Կինն ամուսնուն այրված տոստ մատուցեց ընթրիքին. վերջինիս արձագանքն աննկարագրելի էր

Որտեղ և երբ է տեղի ունեցել այս պատմությունն, այդքան էլ կարևոր չէ:

Բայց այստեղ կարելի է տեսնել ծնողների, ովքեր իրենց երեխաների համար լավ օրինակ են ծառայում:

Այս փոքրիկ դասը սովորեցնում է տեսնել դրական բաներ, նույնիսկ կյանքի բացասական պահերին:

Խորհուրդ ենք տալիս՝ բոլորը կարդան zNews-ի այս հուզիչ պատմությունը:

«Երբ ես ութ տարեկան էի, մայրիկս սիրում էր պատրաստել մեզ համար: Մի օր, ուշ երեկոյան, երբ նա ընթրիք էր պատրաստել դժվար աշխատանքային օրվանից հետո, նա դեսերտ դրեց հայրիկի դիմաց՝ ափսեում այրված տոստ էր:

Ես սպասում էի, որ հայրիկը կնկատի այրված տոստը և ինչ-որ բան կասի: Բայց հայրիկս կերավ իր տոստը և հարցրեց ինձ, արդյոք ես արել եմ իմ տնային աշխատանքները և ինչպես է օրս անցել: Ես չեմ հիշում, թե ինչ պատասխանեցի նրան: Բայց հիշում եմ, թե ինչպես լսեցի այդ գիշեր, ինչպես է մայրիկս ներողություն խնդրում հայրիկիցս չստացված տոստի համար: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց հայրիկս. «Սիրելիս, ես սիրում եմ այված տոստ»:

Ավելի ուշ, երբ ես գնացի հայրիկիս բարի գիշեր մաղթելու, ես հարցրեցի նրան, արդյոք նա իսկապես սիրում է այրված տոստ: Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.

«Քո մայրն այսօր ամբողջ օրը չարչարվել է աշխատավայրում, և նա շատ է հոգնել: Եվ բացի այդ, այրված տոստը չի խանգարում, վնաս չէ ոչ ոքի, բայց դու գիտես, թե ինչպես են վիրավորում կտրուկ խոսքերը: Գիտես, որդիս, մեր կյանքը լի է անկատարությամբ, թերի բաներով, և այդ թվում նաև մարդիկ: Ես նույնպես իդեալական չեմ: Հաճախ մոռանում եմ ծննդյան և հիշարժան օրերի մասին: Բայց տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել: Պետք է սովորել ընդունել միմյանց թերությունները և ուրախանալ, որ մեր մեջ կան տարբերություններ: Այս փոքրիկ գաղտնիքը օգնում է ստեղծել անկեղծ և երկարատև հարաբերություններ: Կյանքը շատ կարճ է, որպեսզի առավոտյան ափսոսանքով արթնանաս: Սիրիր այն մարդկանց, ովքեր ուրախություն են պատճառում քեզ, և մի չարացիր նրանց հանդեպ, ովքեր դա չեն անում»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․