Ցիկլի ուշացման 10 ամենատարածված պատճառները

Վաղ թե ուշ բոլոր կանանց մոտ էլ լինում են դաշտանի ուշացումները:

Սովորաբար դաշտանային ցիկլի խանգարումը պայմանավորված է լինում հղիությամբ, սակայն հղիությունը բնավ դաշտանի ուշացման միակ պատճառը չէ:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում դաշտանի ուշացման ամենատարածված պատճառները:

 

1․ Ձվարայի ֆոլիկուլային կիստա

Դաշտանի ուշացման տարածված պատճառներից մեկը ձվարանի ֆոլիկուլային կիստան է, որն առաջանում է հորմոնալ խանգարման պատճառով ձվազատման բացակայության հետևանքով, որի դեպքում ֆոլիկուլը շարունակում է դաշտանն արգելակող հորմոններ արտադրել:

Նման կիստաների մեծ մասը մեկ ամիս անց անհետանում են առանց որևէ միջամտության, սակայն երբեմն դրանց ներծծման համար նշանակվում են հորմոնալ դեղամիջոցներ: Մեծ կիստաները (8 սմ-ից ավել) կարող են ոլորվել կամ պայթել, ուստի ձվարանի հատվածի ցավերը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

2․ Դեղին մարմնի կիստա

Դեղին մարմինն առաջանում է ֆոլիկուլի տեղում անմիջապես ձվաբջջի դուրս գալուց հետո: Եթե ձվազատումից հետո ֆոլիկուլը չի լցվում դեղին մարմնի բջիջներով, այլ լցվում է հեղուկով, ձևավորվում է դեղին մարմնի կիստա: Այս տիպի կիստաները կարող են ինքնուրույն ներծծվել դաշտանային երեք ցիկլի ընթացքում, սակայն որոշ դեպքերում լինում է վիրահատական միջամտության կարիք:

3․ Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

Այս հիվանդությունը բնորոշվում է բազմաթիվ կիստաների առաջացմամբ և գրեթե միշտ առաջացնում է խնդիրներ՝ կապված դաշտանային ցիկլի հետ: Հորմոնալ խանգարման հետևանքով ձվարաններում խանգարվում է ձվաբջիջների հասունացման գործընթացը, ինչի պատճառով էնդոմետրիումը չի պատրաստվում բեղմնավորմանը: Այս ամենի հետևանքով դաշտանը բացակայում է: Սովորաբար ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում դաշտանը կարող է բացակայել մի քանի ամիս:

4․ Ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

Բորբոքումները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները, այդքան անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից: Հաճախ դրանք դառնում են հորմոնալ խանգարման պատճառ, խոչընդոտում են ֆոլիկուլի հասունացմանն ու ձվաբջջի դուրս գալուն: Եթե դաշտանի ուշացումն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավով ու հեշտոցային արտադրությամբ, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ: Ժամանակին հիվանդությունը չբուժելը կարող է դառնալ արգանդափողերի անանցանելիության պատճառ, ինչն էլ հանգեցնում է անպտղության: Բացի այդ, ժամանակին միջոցներ չձեռնարկելու պատճառով հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկական բնույթ:

5․ Վահանագեղձի աշխատանքի խանգարումներ

Այս գեղձը ղեկավարում է մարդու օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր գործընթացները՝ այդ թվում նաև վերարտադրողական օրգանների աշխատանքը: Վահանագեղձի հիվանդությունները հաճախ առաջացնում են խնդիրներ՝ կապված նաև դաշտանային ցիկլի հետ (առատ արյունահոսություն, դաշտանի ուշացում և այլն): Սակայն վահանագեղձի աշխատանքի խանգարումներից շատերից կարելի է հեշտությամբ ազատվել դեղամիջոցների օգնությամբ, որոնք անհրաժեշտ բուժզննումից հետո կնշանակի ներզատաբանը:

6․ Սթրեսներ

Սթրեսային իրավիճակները, անհանգստությունն ու քնի խանգարումները երբեք անհետևանք չեն անցնում կանանց օրգանիզմի համար: Նյարդային լարվածությամբ պայմանավորված փոփոխությունները նպաստում են պրոլակտին հորմոնի առատ արտադրությանը, որն արգելակում է ձվազատման գործընթացը: Այս դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանն ու անհրաժեշտության դեպքում ընդունել հանգստացնող միջոցներ: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ հակադեպրեսանտները նույնպես կարող են նպաստել դաշտանի ուշացմանը:

7․ Կլիմայական կտրուկ փոփոխություններ

Կլիմայական կտրուկ փոփոխությունները նույնպես կարող են սթրես լինել օրգանիզմի համար, ինչի հետևանքով կարող է աննշան հորմոնալ խանգարում լինել: Բացի այդ, դաշտանի ուշացման պատճառ կարող է դառնալ երկար ժամանակ արևի ճառագայթների ներքո կամ սառը ջրում մնալը:

8․ Ծանրաբեռնվածության ավելացում

Նման խնդիրները շատ լավ ծանոթ են պրոֆեսիոնալ մարզիկներին ու ծանր ֆիզիկական աշխատանք կատարող կանանց: Նման ծանրաբեռնվածությունը հաճախ բարձրացնում է արյան մեջ ադրենալինի մակարդակը, ինչը ստիպում է օրգանիզմին արտադրել տեստոստերոն, որն էլ ճնշում է կանանց հորմոնները:

9․ Քաշի չափազանց մեծ կորուստ ու խիստ դիետաներ

Այս դեպքում օրգանիզմը չի ստանում նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ կարևոր վիտամիններն ու սննդարար նյութերը: Բացի այդ, կանանց օրգանիզմի գլխավոր հորմոնի՝ էստրոգենի արտադրության համար ճարպային շերտ է հարկավոր, իսկ դրա պակասը խանգարում է օրգանիզմում հորմոնալ բալանսն ու հանգեցնում ձվազատման բացակայության:

Բացի այդ, դաշտանի ուշացման պատճառ կարող է դառնալ տոկոֆերոլի՝ կանանց օրգանիզմի ամենակարևոր վիտամինի պակասը:

10․ Ճարպակալում

Ճարպաշերտերի ավելցուկի հետևանքով էստրոգենը սկսում է վերափոխվել անդրոգենների, ինչի հետևանքով կանանց օրգանիզմում սկսում են գերիշխել տղամարդկանց հատուկ հորմոնները: Այս ամենի ֆոնին խանգարվում է դաշտանային ցիկլը, իսկ դաշտանը բացակայում է: Այս դեպքում մարմնի զանգվածի նվազեցումը կօգնի կարգավորել և՛ հորմոնալ ֆոնը, և՛ դաշտանային ցիկլը:

Հարկ է հիշել, որ դաշտանի կարճատև ուշացումները (մինչև 5 օր) չպետք է դառնան տագնապի ու անհանգստության պատճառ, սակայն միևնույն ժամանակ դրանք պետք չէ անուշադրության մատնել:  Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատացնել վիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․