«Մարդը կարող է ամեն ինչ. անգամ մահը՝ դեռ վերջը չէ»․ Նիկոլա Տեսլայի 25 մտքերը, ով գիտեր, թե ինչպես կարելի է փոխել իրականությունը

Նիկոլա Տեսլայի 25 մտքերը, ով գիտեր, թե ինչպես կարելի է փոխել իրականությունը

Նրան անվանում էին ֆանտազյոր, քմծիծաղ էին տալիս նրա գաղափարների վրա, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց: Նիկոլա Տեսլան զարմանալի տաղանդավոր մարդ էր:

Իր բացահայտումները նա թեթևությամբ էր անում, ասես կատակի վերածելով:

Նա ասում էր, որ տեխնիկական որոշումներն իրենք իրենց գալիս ու հայտնվում են իր գլխում: Տեսլան, Լեոնարդո դա

Վինչիի հետ միասին, համարվում է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը:

Տեսլայի աշխատանքները հնարավոր դարձրին ժամանակակից էլեկտրատեխնիկայի զարգացումը:

Նրա հայտնագործությունները ոչ մեկ հարյուրամյակի համար որոշեցին իրենց ժամանակը: Նրա մասին մինչև օրս էլ լեգենդներ են շրջում:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մեծ հայտնագործողի 25 մտքերը:

1. Անգամ ամենափոքր էակի գործողությունը հանգեցնում է ողջ Տիեզերքի փոփոխությանը:

2. Իմ ուղեղը միայն ընդունիչ սարքավորում է: Տիեզերական տարածության մեջ գոյություն ունի ինչ-որ միջուկ, որտեղից մենք գիտելիք, ուժ ու ոգեշնչում ենք վերցնում:

Ես չեմ ներթափանցել այդ միջուկի գաղտնիքների մեջ, սակայն գիտեմ, որ այն գոյություն ունի:

3. Ինձ պետք չեն մոդելներ, նկարներ, փորձարկումներ: Երբ ինձ մոտ գաղափարներ են ծնվում, ես երևակայությանս մեջ սկսում եմ սարքավորում ստեղծել, փոխում եմ կառուցվածքը, կատարելագործում եմ այն ու միացնում եմ: Եվ ինձ համար բացարձակապես միևնույն է՝ սարքավորման փորձարկումն իմ գլխո՞ւմ է արվում, թե՞ արհեստանոցում: Արդյունքները միևնույնը կլինեն:

4. Ձեզ ծանո՞թ է «գլխիցդ վեր չես թռչի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդն ամեն ինչ կարող է:

5. Մեր լինելիության մեծագույն գաղտնիքները դեռ պետք է բացահայտել, քանզի անգամ մահը, հնարավոր է, դեռ վերջը չէ:

6. Մարդու զարգացման բարձրագույն նպատակը գիտակցության լիակատար տիրապետությունն է նյութական աշխարհի նկատմամբ, մարդկային պահանջմունքների բավարարման համար բնության ուժերի օգտագործումը:

7. Կյանքը կա, և միշտ էլ կլինի հավասարություն, որը լուծման ենթակա չէ, չնայած, որ մի քանի հայտնի գործոններ է պարունակում:

8. Ժամանակակից գիտնականները, փոխանակ պարզ ու հստակ մտածեն, խորն են մտածում: Հստակ խորհելու համար պետք է առողջ դատողություն ունենալ, իսկ խորը մտածել կարելի է՝ նաև լինելով բացարձակ խելագար:

9. Շատ հայտնագործողների խնդիրը համբերության պակասն է: Նրանք մտքի մեջ ինչ-որ բան դանդաղ, հստակ ու պարզ մշակելու կամքի ուժ չունեն, այնպես մշակելու, որ հստակ հասկանան, թե այն ինչպես է աշխատելու:

Նրանք ուզում են միանգամից փորձարկել միտքը եկած առաջին իսկ գաղափարը, և արդյունքում՝ հսկայական փողեր են ծախսում ու շատ լավ հումք միայն, որպեսզի փորձարկման ճանապարհով հաստատեն, որ դրանք աշխատում են սխալ ուղղությամբ:

Մենք բոլորս ենք սխալներ գործում, և ավելի լավ է դրանք գործել մինչև ինչ-որ բան անել սկսելը:

10. Մեր աշխարհը խորասուզված է էներգիայի հսկայական օվկիանոսի մեջ, մենք անսահմանության մեջ թռչում ենք աներևակայելի արագությամբ: Ամեն ինչ շուրջը պտտվում է, շարժվում. այդ ամենն էներգիա է: Մեր առջև ցնցող խնդիր է դրված` գտնել էներգիայի ստացման եղանակներ: Այդ ժամանակ, այն ստանալով այդ անսպառ աղբյուրից, մարդկությունն առաջ կշարժվի հսկայական քայլերով:

11. Քաղաքակրթության տարածումը կարելի է համեմատել կրակի հետ: Սկզբում դա թույլ կայծ է, ապա՝ բոցկլտացող կրակ, իսկ հետո` արագություն ու ուժ ունեցող հզորագույն բոց:

12. Որքան մարդ է ինձ ֆանտազյոր անվանել, այս մոլորված կարճատես աշխարհը որքան է ծիծաղել իմ գաղափարների վրա: Մեզ կդատի ժամանակը:

13. Յուրաքանչյուրն իր մարմինը պետք է անգնահատելի նվեր համարի նրանցից, ում ինքն ամենաշատն է սիրում: Մարդկային լինելիության աննկարագրելի գեղեցկությունը, գաղտնիքն այնքան նուրբ է, որ անգամ բառը, շնչառությունը, հայացքը, անգամ միտքը կարող են վնասել այն: Հիվանդություններն ու մահերը բազմապատկող անփութությունը ոչ միայն՝ ինքնակործանիչ է, այլև՝ անհավանականորեն հակաբարոյական սովորություն է:

14. Ես կտրեցի մատս, և այն արնահոսում է: Այդ մատն իմ մի մասն էր: Ես տեսնում եմ ընկերոջ ցավը, և այդ ցավը խոցում է ինձ: Ես ու ընկերս միասնական ենք: Եվ հետևելով պարտված թշնամուն, անգամ այնպիսի թշնամուն, ում համար ողջ Տիեզերում ամենաքիչը կցավայի, ես, այնուամենայնիվ, վիշտ եմ զգում: Մի՞թե դա չի ապացուցում, որ մենք սոսկ այդ ամբողջի մի մասն ենք:

15. Շարունակական միայնության մեջ միտքն ավելի սուր է դառնում: Մտածելու և հայտնագործելու համար մեծ լաբորատորիա պետք չէ: Գաղափարները ծնվում են գիտակցության վրա արտաքին պայմանների ազդեցության իսպառ բացակայության դեպքում: Հնարամտության գաղտնիքը միայնության մեջ է: Միայնության մեջ ծնվում են գաղափարներ:

16. Չկա ոչինչ առավել, որ մեծապես կարողանա գրավել մարդու ուշադրությունը և արժանի լինի ուսումնասիրության առարկա լինել, քան բնությունը: Նրա հսկայական մեխանիզմը հասկանալը, նրա կառուցողական ուժերը բացահայտելը և նրան կառավարող օրենքները ճանաչելը մարդկային գիտակցության մեծագույն նպատակն է:

17. Մեծ չարիք չի լինի, եթե ուսանողը մոլորության մեջ ընկնի, սակայն, եթե մեծագույն իմաստուններն են սխալվում, աշխարհը թանկ է վճարում նրանց սխալների համար:

18. Եթե իմ առջև կանգնած էր լինում ինչ-որ ծանր խնդիր, ես վրա էի տալիս նրան այնքան ժամանակ, մինչև չանեի այն: Այդպես էի անում օրեցօր, առավոտից երեկո:

Սկզբում դա ուժեղ մտավոր ջանքեր էր պահանջում, որն ուղղված էր հակումների ու ցանկությունների դեմ, սակայն անցնում էին տարիներ, և այդ հակասությունը թուլանում էր, և վերջապես իմ կամքն ու ցանկությունը դարձան միևնույն բանը: Այդպիսին են նրանք նաև այժմ, և դրա մեջ է իմ բոլոր հաջողությունների գաղտնիքը:

19. Ինտուիցիան այնպիսի բան է, որ առաջ է անցնում հստակ գիտելիքից: Անկասկած, մեր ուղեղը շատ զգայուն նյարդային բջիջներ ունի, ինչը թույլ է տալիս զգալ ճշմարտությունը, անգամ, երբ այն դեռ անհասանելի է տրամաբանական եզրահանգումների ու այլ մտավոր ջանքերի համար:

20. Ես գծագրեր չեմ գծում, մակետներ չեմ պատրաստում: Իմ գլխում ես ստեղծում եմ նկար, այդ նկարով մտովի հավաքում եմ սարքավորումը, թեստավորում եմ ու թողարկում: Աշխատանքի 20 տարիների ընթացքում մտավոր փորձարկումների արդյունքները և նույն սարքի փորձարկումն արհեստանոցում միշտ միևնույն արդյունքն էին տալիս:

21. Պարադոքսալ է, սակայն ճիշտ, երբ ասում են, որ որքան շատ ենք իմանում, այնքան անգիտակից ենք դառնում բացարձակ իմաստով, քանի որ միայն լուսավորվածության միջոցով ենք մենք հասկանում մեր սահմանափակումները:

22. Երբ բնական ձգողությունը վերածվում է կրքոտ ցանկության, նպատակին սկսում ես հասնել յոթմղոնանոց քայլերով:

23. Մեր թերություններն ու առավելություններն անբաժանելի են, ինչպես ուժն ու մատերիան: Երբ նրանք բաժանվում են, մարդն այլևս գոյություն չի ունենում:

24. Ոչ մի հասարակություն չի կարող գոյություն ունենալ ու զարգանալ՝ առանց խիստ կարգապահության:

25. Ուղեղն անընդհատ չի ձայնագրում, այնտեղ շարունակ գիտելիքներ չեն կուտակվում: Գիտելիքը նման է արձագանքին, որը լռությունը խախտելու կարիք ունի կյանքի կոչվելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը