Ինչպե՞ս է դասավորվել պատմության ամենախելացի մարդու ճակատագիրը. նրա IQ-ն 300 էր

ԱՄՆ բնակիչ Ուիլյամ Սայդիսն անցել է պատմության մեջ որպես մոլորակի ամենախելացի մարդ: Նա ապրել է 20-րդ դարում: Ծնողները ուկրաինացի հրեաներ են եղել, որոնք Ամերիկա են տեղափոխվել այն բանից հետո, երբ հայրը հակասություններ է ունեցել հայրենիքի իշխանությունների հետ: Տղան ծնվել է 1898 թ. ապրիլի 1-ին: Հայրն ու մայրը շատ ժամանակ են տրամադրել ու ջանքեր են գործադրել տղային պատշաճ դաստիարակելու համար, սակայն հայրը ծայրահեղ պատասխանատու էր այդ հարցում: Բանն այն է, որ հայրը՝ Բորիս Սայդիսը մասնագիտությամբ հոգեբան էր, ով բազմաթիվ արժեքավոր աշխատություններ է հրապարակել: Ծնողները շատ էին ցանկանում, որ իրենց երեխան կյանքի առաջին ամիսներից սկսած զարգացնի ուղեղը, խելացի դառնա:

Տղան իսկապես խելացի էր մեծանում: Նա մի տարեկան էլ չկար, երբ գիտեր մեծ քանակությամբ բառեր ու արագ խոսում էր: մեկուկես տարեկանում արդեն թերթեր էր կարդում, սիրում էր լեզուներ ուսումնասիրել: 12 տարին չլրացած տղան ընդունվեց Հարվարդի համալսարան, որտեղ աշխատում էր իր հայրը: Բորիս Սայդիսը մտադիր էր տղային համալսարան տանել 7,5 տարեկանում, սակայն վերջինիս չընդունեցին տարիքի պատճառով:

Տղան չուներ շատ ընկերներ, սակայն մանկուց նրան շրջապատում էին լրագրողները, ինչն էլ շատ էր անհանգստացնում Ուիլյամին: Այդ պատճառով 12 տարեկանում նա նյարդային նոպա ունեցավ, ինչից հետո ծնողները որդուն առողջարան ուղարկեցին:

Համալսարանում նրան ծաղրում էին, կասկածանքով նայում չափազանց ծելացի երիտասարդին, երբեմն նաև նախանձում նրան: Նրա IQ-ն ֆենոմենալ բարձր էր՝ 250-300, մինչդեռ սովորական խելացի մարդկանց IQ-ն լինում է միջինում 110: Ուիլյամն ավելի քան հարյուր օտար լեզու գիտեր և անգամ կարողացել է իր սեփական լեզուն հորինել: Կյանքը նա նվիրել է գիտությանը և հոր նման որպես դասախոս է աշխատել Հարվարդի համալսարանում: Սակայն ավելի ուշ նա ստիպված էեղավ աշխատանքից դուրս գալ՝ ուսանողների սպառնալիքների պատճառով: Ծնողներն օգնեցին նրան այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվել: Ուիլյամը նաև հոբբի ուներ. նա հավաքում էր երկաթուղային տոմսեր և անգամ գիրք է գրել դրա մասին:

Հանրության մշտական հետաքրքրությունն իր նկատմամբ նյարդայնացնում էր Ուիլյամին: Նա փորձում էր թաքնվել խմբագիրներից, լրագրողներին, որոնք իր մասին ամենաանհավանական հոդվածներն էին հրապարակում:

Ուիլյամը շատ էր մտահոգվում, քանի որ իրեն մտերիմները չէին հասկանում: Նա միայնակ էր զգում: Հնարավոր է՝ սրանից շեղվելու համար էլ նա զբաղվում էր քաղաքականությամբ, մասնակցում հեղափոխություններին: Բոստոնում հերթական ապստամբությունից հետո նա անգամ կարճ ժամանակաով բանտում հայտնվեց:

Հանճարն ընտանիք այդպես էլ չկազմեց, քանի որ չէր հետաքրքրվում սեփական անձնական կյանքով, այլ նախապատվությունը տալիս էր գրքերին ու գիտելիքին: Լրագրողների դեմ հերթական դատը հաղթելուց ամիսներ անց նա մահացավ ուղեղի հիվանդությունից: Ուիլյամն ընդամենը տարեկան էր: Նրան անգամ մահից հետո հանգիստ չէին տալիս՝ գրելով, որ հանճարի օրինակը ցույց է տվել, որ շատ խելացի լինելը վտանգավոր է առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․