Ինչպես դառնալ կատարյալ կին սիրած տղամարդու համար

Շատ ամսագրերում կարելի է գտնել կատարյալ կին դառնալու վերաբերյալ խորհուրդներ:

Ըստ այդ խորհուրդների, կատարյալ կինը շլացուցիչ տեսք ունի, խնամված է և սլացիկ, լավ աշխատանք ունի և շատ զբաղմունքներ:

Միաժամանակ նա հոգատար կին է, հիանալի տանտնտեսուհի և խոհարար, հիանալի մայրիկ և հրաշալի սիրուհի:

Կարո՞ղ է արդյոք կինը լինել այդպիսին: Կարող է, մի քանի օր:

Այնուհետև նա հոգնածությունից ոտքերի վրա չի կարողանա կանգնել:

Այսպիսին են տեսնում կանայք իրենց կատարյալ լինելը, իսկ ի՞նչ են իրականում գնահատում տղամարդիկ, ի՞նչ են ակնկալում իրենց ընտրյալից:

Արտաքին խնամվածություն

Խոսքը գնում է ոչ միայն կնոջ, այլ տղամարդու մասին: Ինչպես հայտնի է, կանայք ավելի շատ են իրենց հետևում, հետաքրքրվում նոր միտումներով, մարմնի և մազերի խնամքով: Կոշիկների, հագուստի, աքսեսուարների համադրություն, օծանելիք, կոկիկ սանրվածք և խնամված ձեռքեր․ ահա տղամարդու կատարյալ կերպարը, որը կարող է օգնել ստղծել կատարյալ կինը: Իր հանդեպ այսպիսի հոգատարությունը տղամարդն ավելի շատ կգնահատի, քան կնոջ գնած հերթական զգեստը:

Հետաքրքրություն արտաքին աշխարհի հանդեպ

Շատ կանայք ամուսնանալով ամբողջությամբ ձուլվում են ընտանիքի հետաքրքրություններին, հրաժարվում սեփական ցանկություններից և նպատակներից: Դա տեղի է ունենում ոչ թե ժամանակի պակասից, այլ կնոջ ցանկությունից՝ ավելի լավ կատարել իր մայրական և կնոջ պարտականությունները: Արդյունքում հետաքրքրություններ, զբաղմունք, ընկերուհիներ չունեցող կինը դառնում է ձանձրալի և անհետքրքրիր ոչ միայն իր համար, այլև իր ամուսնու:

Գայթակղություն, բայց ոչ գռեհիկություն

Շատ կանայք չեն կարողանում գտնել սեքսուալության և գռեհիկության սահմանը, համարելով այս հասկացությունները նույնը: Տղամարդիկ բաց հագնվող կանանց սեքսուալ և գրավիչ չեն համարում: Հակառակը, նրանց համարում են թեթևամիտ և համապատասխան վերաբերմունք են ցուցաբերում: Սեքսուալությունը տղամարդկանց համար յուրահատկությունն է, չասվածությունը և ինքնավստահությունը: Սեքսուալ կարելի է լինել նույնիսկ առանց դիմահարդարման, փակ, սակայն ընդգծող հագուստով: Կնոջը սեքսուալ դարձնում է ազատ քայլվածքը: Մի խոսքով, սեքսուալությունը դա հոգեվիճակ է, այլ ոչ թե հագուստը և դիմահարդարումը:

Ճնշման բացակայություն

Շատ տղամարդիկ ընդունում են, որ հաճախ ճնշում են զգում իրենց վրա կանանց կողմից: Ի՞նչ է ճնշումը: Դա մշտական հիշեցումներն են, փնովումները, վերահսկողությունը և անպատեհ զանգերը: Տղամարդիկ երբեմն ցանկանում են ցրվել, մենակ մնալ, հանդիպել ընկերների հետ կամ ուղղակի աշխատել: Հարգեք սիրելի մարդու ազատությունը, և նա ձեզ իր ձեռքերի վրա կտանի: Եթե նա ցանկանա գրել կամ զանգել, անպայման կանի դա:

Լինել կատարյալ կին տղամարդկանց աչքերում այդքան էլ բարդ չէ: Շատերին նույնիսկ բավական է մշտական քննադատության բացակայությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․