«Ինչպե՞ս կարելի է վստահել մի էակի, ով ամեն ամիս արնահոսում է, բայց չի մահանում». Չարլզ Բուկովսկու լավագույն մտքերը

zNews․am կայքն ուշագրավ նյութերով հաճախ է անդրադառնում տաղանդավոր արվեստագետներին` ներկայացնելով նրանց ամենահետաքրքիր մտքերը:

Այս անգամ կայքը հրապարակել է աշխարհի ամենաիմաստուն գրողներից մեկի` Չարլզ Բուկովսու լավագույն ասույթներից 15-ը:

Չարլզ Բուկովսկի անունով հանճարը երբեք չի ապրել ըստ կանոնների և ընթերցողին հաճելի թեմաներ ներկայացնելու փոխարեն մշտապես գրել է մեզ շրջապատող իրականության մասին:

Դրանցից մի քանիսը.

1. Աշխարհը փրկելու համար պետք է առանձին-առանձին փրկել ամեն մի մարդու: Բոլորին փրկելը ռոմանտիզմ կամ քաղաքականություն է:

2. Բոլոր կանայք տարբեր են: Հիմնականում նրանք լավագույնի և վատագույնի, կախարդականի ու սարսափելիի համադրություն են, բայց ես ուրախ եմ, որ նրանք կան:

3. Ինչպե՞ս կարելի է վստահել մի էակի, ով ամեն ամիս արնահոսում է, բայց չի մահանում:

4. Մինչ տղամարդիկ դիտում են ֆուտբոլ, գարեջուր են խմում, կանայք մտածում են մեր մասին, ուսումնասիրում են ու որոշում` ընդունե՞լ մեզ, դե՞ն նետել, փոխանակե՞լ, սպանե՞լ, թե՞ պարզապես թողնել:

5. Գրողները հուսահատ մարդիկ են, և երբ նրանց մոտ հույս է ծնվում, նրանք դադարում են գրող լինել:

6. 25 տարեկանում ամեն ոք կարող է հանճար լինել, բայց 50-ում դրա համար պետք է արդեն ինչ-որ բան անել:

7. Գտիր այն, ինչ սիրում ես, ու թող դա սպանի քեզ:

8. Որոշ մարդիկ չեն կարողանում խենթանալ. նրանք շատ տաղտուկ կյանք ունեն:

9. Սերը կիթառահարների, կաթոլիկների ու շախմատային մոլագարների համար է:

10. Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է: Դա նշանակում է, որ քեզ ավելի շատ են վստահել, քան իրականում դու արժանի ես:

11. Սեքսը հիանալի բան է միայն այն ժամանակ, երբ զբաղվելու ուրիշ բան չկա:

12. Ինչ էլ տաս մարդկային ցեղին, նա ամեն ինչ կքանդի, կփչացնի ու կաղավաղի:

13. Ես չափից ավելի լավ գիտեմ սեփական թերություններս, որպեսզի փոխադարձ սեր պահանջեմ:

14. Ես ամուսնացած եմ, բայց կին չունեմ: Իմ կինն իմ սեփական կյանքն է:

15. Միայնությունն ավելի ամուր է դարձնում ինձ, առանց դրա ես կարծես առանց հաց ու ջրի լինեմ: Առանց միայնության՝ ամեն օրը թուլացնում է ինձ: Ես չեմ հպարտանում իմ միայնությամբ, բայց ես դրանից կախում ունեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․