Ինչպե՞ս կառավարել կամազուրկ ամուսնուն ու հարաբերություններ հարթել սկեսուրի հետ

Ինչպե՞ս երկար ժամանակ մեկ տանիքի տակ լեզու գտնել ազգականների հետ

Պետք է շուտ արթնանալ, քանի դեռ բոլորը քնած են։ Արագ գնալ դեղատուն ու հանգստացնող դեղամիջոցների պաշար գնել։

Տուն վերադառնալիս մտնել զենքի խանութ, զենքի գործածման համար թույլտվություն ստանալ ու հարմար մոդել ընտրել։ Իհարկե, սրանք կատակներ են։

Իրականում միշտ պետք է հասկանալ ու ընդունել այն փաստը, որ մարդիկ տարբեր են, հատկապես մեծահասակները։ Պետք է նրանց ընդունել այնպիսին , ինչպիսին կան։

Ի՞նչ անել, եթե ամուսինն իր կյանքի գլխավոր կինն է համարում մորը, այլ ոչ թե ձեզ

Տվյալ իրավիճակում ամենակատարյալ տարբերակը վառ օրինակով ամեն ինչ բացատրելն է։ Եթե նա, իրոք, պաշտում է իր մայրիկին, իսկ ձեզ անտեսում է, ոչ մի տան գործ մի՛ արեք, թող նրա մայրը պատրաստի ճաշ, լվանա գուլպաները ու հավաքի բնակարանը։

Մի քիչ նման ռեժիմով ապրելուց հետո հավատացեք, որ նա ինքը կվազի ձեզ մոտ՝ այն էլ ծաղիկները ձեռքին։ Բայց պետք է շատ զգույշ լինել, չէ՞ որ նա կարող է մորն էլ իր հետ ձեր տուն բերել ։

Ինչպե՞ս հարաբերություններ հարթել սկեսուրի հետ

Նախ, նրան չի կարելի ասել նման արտահայտություններ «վայ, իսկ ես չեմ հավաքել իմ սենյակը», «ես չեմ հասցրել ընթրիք պատրաստել» եւ այլն։ Համակերպվեք այն բանի հետ, որ երբ ձեր տանը սկեսուր կա, դուք ասես մարտական պայմաններում եք՝ ամեն ինչ խիստ կարգուկանոնով ու գրաֆիկով։ Ձեր ամուսնուն ձեր սկեսուրի ներկայությամբ մի քննադատեք, չէ՞ որ նա մոր համար կիսաաստված է ։ Ու ամենակարեւորը , ձգտեք ընկերանալ ձեր սկեսուրի հետ՝ նրա հետ քննարկեք վերջին նորությունները ու հիացեք նրա հաջողություններով։

Եթե կինն, այնուամենայնիվ որոշել է, որ «կրկնի տակ» գտնվող ամուսինն իր ճակատագիրն է, ինչպե՞ս սովորել նրան աննկատ կառավարել

Նախ պետք է նրան որեւէ բան խնդրել միայն այն բանից հետո, երբ նա կընթրի։ Քաղցած տղամարդը չար տղամարդ է։ Երկրորդը նրան օրինակներ ներկայացրեք ու փորձեք ազդել նրա տղամարդկային ինքնասիրության վրա։ «Սիրելիս, մեր հարեւանուհին այնքան գեղեցիկ ադամանդյա մատանի ունի՝ ես նույնիսկ ամաչում եմ իմ մատանիով նրա կողքին կանգնել։ Գուցե հաջորդ աշխատավարձից մենք կկարողանանք իրականացնել իմ երազանքը»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը