Ուժեղ ու հայտնի կանանց մտքերը կյանքի մասին

zNews-ը ի մի է բերել հանրահայտ ու գեղեցիկ կանանց՝ թևավոր խոսքեր դարձած մեջբերումները:

Մեջբերվածների թվում են ոչ միայն լրագրող ու գրողներ, այլև՝ դերասանուհիներ, որոնք հայտնի են նախևառաջ՝ իրենց գեղեցկությամբ:

Ընտրանին ունի հետևյալ տեսքը`

1. Տղամարդու հետ պետք է լավ լինի, վատ ապրել՝ ես ինքս էլ կարող եմ։ – Մերիլին Մոնրո։

2. Անտարբերությունը կնոջը նյարդային է դարձնում, իսկ հոգատարությունը՝ քնքուշ։ Յուրաքանչյուր տղամարդ ունի այն, ինչին արժանի է։ – Ֆաինա Ռանևսկայա։

3. Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, դուք պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել։ – Կոկո Շանել։

4. Եթե կինը հանելուկային է թվում, ուրեմն այստեղ տղամարդու մատն է խառը։ – Օդրի Հեփբերն։

5. Դժվար է անդիմադրելի լինել, եթե դու ծույլ ես։ – Սոֆի Լորեն։

6. Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց որ երբեք՝ սահմանը։ – Մարգարեթ Թեթչեր։

7. Դավաճանությունը կարող ես ներել, բայց վիրավորանքը՝ ոչ։ – Աննա Ախմատովա։

8. Միայնությունն ու զգացողությունը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակներն են։ – Մայր Թերեզա։

9. Զայրույթն ու կատաղությունն ի վիճակի չեն ոչ մի խնդիր լուծել։ – Գրեյս Քելլի։

10. Եթե դու ինչ-որ բան ես անում ուրիշների համար առանց շնորհակալության խոսքերի սպասելու, ինչ-որ մեկը դա գրի է առնում ճակատագրերի գրքում ու քեզ է ուղարկում աներևակայելի երջանկություն, որի մասին դու չէիր էլ երազել։ – Անջելինա Ջոլի։

11. Տղամարդիկ ավելի քիչ են խաբում, քան կանայք, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսում են իրենց զգացմունքների մասին։ – Արքայադուստր Դիանա։

12. Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, բայց նրան այդ վիճակում թողնելն անթույլատրելի է։ – Սարի Գաբոր։

13. Երջանկությունն ամուր առողջությունն է ու վատ հիշողությունը։ – Ինգրիդ Բերգման։

14. Կյանքը չափազանց կարճ է։ Այդ պատճառով էլ սկսեք աղանդերից։ – Բարբարա Սթրեյզանդ։

15. Իսկական սերն այն չէ, որը դիմանում է տարիների բաժանման փորձությանը, այլ այն, որ դիմանում է տարիներով միասին լինելու փորձությանը։ – Հելեն Ռոուլենդ։  

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․