Ինչպես իդեալական դառնալ սեփական տղամարդու համար

Խնամված աղջիկը ենթադրաբար ավելի հաջողակ է հարաբերություններ կառուցելու գործում, այդ պատճառով սեփական տղամարդու համար իդեալական դառնալու ուղղությամբ առաջին քայլը սեփական կերպարի վրա ինտենսիվ աշխատելն է:

Դա բոլորովին չի նշանակում, թե անհրաժեշտ է տոննաներով դիմահարդարում անել եւ դուրս չգալ գեղեցկության սրահներից:

Մեջբերում իմ սիրած հեղինակներից մեկից. «Եթե աղջիկը գեղեցիկ մաշկ եւ մազեր ունի, ուրեմն արդեն ինչ-որ բանի հասել է կյանքում»:

Իդեալական աղջիկն իր տղամարդուց մի քիչ ավելի հիմար է, դա փաստ է (որը, ի դեպ, տղամարդիկ են հորինել): Թող որ այդպես լինի: Թույլ տուր, որ նա շարունակի իր մտավոր գերազանցության պատրանքն ունենալ, իհարկե` ոչ ի վնաս քո համբավի: Իմաստուն կինը հիմար կինն է: Այդպիսին է մեր փիլիսոփայությունը:

Ինչ էլ լինի, հարգիր սեփական տղամարդուն: Չարժե ուղղակիորեն մատնանշել նրա թերությունները, մանավանդ` դրանք քննարկել ընկերուհիների հետ: Նա քո ընտրությունն է եւ դու պիտի գնահատես նրան եւ առիթ չտաս կասկածելու քո զգացմունքներին: Սեքսուալ կարճ կիսաշրջազգեստի տեսքով խանդի թեթեւակի առիթը հաշիվ չէ: Հարգիր նաեւ նրա հոբբիները: Երբ նա հերթական անգամ պատրաստվում է մարզումների մեկնել, հիստերիկա մի սարքիր, որ սիրելին քեզ քիչ ժամանակ է հատկացնում, դու էլ նրա հետ գնա: Որպես գաղտնիք ասեմ (ինձ վրա եմ փորձել), որ բռնցքամարտի մարզումն ավելի շատ կալորիաներ է այրում, քան ցանկացած ֆիթնեսը: Գումարած` միասին երեկո անցկացնելու հրաշալի առիթ է:

«Սղոց» մի եղիր: Գիտե՞ս, թե տղամարդկանց մեծամանությունը ինչ է ստիպված լինում ամեն օր լսել իր կեսերից, ոտքը շեմքից հազիվ ներս դրած: Որ քիչ փող է վաստակում, որ գուլպաներն էլի այս ու այն կողմ է նետել, որ դարձյալ նրա բջջայինի ռինգթոնն է միացել ու ընդհանրապես այդ սվիտրով հիմարի տեսք ունի: Ուրեմն նրա համար նորմալ սվիտր ընտրիր: Սենյակում բասկետբոլի զամբյուղի նման մի բան կախիր (միայն թե պաշտպանական ցանցով), թող գուլպաներն այնտեղ նետի, գոնե նույն տեղում կլինի, իսկ ռինգթոնը… այնպիսի մանրուք է: Ի վերջո քո ընկերը/ամուսինը եւս հիացած չէ ձեր ընդհանուր համակարգչի աշխատանքային սեղանին հերթական «վանիլից», բայց նա իր պահանջները չի բարձրաձայնում:

Սկզբունքորեն տղամարդու համար իդեալական աղջկա ամբողջ ցուցակը կարող է ձեւակերպվել երեք բառով. գեղեցիկ է, ճաշ է եփում, լռում է: Հա, քիչ էր մնում` մոռանայի. նա հոյակապ է սեքսում, այ հիմա արդեն վերջ: Իսկ եթե շատ բծախնդիր է, նրան մի ասացվածք հիշեցրու. իդեալ ես ուզում, համապատասխանիր դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․