Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն

Like on FB:

Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի:

Դրանք շատ կարևոր են վարակների և չոր մաշկի, բորբոքման և քորի դեմ պայքարի համար:

Խնձորի քացախը նաև պարունակում է կարևոր վիտամիններ և հանքանյութեր՝ մագնեզիում, կալիում, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և նատրիում, որոնք կարող են մաշկային շատ խնդիրներ լուծել:

Ներկայացնում է zNews-ը:

1. Խնձորի քացախը նվազեցնում է տարիքային բծերը

Նաև վերացնում է մաշկի մեռած բջիջները, խթանում է մաշկի նորացումը: Պետք է բամբակը թրջել ջրի և խնձորի քացախի խառնուրդով (1:1) և քսել տարիքային բծերի վրա: Կես ժամ անց դեմքը լվացեք սառը ջրով: Գործընթացը կրկնեք օրական երկու անգամ 6 շաբաթ:

2. Խնձորի քացախը պայքարում է պզուկների և բծերի դեմ

Խորհուրդ է տրվում դեմքը սբել նոսրացված խնձորի քացախով օրական երկու անգամ, հետո լվալ սառը ջրով:

3. Խնձորի քացախը հավասարակշռում է մաշկի pH-ի մակարդակը:

Խնձորի քացախը կարգավորում է չափազանց յուղոտ կամ չոր մաշկը:

4. Խնձորի քացախը պայքարում է կնճիռների դեմ

Դեմքը պարբերաբար լվացեք նոսրացված խնձորի քացախով:

5. Վերացնում է տոքսինները

Խնձորի քացախի պարբերական օգտագործումը կվերացնի բոլոր տոքսինները դեմքի մաշկից՝ կանխելով մաշկային հետագա խնդիրները:

Ինչպես էկզեման բուժել խնձորի քացախով

1. Բաղադրիչները՝

  • 2 թ. գ. խնձորի քացախ
  • 1 բաժակ ջուր
  • 3 բամբակի սկավառակ

Խնձորի քացախը և ջուրը խառնեք, բամբակը թրջեք խառնուրդի մեջ և դրեք մաշկի խնդրահարույց մասերի վրա: Գործընթացը կրկնեք ամեն օր, մինչև բարելավում նկատեք:

2. Խնձորի քացախով վաննա

Բաղադրիչները՝

  • Կես բաժակ խնձորի քացախ
  • Խոնավեցնող քսուք կամ կոկոսի յուղ

Խնձորի քացախն ավելացնել վաննայի մեջ և ընդունել 15 րոպե: Հետո Սրբվեք չոր մաքուր սրբիչով և քսեք խոնավեցնող քսուքը կամ կոկոսի յուղը: Պրոցեդուրան կրկնեք ամեն օր, մինչև բերալավում նկատեք:

3. Խնձորի քացախով ըմպելիք խմեք

Բաղադրիչները՝

  • 1 թ. գ. խնձորի քացախ
  • 1 բաժակ մաքուր ջուր

Խառնեք բաղադրիչները և խմեք օրական 2-3 անգամ՝ իմունային համակարգն ուժեղացնելու և էկզեմայի կրկնությունը կանխելու համար:

4. Խնձորի քացախ և կերակրի սոդա

Բաղադրիչները՝

  • 2 թ. գ. խնձորի քացախ
  • ¼ թ. գ. կերակրի սոդա
  • 1 բաժակ ջուր
  • 1 թ. գ. մեղր (ըստ ցանկության)

Խառնեք խնձորի քացախը, կերակրի սոդան և ջուրը: Խմեք ամեն օր 1-ական բաժակ, մինչև բարելավում նկատեք:

5. Խնձորի քացախ և մեղր

Կվերացնի մաշկի բորբոքումը և գրգռվածությունը, ունի հակաբակտերիալ հատկություններ:

Բաղադրիչները՝

  1. 2 թ. գ. խնձորի քացախ
  2. 1 թ. գ. մեղր
  3. 1 բաժակ մաքրված ջուր
  • Քացախը և մեղրը խառնեք ջրում: Խորհուրդ է տրվում խառնուրդը խմել օրական 3 անգամ:
  • Խնձորի քացախը պարտադիր նոսրացրեք օգտագործելուց առաջ, հակառակ դեպքում այն կարող է այրոց առաջացնել
  • Խձորի քացախ օգտագործելու դեպքում խուսափեք ուժեղ օճառների կամ օծանելիքի օգտագործումից
  • Խնձորի քացախ չօգտագործեք, եթե տառապում եք խոցային հիվանդությամբ, այրոցով կամ դիաբետով
  • Սննդում սոյայի, ցորենի, ձվի, ձկան, գետնանուշի օգտագործումը սրում է էկզեմայի հետ կապված նշանները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Աղբյուրը՝ fithacker

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում