքումը, բարձրացնում է տղամարդկային պոտենցիան։ Տանձենու երիտասարդ ցողունները եռացրեք 10-15 րոպե։

9. Ես հիվանդանոցում միայն մեկ անգամ եմ եղել, երբ ոտքս էր կոտրվել, իսկ դեղատանն ընդհանրապես չեմ եղել։ Ինքս եմ բուժվում ու ուրիշներին բուժում։ Այդ դեղերը շատ պարզ են, էժան ու մատչելի։ Օրինակ, ջուրը։ Այն թարմացնում է ուղեղը, ամրացնում սիրտը ու հանգստացնում նյարդերը։ Նկատեք, որ ես խոսում եմ ոչ թե ինչ-որ ըմպելիքի, այլ ջրի մասին։ Պետք է ջուր խմել օրական մեկ լիտրից ոչ քիչ, իսկ ավելի լավ է՝ 2-ը։ Իսկ սուրճը, թեյն ու քաղցր ըմպելիքները վնասակար են սրտի համար։

10. Պետք է շատ քայլել։ Քայլելու ընթացքում կրունկները տրորվում են ու սնուցում ուղեղը։

11. Որպեսզի թույլ չտաք, որ գրիպը ձեր տուն մտնի, պետք է միայն մանրացնել սոխն ու սխտորը ու դրանք դնել սրբիչի վրա ու շարել տան անկյուններում ու մուտքի դռան մոտ։ Վատ վիրուսը տուն չի մտնի։

12. Եթե դուք հոգնել եք, թույլ եք, հիվանդ,պարզապես թույլ տվեք, որ օրգանիզմը հանգստանա։ Թող ձեր կերակուրն ավելի պարզ լինի։ Դրա համար միևնույն կերակրատեսակը կերեք ողջ օրվա ընթացքում, հաջորդ օրը՝ մեկ ուրիշը, և այդպես՝ գոնե 1-2 շաբաթ։

13. Մի քանի օրվա ծանր աշխատանքից հետո հանգիստ է պետք։

14. Սոխն օգնում է բոլոր հիվանդությունների դեմ։ Մանր կտրատած սոխի վրա լցնել մեկ շիշ սպիրտ։ Թրմել 3 օր մութ տեղում, քամել ու ջրով խմել 15-20 կաթիլ, օրական երեք անգամ՝ մինչև ուտելը։ Այսպիսի թուրմը խթանում է բոլոր օրգանների աշխատանքը։

15. Եթե մարդն օրական գոնե 1/3 բաժակ դդումի հյութ խմի կամ խյուս ուտի, իրեն ավելի ուժեղ կզգա։ Այս առումով ևս մեկ խորհուրդ տամ. մի հագեք նեղ ու տաք ներքնազգեստ։ Բնությունն այնպես է ստեղծել մարդուն, որ նրա սեռական օրգանները մարմնից են դուրս գալիս։ Այդ պատճառով էլ նրանք միշտ պետք է սառը լինեն ու օդ շնչեն։

16. Մեր ծնողները լավ գիտեին, որ առողջության համար պետք է օգտագործել սոխ ու խոզի ճարպ, իսկ պասի շրջանում՝ շիլաներ կամ լոբի։ Ու անպայման՝ սոխ։ Ամեն օր։

17. Տանձը պտուղ է տղամարդկանց համար, բայց բուժիչ է այն տանձը, որը բուրում է։ Բացի դրանից, այն իջեցնում է արյան զարկերակային ճնշումը։ Չի կարելի հոտած տանձ ուտել։

18. Մենք մոռանում ենք, որ դեղերը հողից են աճում։ Օրինակ, հնդկաձավարը։ Այն կարգավորում է ճնշումը, օգնում շաքարախտի դեպքում։ Հնդկաձավարը հիվանդի համար կփոխարինի թե կարտոֆիլին, թե հացին։Նրանք, ովքեր սկլերոզ ունեն, տառապում են հոդացավերով, ռևմատիզմով, արթրիտով, նույնպես պետք է իրենց սննդակարգի մեջ հնդկաձավար ներառեն։ Այն ամրապնդում է անոթներն ու մաքրում աչքերը։

19. Արյան ճնշումն իջեցնելու համար ամենաօգտակարը նեխուրը, լոռամրգին ու թուրինջն են։

20. Ամենաարժեքավորը չհասած ընկույզն է։ Այն մի քանի տասնյակ անգամներ ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան չորացած ընկույզը։ Այդ պատճառով էլ հենց մի ծուլացեք մաքրել ընկույզի չհասած պտուղները ու օգտագործել մեղրով կամ օղիով։
Ահա ձեր դեղատունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից
15 օրում 13 կիլոգրամով նիհարելու պարզ միջոց
20 նշան, որ ձեր օրգանիզմում ճիճուներ կան

Latest

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի
Դրեք ջրով, աղով և քացախով լի բաժակը ձեր տան ցանկացած վայրում և տեսեք, թե ինչ տեղի կունենա հաջորդ օրը․ փորձված մեթոդ
Ամենահաջողակ երեխաների ծնողներն այս 8 դերերն են ստանձնում. այսպես են կարծում Հարվարդում
Մոռացեք երակների վարիկոզ լայնացման մասին․ 100%-անոց արդյունք
9 չափից դուրս տպավորիչ ու խելացի գաջետներ, որոնց գոյության մասին անգամ չգիտեք էլ
Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք
10+ հանճարեղ հայտնագործություն, որոնց մասին երազում են աշխարհի ծնողները. և դրանք արդեն գոյություն ունեն
Կենդանակերպի 5 նշան, ովքեր ոչնչից չեն կոտրվում
«Զիտան և Գիտան». ինչպիսի տեսք ունի հիմա գլխավոր դերակատարը՝ անկրկնելի Հեմա Մալինին