9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը

Ինչպես ասել է Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկին. «Տղամարդը սովորաբար սիրում է կանանց, ում հարգում է, կինը սովորաբար հարգում է տղամարդկանց, ում սիրում է»:

Եվ դա այդպես է: Տղամարդու բնույթն այնպիսին է, որ սերն ու հարգանքը միասին են հանդես գալիս:

Եվ եթե կինն ուզում է, որ իրեն սիրեն, պետք է առաջին հերթին այնպես անի, որ իրեն սիրեն:

1. Չլինել «Այո» աղջիկ

Տղամարդիկ մեծ մասամբ հակված են հարգել նրանց, ով սեփական կարծիք ունի, անգամ, եթե այն հակասում է իրենց տեսակետին: Կինը, ով համաձայնում է այն ամենի հետ, ինչ առաջարկում կամ ասում է տղամարդը, դժվար թե վերջինիս մոտ խորը զգացմունքներ հարուցի:

2. Մի հարբեք

Այո, տղամարդիկ այդ հարցում կրկնակի ստանդարտներ ունեն: Եթե իրենց ընկերներից ինչ-որ մեկն այնպես խմի, որ իրեն կորցնի, նրանք հետո պարզապես կասեն, որ լավ ժամանակ են անցկացրել, սակայն հարբած կինը, այն էլ՝ հասարակական վայրում, նրանց համար ամոթ է և, ընդհանրապես, շատ ստորացուցիչ տեսարան:

3. Ունեցեք սեփական կյանք

Տղամարդկանց մեծ մասն ուզում է լինել կնոջ կյանքի մասը, բայց ոչ՝ նրա ողջ կյանքը: Տղամարդիկ չեն հարգում այն կանանց, ովքեր իրենց մեջ, այսպես ասած, պատուհանի մեջ լույս են տեսնում: Ավելի գայթակղիչ է այն կինը, ով ունի իր հետաքրքրությունները, հոբբին, ընկերները:

4. Անկողին մի մտեք առաջին պատահածի հետ

Սեքսն առաջին իսկ հանդիպման ժամանակ ուղիղ ճանապարհ է՝ առանց հարգանքի հարաբերություններ սկսելու: Ճշմարտությունն այն է, որ տղամարդիկ չեն գնահատում նրանց, ովքեր հեշտությամբ են տրվել իրենց: Որքան շատ ջանք նա թափի կնոջը նվաճելու համար, այնքան շատ նա կգնահատի իր ընկերուհուն: Եվ որքան երկար նրանք սպասեն այդ պահին, այնքան շատ կհարգեն այդ կնոջն իր սկզբունքների համար:

5. Մի ստեք

Ազնվությունը ցանկացած առողջ հարաբերությունների երաշխիքն է: Ինչպես հայտնի է, փոքր սուտը ծնում է մեծ վիրավորանքներ և կործանում թանկարժեք վստահությունը: Ցանկացած սուտ, վաղ թե ուշ, բումերանգի պես անպայման կվերադառնա դեպի ձեզ:

6. Մի բողոքեք ձեր նախկինից

Այստեղ ամեն բան միանգամից է գործում՝ և՛ ընկերուհու՝ կարգին աղջիկ լինելը, և՛ պարզ տղամարդկային համերաշխությունը: Եվ ինչպիսի տականք էլ որ ձեր նախկին ընկերը եղած լինի, կարևոր է հասկանալ այն սահմանը, որից անդին ինչ-որ բան պատմելը վտանգավոր է:

Ավելի լավ է սահմանափակվել մի քանի ազնիվ, բայց սպառիչ առանձնահատկություններով: Այլապես նա կմտածի, որ բաժանվելու դեպքում դուք նրա մասին ևս ձեր նոր ընկերոջ մոտ նման կերպ կարտահայտվեք:

7. Ուրիշների հետ ֆլիրտ մի արեք

Հարցը միայն խանդը չէ: Բանն այն է, որ բացահայտ ֆլիրտը ձեզ ոչ պիտանի փառք կբերի, իսկ նրան կնայեն՝ որպես եղջյուրակրի, իսկ դրան ոչ մի տղամարդկային ինքնասիրություն չի դիմանա: Եվ հետո, եթե նա ձեր մեջ թեթև վարքի աղջիկ տեսնի, դժվար թե սկսի ձեզ հարգել:

8. Եղեք բնական

Պետք չէ ձևացնել ու ինքներդ ձեզ ուրիշ մարդ երևակայել: Տղամարդիկ հարգում են այն կանանց, ովքեր կարողանում են ազնիվ լինել իրենք իրենց հետ: Բոլորն ուզում են իրենց կողքին տեսնել իսկական մարդու, առանց թատերական ձևականությունների:

9. Լեդի եղեք

Լեդին կնոջ բարձրագույն դրսևորումն է, նրա կատարյալ մարմնացումը: Պետք չէ կապը կտրած լինել ու գլուխ գովել ամենադիմացկունը լինելու առիթով: Նրբությունը, կանացիությունը, մաքրությունն այն որակներն են, որոնք երբեք չեն դադարում գնահատվել տղամարդկանց կողմից, անգամ, եթե նրանք դա երբեք էլ չխոստովանեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ