9 նշան, որոնք կհուշեն Ձեզ, որ Դուք ավելի խելացի եք, քան սովորական մարդիկ

Like on FB:

Մեր օրերում «Ուզում եմ հոլիվուդյան գերաստղի պես խելացի լինել» ֆրազն այլևս կատակ չէ, այլ միանգամայն լուրջ հայտարարություն։

Ահա մի քանի կենդանի օրինակ, թե ինչպես հոլիվուդյան աստղերը կարող են լինել շատ խելացի.

Նատալի Պորտման. Հարվարդի համալսարանի շրջանավարտ, վարժ խոսում է 6 լեզուներով։

Էմմա Ուոթսոն. բաց է թողել ուսման 2 տարին «Հարի Փոթեր» ֆիլմում նկարահանվելու պատճառով, բայց արագ լրացրել է բացն ու այժմ ունի անգլիական գրականության բակալավրի կոչում։

Շերոն Սթոուն. 15 տարեկանում ընդունվել է համալսարան՝ IQ-ի 154 միավոր ունենալով։

Քվենթին Տարանտինո. երբեք չի սիրել դպրոցական առարկաները, բացի պատմության դասերից ու դուրս է մնացել համալսարանից, բայց նրա IQ-մակարդակը 160 միավոր է կազմում, ինչը հավասար է լեգենդար բրիտանացի գիտնական Սթիվեն Հոուքինգի ցուցանիշին։

Այս ցուցակը կարելի է շարունակել։ Իսկ ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչն է միավորում միջինից բարձր մակարդակի ինտելեկտ ունեցող մարդկանց։ Պարզվում է, որ կան մի շարք նշաններ, որոնք հուշում են դրա մասին, և այս հոդվածում zNews-ը կներկայացնի Ձեզ 9 այդպիսի նշաններ։

1. Դուք չեք ծխում

Ահա 2010 թվականին անցկացված իսրայելական հետազոտությունների արդյունքները.

  • 18-21 տարեկան ծխողների մոտ ինտելեկտի գործակիցը միջինում կազմում է 94, իսկ չծխողներինը՝ 101։
  • Նրանց մոտ, ովքեր օրական 1 տուփից ավել են ծխում, IQ-ն միջինում չէր գերազանցում 90-ը, ինչը կազմում է միջին ցուցանիշի նվազագույն սանդղակը։
  • Նույն ծնողների երեխաներից ավելի խելացի էին հենց չծխող եղբայրներն ու քույրերը։

2. Դուք երաժշտություն եք սովորել

Ապացուցված է, որ երաժշտությունը նպաստում է երեխաների մտավոր զարգացմանը.

  • Համաձայն 2011 թվականին անցկացված թեստավորման արդյունքների՝ արդեն 1 ամիս երաժշտությամբ զբաղվելուց հետո 4-6 տարեկան երեխաների մոտ սկսում է բարձրանալ վերբալ ինտելեկտի սանդղակը։
  • 2004 թվականին անցկացված մեկ այլ հետազոտություն պարզեց, որ 6-ամյա այն երեխաների մոտ, ովքեր 9 ամիս հաճախում են դաշնամուրի, IQ սկսում է բարձրանալ, ինչը չի նկատվում թատերական խմբակներ այցելած կամ էլ որևէ խմբակների չգնացած երեխաների մոտ։

Սակայն այստեղ մեկ նյուանս կա. դեպքերի մեծամասնությունում հավելյալ դասընթացների գնում են հենց այն երեխաները, ովքեր բարձր ինտելեկտ ունեն։ Սրանք ցույց են տվել արդեն 2013 թվականին անցկացված հետազոտությունները։

3. Եթե Դուք ավագ երեխան եք ընտանիքում

2007 թվականին անցկացված մասշտաբային հետազոտությունները ցույց են տվել, որ ավագ զավակների IQ-ն միջինում երեք միավորով ավելի բարձր է, քան կրտսերներինը։ Սակայն գենետիկան այստեղ կապ չունի, պարզապես գործ ունենք ծնողների և երեխաների հոգեբանական փոխազդեցության տարբեր սանդղակների հետ։ Մեծ երեխաները ստիպված են ավելի շուտ մեծանալ, ու նաև այս պատճառով է, որ ավագներն ավելի հաճախ են կրտսերներից ավելի հաջողակ լինում, քան հակառակը։

4. Դուք լավ կազմվածք ունեք

Ֆրանսիական մի գիտափորձի շրջանականերում 2200 հասուն մարդիկ 5 տարի շարունակ IQ թեստավորում էին անցնում, և պարզվեց հետևյալը.

  • Բառային թեստում այն մարդիկ, ով հասակ-քաշ նորմալ համասնություն ունեն, հիշում են բառերի 56 տոկոսը, մինչդեռ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 44 տոկոս։
  • 5 տարի անց նույն թեստը ցույց տվեց նույն արդյունքը նորմալ քաշով մարդկանց մոտ, իսկ ավելորդ քաշ ունեցողների ցուցանիշն իջավ մինչև 37.5 տոկոս։

Այ թե ինչ ասել է՝ «առողջ մարմնում առողջ ոգի»։

5. Դուք սիրում եք կատուներին

Գուցե շների սիրահարներն ավելի ակտիվ ու շփվող են, բայց 2014 թվականին անցկացված IQ թեսթերը ցույց են տվել, որ կատուների սիրահարներն ավելի լավ ցուցանիշներ ունեն։ Որպես կանոն, նրանք ավելի նստակյաց են ու ավելի շուտ նախապատվությունը կտան ընթերցանությանը, քան դատարկաբանությունը․ Հնարավոր է, որ հենց սրանով էլ պայմանավորված է նրանց ցուցանիշների տարբերությունը։

6. Ձեզ կերակրել են մայրական կաթով

Նորածինների 90% տոկոսն օժտված է գենով, որն ապահովում է ուղեղի արագացված զարգացում է, երբ երեխան սնվում է մայրական կաթով։ Արդյունքում IQ-ի ցուցանիշը միջինում 7 միավորով բարձր է հենց այն մարդկանց մոտ, ում ժամանակին մայրական կաթով են սնել։ Սա պարզվել է Մեծ Բրիտանիայում ու Նոր Զելանդիայում շուրջ 3000 երեխաների ուսումնասիելու արդյունքում։ Սակայն այսօր կաթնային խառնուրդներ արտադրողները սկսել են իրենց արտադրանքի մեջ ավելացնել չհերիքող բաղադրամասերը, սակայն համեմատական գիտափորձեր դեռ չեն անցկացվել, որպեսզի պարզեն դրանց արդյունավետությունը։

7. Դուք օգտագործել եք ռեկրեացիոն նյութեր (ալկոհոլ, ամֆետամիններ, մարիխուանա, կոկաին և այլն)

Հաշվի առեք, այստեղ կախվածությունը հակադարձ է. ոչ թե թմրանյութերն են բարձրացնում IQ-ն, այլ ընդհակառակը՝ մանուկ հասակում ունեցած բարձր IQ-ն կարող է հասուն տարիքում ծնել վնասակար կախվածությունները։ 2012 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 1958 թվականին ծնված 6000 բրիտանացիներից նրանք, ովքեր 11 տարեկանում ավելի խելացի են եղել, քան իրենց հասակակիցների մեծամասնությունը, ավելի մեծ հավանականությամբ են արդեն հասուն տարիքում ձեռք բերել կախվածություն ալկոհոլից կամ էլ թմրանյութերից։

8. Դուք ձախլիկ եք

Հաճախ ձախլիկներին հատուկ է այսպես կոչված դիվիրգենտ մտածողություն, որը, պարզ ասած, միևնույն խնդրի բազմաթիվ լուծումներ փնտրելու ստեղծարար ունակությունն է։

9. Դուք բարձրահասակ եք

Չնայած նրան, որ առայժմ չկան որևէ հստակ ապացույցներ, որ մարդու հասակն ուղղակի կապ ունի նրա ինտելեկտի հետ, Փրինսթոնյան համալսարանի անցկացրած հետազոտություններում նշվում է, որ սկսված նախադպրոցական տարիքից ու ողջ մանկության ընթացքում ավելի բարձրահասակ աղջիկներն ու տղաներն առավել լավ արդյունքներ են ցույց տալիս թեստերում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Մոռացեք դիետաների մասին․ Ամեն երեկո դրեք ՍԱ լեզվի տակ ու մեկ շաբաթում նիհարեք 5 կգ
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին
Մորաքույրս 50 տարեկանում ասպիրինով դիմակ է օգտագործում և 30 տարեկանի տեսք ունի
Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»
15 ֆիլմեր, որոնք դուք պարտավոր եք դիտել. այս ֆիլմերն իրավացիորեն կարելի է գլուխգործոց համարել
«Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք». Սամուրայի կյանքի 20 կանոնները, որոնք գրվել են ավելի քան 400 տարի առաջ
Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան
«Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն»․ Հայերի մեծ բարեկամ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը