6 նշան, որ նա հիմարացնում է ձեզ

1. Նա չի զանգահարումերբ խոստանում է

Երբեմն կարող է այնպես ստացվել, որ նա պարզապես չի կարողանա ձեզ զանգահարել, սակայն եթե դա կրկնվում է մի քանի անգամ, նշանակում է, դուք նրա համար այնքան էլ կարեւոր չեք։

Եթե երիտասարդն իսկապես ցանկանում է հարաբերություններ սկսել, նա չի մոռանա զանգահարել։

2. Նա հաճախ է ուշանում եւ չի զանգահարում՝ ձեզ զգուշացնելու համար

Մարդիկ կարող են ուշանալ տարբեր պատճառներով, բայց նրա զանգը ձեզ կհանգստացնի եւ կզգուշացնի ուշացման մասին։ Պարզապես պետք է հարգել մեր եւ ուրիշի ժամանակը։ Մենք կարող ենք ներել ուշացումները, նույնիսկ երբ դրանք շատ հաճախ են լինում (ոմանք պարզապես չեն կարողանում ճիշտ հաշվարկել ժամանակը), բայց չնախազգուշացնելը խոսում է այն մասին, որ նա այնքան էլ չի անհանգստանում ձեր մասին։

3. Նա չի գալիս եւ չի զանգահարում, երբ ցանկանում եք նրան տեսնել 

Նման վարքագիծը ներելի է միայն այն պարագայում, եթե նա կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոց տեղափոխվել։ Իսկ մյուս դեպքերում, եթե մնաք նրա հետ, ապա շատ խոցելի իրավիճակում կհայտնվեք, որը ձեզ համար վատ ավարտ կունենա։

4. Նա «օրենքներ է սահմանել», թե որքան հաճախ կարող եք տեսնվել

Այլ բան է, օրինակ, կոնկրետ օրերի պոկեր խաղալ ընկերների հետ կամ նման մի բան։ Բայց եթե նա , օրինակ, միայն հանգստյան օրերն է ձեզ հատկացնում, մատնանշում է, որ նա այլ տարբերակներ եւս ունի եւ դեռ մեկ ուրիշին է փնտրում։

5. Նա ձեր մասին ավելի գիտի, քան դուք նրա մասին

Եթե նրա հետ շփվելիս դուք ավելի շատ եք խոսում եւ եթե նրանից անձնական որւեէ բան եք հարցնում եւ նա քիչ է պատմում եւ առհասարակ քիչ է խոսում իր մասին, հնարավոր է, նա ինչ-որ բան է թաքցնում կամ չի ցանկանում մտերմանալ ձեզ հետ։ Շատ երիտասարդներ չեն սիրում շատախոսել, բայց եթե նա ձեզ չի պատմել իր անձնական կյանքի մանրամասները, օրինակ՝ որտեղ է մեծացել եւ այլն եւ եթե ձեզ անորոշ պատասխաններ է տալիս, նշանակում է՝ ցանկանում է ձեզ հեռու պահել իր անձնական կյանքից։

6. Դուք նրա մասին շատ ավելին գիտեք, քան նա ձեր մասին

Դա մեդալի հակառակ կողմն է։ Եթե նա այնքան է տարված իր մասին խոսակցություններով եւ չի հետաքրքրվում, թե ինչով եք սիրում  զբաղվել, պետք է  զգոն լինել։ Լավ լուրն այն է, որ խնդիրը ոչ թե ձեր, այլ նրա մեջ է։ Նման երիտասարդին բացի իրենից ոչ ոք չի հետաքրքրում։ Նրանից հեռու մնացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․