5 բան, որոնք տղամարդը հոգու խորքում կցանկանար, որ դուք փոխեիք ձեր մեջ

Դադարել անհանգստանալ սեփական մարմնի մասին

Որովայնը, հոնքերը, կրծքի չափը, ցելյուլիտը, մազերը, կոնքերի ծավալը, շրթերը․․․

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Եթե այդ ոգով շարունակեք, ապա միշտ էլ կգտնեք, թե ինչից դժգոհեք։ Այնպես որ մի էլ սկսեք։ Իհարկե , պետք է հետեւեք ինքներդ ձեզ, լավ տեսք ունենաք ու մարզվեք, բայց հիշեք, որ տղամարդը ձեզ կշեռքի թվերի համար չի սիրում։

Գուցե ձեր մարմինն այնպիսին չէ, ինչպիսին առաջ էր։ Բայց չէ՞ որ ձեր ամուսինն էլ է փոխվել։ Հիշեք, որ եթե նա որոշել է ամուսնանալ հենց ձեզ հետ, ուրեմն նա սիրում է ոչ միայն ձեր մարմինը։ Եթե ինքդ ես ուզում ինչ-որ բան փոխել քո մեջ՝ խնդրեմ։ Բայց իմացիր, որ արժանի տղամարդը միշտ կսիրի քեզ՝ անկախ ամեն ինչից։

Ընդունիր, որ նա քեզ սիրում է ու սիրելու է

Դուք արդեն միասին եք։ Դու նրան սիրում ես, այդպես չէ՞։ Աշխարհում ամենից շատ։ Այդ դեպքում ինչո՞ւ ես կասկածում նրա սիրուն։ Աշխարհի բոլոր կանանցից նա հենց քեզ է ընտրել։ Եթե ուզում ես, որպեսզի ձեր հարաբերությունները շարունակվեն՝ բավական է տառապես բարդույթներով ու անվստահությամբ, բավական է ինքդ քեզ հարցնես, թե ինչպես կարող էր նա սիրել քեզ նմանին։ Իհարկե կարող էր, դու նրա համար ամեն ինչ ես։

Բավական է կասկածես ինքդ քեզ

Վստահությունը գրավիչ է, ու քո ամուսինն ուզում է , որ դու ավելի վստահ լինես։ Նա ուզում է տեսնել, թե ինչպես ես դու հասնում քո երազանքների ու նպատակների իրագործմանը։ Քեզ աջակցելը նրա գործն է։ Ու եթե դու կասկածում ես ինքդ քո ուժերին՝ ապա նրան թվում է, թե ինքն է վատ աջակցում քեզ։ Եթե դու չես կարող քո ինքնագնահատականը բարձրացնել հանուն ինքդ քեզ, գոնե հանուն նրա արա դա։

Բավական է քեզ համեմատես այլ կանանց հետ

Այդ համեմատությունները միշտ ավարտվում են «Ես բավականաչափ լավը չեմ» արտահայտությամբ։ Քո տղամարդն ուզում է, որ այդ արատավոր շրջանը ավարտվի, քանի որ գիտի, որ դու առավել քան լավն ես։ Ոչ մի վատ բան չկա նրանում, որ ունենաս իդեալ, ում ուզում ես նմանվել։ Բայց պետք չէ նվաստացնել ու ցածրացնել սեփական արժանիքները այլ կանանց պատճառով։

Բավական է ձգտել գոհացնել բոլորին

Քեզ միեւնույն է՝ չի հաջողվի։ «Ոչ» ասելու արվեստը հրաշալի բան է։ Տղամարդը դա կարողանում է ու ուզում է, որպեսզի դու էլ սովորես։ Դու ունես ընկերներ, հարազատներ, գործընկերներ, մի շարք այլ մարդկաց հետ հարաբերություններ, որոնք քեզ համար կարեւոր են ու ուզում ես պահպանել։ Բայց փորձելով գոհացնել բոլորին՝ դու ինքդ քեզ սթրեսի կհասցնես, ինչը բնականաբար քո ամուսնուն էլ դուր չի գա։ Դու ուզում ես բոլորին գոհացնել, քանի որ սիրում ես նրանց, բայց դա ավելի շատ վնաս, քան օգուտ կտա։ Նրանք, ովքեր քեզ սիրում են առանց որեւէ պայմանների, ամենից շատ են արժանի քո ուշադրությանը, բայց նրանք նաեւ այն մարդիկ են, որոնք հասկանում են, որ դու էլ քո կյանքն ունես ու քո հնարավորությունների սահմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)